AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 82. ՍՂՈՑԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՍՂԱՃԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



Տեղադրվել է` 2016-07-28 23:44:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3215, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՎԻՐԱԲՈՒՅԺԸ

Իր բազմամյա գործունեության եւ վիրաբուժության ոլորտում մեծ ավանդ ունենալու համար մեծ մարդասեր եւ բարերար պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանն արժանացել է Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի բարձրագույն պարգեւինՙ պատվավոր անդամի կոչմանը:

Վաստակաշատ պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանն իր կյանքը նվիրել է Արեւելյան, Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայում բժշկության ոլորտի զարգացմանը, վիրաբույժների ուսուցմանը, որակյալ մասնագետներ պատրաստելուն եւ իր մասնագիտական փորձը նրանց փոխանցելուն:

Նա ծնվել է Եթովպիայումՙ ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Հյուսիսային Ուելսում, իսկ 1963թ. ընդունվել է Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջ, բարձրագույն վիրաբուժական պրակտիկա է անցել Դուբլինի մի քանի հիվանդանոցներում: Այս ժամանակահատվածում արժանացել է մի շարք պարգեւների:

Իռլանդիայում վիրաբուժական փորձառություն ձեռք բերելուց հետո, վերադարձել է Աֆրիկա: Սյստեղՙ Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում ընթացել է իր վիրաբուժական կարիերայի մեծ մասը: Նա զբաղեցրել է մի շարք կարեւոր վարչական պաշտոններ նաեւ, իսկ 1999թ. արժանացել է Զամբիայի համալսարանի վիրաբուժության պրոֆեսորի կոչմանը: Նա նաեւ եղել է Զամբիայի վիրաբուժական միության նախագահը:

Պրոֆեսոր Երզնկացյանը հեղինակ է աֆրիկյան վիրաբուժության վերաբերյալ մեծ թվով աշխատությունների, որոնցում նա անդրադառնում է տեղային անզգայացման եւ կետամինի կարեւորության, արյունավարակման եւ վնասվածքների կանխարգելման, ինչպես նաեւ Աֆրիկայում քաղցկեղով մեծ թվով հիվանդների բացահայտման հարցերին:

Աֆրիկայում պատշաճ վիրաբուժական համակարգի անհրաժեշտությունը հանգեցրել է Արեւելյան, Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայի վիրաբույժների համալսարանի (ԱԿՀԱՎՀ) ստեղծմանը, որի շարժիչ ուժն է պրոֆեսոր Երզնկացյանը: Նա համալսարանի խորհրդի ամենաերկարատեւ անդամն է. նաեւ եղել է համալսարանի փոխնախագահը, նախագահը եւ ներկայումսՙ ռեկտորը:

Նրա անսպառ էներգիայի եւ մեծ նվիրումի շնորհիվ նորաստեղծ համալսարանը ոտքի է կանգնելՙ արձանագրելով բազմաթիվ հաջողություններ ու նվաճումներ: Իր մեծ վաստակի եւ ներդրումի համար 2012թ. պրոֆեսոր Երզնկացյանն արժանացել է ԱԿՀԱՎՀ պատվավոր անդամի կոչմանը:

2007թ. ԱԿՀԱՎՀ խոստումնալից համագործակցություն է սկսել Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի հետ: Համագործակցության արդյունքում աֆրիկյան վիրաբուժության համակարգը մեծ բարեփոխումներ է ունեցել եւ համալրվել է նորագույն եւ ժամանակակից միջոցներով ու սարքավորումներով: Տարածաշրջանում արձանագրվել է նաեւ ուսանող վիրաբույժների թվի մեծ աճ, ինչպես նաեւ Զիմբաբվեում, Զամբիայում եւ Ռուանդայում մեծ թվով թերապեւտներ զարգացրել են իրենց գիտելիքները եւ ծանոթացել հիմնական վիրաբուժական մեթոդներին:

Պրոֆեսոր Երզնկացյանը պարբերաբար լինում է Հայաստանում վիրաբուժական եւ բարեգործական առաքելություններով:

Նկար 1. Ձախից` պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.