AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 77. ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ՏԱՐՓ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 5040, Տպվել է` 956, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կյանքից հեռացավ լրագրող, վերլուծաբան Հարություն Խաչատրյանը

Հուլիսի 27-ին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո, 61 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան Հարություն Խաչատրյանը:

Նա լրագրություն եկավ 1990-ականների սկզբում: Հ. Խաչատրյանը այն հեղինակների թվում էր, ովքեր աշխատում էին «դեպի արտաքին աշխարհ»ՙ ճեղքելով Հայաստանի լրատվական շրջափակումը, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ (1991-1994 թթ.): Հ. Խաչատրյանը կանգնած է եղել «Նոյյան Տապան»-ի ստեղծման հիմքերում: Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում էին Հայաստանի ներքաղաքական խնդիրները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, Հայաստանի տնտեսական վիճակը եւ բարեփոխումները:

Հակամարտությունների լուծման վերաբերյալ Հ. Խաչատրյանի առավել հայտնի աշխատանքներից է ադրբեջանցի փորձագետ Ալի Աբասովի հետ համահեղինակած «Ղարաբաղյան հակամարտություն: Լուծման տարբերակները. գաղափարներ եւ իրականություն» գիրքը: Գիրքը ունեցել է երկու հրատարակություն եւ թարգմանվել է չորս լեզուներով:

Հ. Խաչատրյանը երկար տարիներ զբաղեցրել է «Նոյյան Տապանի» կողմից 1993 թ.-ից հրատարակվող "The Noyan Tapan Highlights" շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Նա նաեւ եղել է Շվեդիայում հրատարակվող «Կենտրոնական Ասիա եւ Կովկաս» ամսագրի ներկայացուցիչը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում:

Հ. Խաչատրյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում եւ ուներ կենսաբանության գիտությունների թեկնածուի աստիճան:

Հ. Խաչատրյանը կմնա մեր հիշողության մեջ որպես բարձր մարդկային արժեքներ ունեցող պարկեշտ անձնավորություն:

Հ. Խաչատրյանը վերլուծական ու հետաքննական բազմաթիվ հոդվածներ է ստորագրել նաեւ «Ազգ»ի էջերում:

«Ազգ»ի խմբագրությունը վշտակցում է նրա հարազատներին, գործընկերներին, հատկապես «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի աշխատակիցներին:

Հ. Խաչատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին ժամը 18.00 Արտաշիսյան 46/1 հասցեում գտնվող սգո սրահում: Վերջին հրաժեշտը կլինի հուլիսի 29-ին ժամը 13.00 նույն վայրից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.