AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2016-12-02 18:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2895, Տպվել է` 425, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՅՔԼ ՖԼԻՆԻ ՆԵՐՈՒՆԱԿ ՌՈՒՄԲԸ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Նոյեմբերի 8-ին Ամերիկան հատեց վերջին ժամանակների ամենաայլանդակ նախագահական ընտրարշավի եզրագիծը, որի արդյունքը շշմեցրեց աշխարհին եւ գուցե նաեւ իրենՙ Դոնալդ Թրամփին, քանի որ կանխատեսվում էր Հիլարի Քլինթոնի հաստատ, թեեւ աննշան առավելությամբ, հաղթանակը:

Այժմ, անցումային այս շրջանում, նորընտիր նախագահ Թրամփի ինչպես թշնամիները, այնպես էլ բարեկամները, վերանայելու են իրենց հարաբերությունները, մինչ աշխարհաքաղաքական կառույցները պատրաստվում են գործ ունենալ անկանխատեսելի մի առաջնորդի հետ:

Ամբողջ ընտրարշավի ընթացքում ամերիկահայերը շփոթ կացության էին մատնված, քանի որ թեկնածուներից ոչ մեկը, ոչ էլ մյուսը շատ բան չէր խոստանում: Հիլարի Քլինթոնն իր անտարբերությունը հայկական հարցերի նկատմամբ վաղուց ցուցաբերել էր (Ցյուրիխում 2009-ին Արձանագրությունների ստորագրման ժամանակ եւ 2010-ին իր Երեւան այցելության ընթացքում), իսկ Դոնալդ Թրամփն առհասարակ չփորձեց դրանց նույնիսկ անդրադառնալ:

Հիմա աշխարհի մնացած մասի հետ, մենք էլ որպես Ամերիկայի քաղաքացիներ պարտավոր ենք ընդունել քվեարկող հասարակության վերջնական վճիռը եւ հարգանքի մեր պատշաճ տուրքը մատուցել նորընտիր նախագահին, ում օգտին, ինչպես վկայում են քվեարկության արդյունքները, ձայն էր տվել քոլեջ չհաճախած սպիտակամորթ բնակչության 70 տոկոսը:

Մենք նաեւ պետք է որոշ եզրակացությունների հանգենք այն քաղաքագետների ակնարկություններից, որոնք փութացին իրենց հավատարմությունը հայտնել նորընտիր նախագահին, այն դեպքում, որ նման բան նրանց մտքովն էլ չէր անցնում մի քանի ամիս առաջ: Այստեղ մենք գործ ունենք հատկապես երկու նշանակալի դեմքերի հետ, որոնցից առաջինը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պոլ Ռայանն է, ով երբեք էլ չէր թաքցրել իր արհամարհանքն հանդեպ թեկնածու Թրամփի: Եվ ահա, նա հանկարծ հայտարարեց, թե Թրամփը «լսել էր մի ձայն, որ նրանից առաջ ոչ ոք չէր լսել»:

Երկրորդը նախկին նախագահական թեկնածու եւ Մասաչուսեթսի կառավարիչ Միթ Ռոմնին է, որ գտնվելով երջանիկ մոռացության երկունքի մեջ, հանդիպեց նորընտիր նախագահին «էական խոսակցություն» ունենալու համար նրա հետ, անտեսելով իր ծաղրական հարձակումները Թրամփի հասցեինՙ ընդամենը մեկ ամիս առաջ, երբ ընտրողներին հորդորում էր չքվեարկել Թրամփի օգտին, որովհետեւ նրա գաղափարները «ծիծաղելի» են եւ «վտանգավոր»: Դիրքորոշման այս փոփոխության համար նա պարգեւատրվում է: Նրա անունը հայտնվել է պետքարտուղարության թեկնածուների փոքրաթիվ ցուցակում:

Աշխարհի տարբեր երկրների առաջնորդները հերթ են կանգնել շնորհավորելու Թրամփին եւ հայցելու նրա սիրալիրությունը: Ճապոնիայի վարչապետ Շին Ձո Աբեն օտար բարձրաստիճան պաշտոնյաներից առաջինն էր, որ «Թրամփ թաուերում» սիրալիր հանդիպում ունեցավ նորընտիր նախագահի հետ, հակառակ երկու երկրների միջեւ լարված հարաբերություններին: Եվրոպան արդեն «աջակողմյան պոպուլիզմի» առկայությունն իր մաշկի վրա զգացել է եւ նոր-նոր է վերագտնում իրեն դրա ազդեցությունից, այնպես որ պատրաստված է դիմակայելու թրամփիզմը Ամերիկայում:

Հեգնական կարող է թվալ, բայց նույնիսկ Սիրիայի նախագահ Ասադը պորտուգալացի մի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ վերջերս հայտարարեց, որ նախագահ Թրամփը կարող է «իրական դաշնակից» դառնալ, եթե իրագործի ահաբեկչության դեմ պայքարելու իր խոստումը:

Արեւելյան Եվրոպայի երկրները շփոթված են, որովհետեւ Թրամփը խոստացել է մի կողմից բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ մյուս կողմից վերանայել ՆԱՏՕ-ի դերը Եվրոպայում: Անգամ խոսվում է այն մասին, որ Թրամփը կարող է ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը:

Քանի որ Հայաստանը ՄԱԿ-ի 193 անդամ-երկրներից մեկն է եւ այն էլ ամենափոքրերից մեկը, նորընտիր նախագահը վստահաբար դեռ որոշակի քաղաքականություն չի դրսեւորել դրա նկատմամբ: Պետք է նշել, որ Հայաստանի միջազգային վարկն ընդհանրապես տուժել եւ տուժում է, որովհետեւ նրան համարում են Ռուսաստանի արբանյակ պետությունը: Այդ պատճառով էլ որեւէ ցավ կամ վնաս, լինի այն քաղաքական, թե տնտեսական, որ հասցվում է Հայաստանին, պետք է դիտարկվի որպես Ռուսաստանին որոշակի շրջանակների մեջ պահելու ցանկության դրսեւորում: Հետեւաբար Ամերիկա-Ռուսաստան հարաբերությունների մեջ որեւէ թուլացում լարվածության, վստահորեն բարենպաստ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա:

Մյուս կողմից, Թրամփի որոշ նշանակումներ պետք է որ լրջորեն մտահոգեն հայերին, եւ նաեւ ամերիկացի ողջ ժողովրդին, որովհետեւ նրանց թվում կան նաեւ ռասիստներ եւ օտարատյացներ: Նոր քարտուղարների նրա ընտրություններն ու քաղաքական թեմայով արտահայտությունները ցնցել են հանրապետականների կառույցը: Թե ինչպես է ձեւավորվում Թրամփի նոր կաբինետը, նկարագրված է «Նյու Յորք Թայմսում» տպագրված Նիկոլաս Քրիստոֆի հոդվածում: Նա գրում է. «Հետեւյալը նախնական տվյալներն են այն մասին, թե ինչպիսին է լինելու Թրամփի վարչակազմը. մի անձնավորություն, որը կնատյաց է եւ տղամարդկանց գերակայության կողմնակից, դառնալու է Սպիտակ տան գլխավոր ռազմագետը, մեկ ուրիշը, որին մերժել են դատավորի պաշտոն վստահել, որովհետեւ կարծեցյալ ռասիստ է, դառնալու է գլխավոր դատախազ, եւ մի երրորդ իսլամատյաց անձնավորություն, որը կաշառք է վերցրել Մոսկվայից (եւ Անկարայից) դառնալու է անվտանգության խորհրդատու»:

Կարծեցյալ ռասիստի մեղադրանքը ուղղված է սենատոր Ջեֆ Սեշընզին, որի մասին «Corner»-ում Մարկ Գրիգորյանը հակառակն է պնդում, գրելով. «Երկրում չկա գլխավոր դատախազի պաշտոնի համար ավելի որակյալ մի անձնավորություն, քան Ջեֆ Սեշընզն է: Նրա անկաշառությունն ու ուղղամտությունը կասկածից դուրս են»:

Եթե Սեշընզին պաշտպանող կա, ապա ազգային անվտանգության խորհրդատուի թեկնածու, գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինի դեպքում առայժմ նման պաշտպանողական մոտեցում գոյություն չունի: Նա հետախուզական մարմիններում աշխատած, այժմ թոշակի անցած (վտարված) անձնավորություն է: Ընդհակառակը, ահազանգող փաստեր կան նրա բնավորության եւ վարքի վերաբերյալ հատկապես վերոնշյալ հոդվածում. «Իրապես, որպես հետախուզության աշխատակից Ֆլինը կարծես դժվարությամբ է զանազանում ճշմարտությունը կեղծիքից: ...Երբ նա կառավարության անդամ էր, նրա ստորադասները հատուկ անունով էին անվանում նրա մոլորությունները, կոչելով դրանք «Ֆլինական փաստեր» (Flynn Facts)»:

Հատկապես մտահոգիչ են նրա արտաքին կապերը, մի բան, որ պետք է անհանգստացնի բոլոր ամերիկացիներին: Նիկոլաս Քրիստոֆը շարունակում է իր հոդվածը գրելով. «Մյուս խնդիրը Ֆլինի կապերն են օտար կառավարությունների հետ: Նա փող էր վերցրել Ռուսաստանից մասնակցելու համար ինչ-որ մի միջոցառման Մոսկվայում եւ նստել նախագահ Պուտինի կողքին: Նա նաեւ կարծես Թուրքիայից էր փող վերցրել (առանց հայտարարագրելու), որպեսզի Թուրքիայի շահերը պաշտպանող հոդված գրի մամուլի կարծիքների էջում: Այդ հոդվածը լույս տեսավ ընտրությունների օրը, նոյեմբերի 8-ին: Վերնագրված էր «Մեր դաշնակից Թուրքիան ճգնաժամի մեջ է եւ մեր կարիքն է զգում»: Իր մենկաբանությունում Ֆլինը հորդորում էր, որ քանի Թուրքիան ԻՊ-ի դեմ է պայքարում, ապա արժանի է մեր (ԱՄՆ-ի) պաշտպանությանը: Նա նաեւ կոչ էր անում Ֆեթուլլահ Գյուլենին հանձնել Թուրքիային:

Հոդվածը բացահայտում է նրա մոլորություններից մեկը. կա՛մ նա անտեղյակ է, որ Թուրքիան զինում է, վարժեցնում եւ ապաստան տալիս ԻՊ-ի ահաբեկիչներին, կա՛մ էլ խղճուկ ողորմության դիմաց վաճառում է Մ. Նահանգների քաղաքականությունը: Երկու դեպքում էլ վտանգավոր չափերի հասնող անձեռնհաս պետք է համարել նրանՙ նշված պաշտոնի համար: Որպես ազգային անվտանգության խորհրդատու, նրա պաշտոնը չափազանց զգայուն է եւ նույնիսկ եթե Թրամփը հավատարիմ մնա իր խոստմանը եւ բարելավի հարաբերությունները Մոսկվայի հետ, թուրքական գործոնը միշտ առկա է լինելու, եւ Ֆլինը, որ թուրքական շահերի պաշտպան է, վտանգավոր դերակատարություն կարող է ունենալ: Ավելին, որոշ ժամանակ անց նա ընդհանրապես կարող է որպես թուրքական շահերի քարոզիչ հանդես գալ եւ Թուրքիայից դրա դիմաց կլորիկ գումարներ ստանալ:

Թրամփը մեր (Ամերիկայի) նախագահն է դառնալու ժողովրդի կամքի արտահայտությամբ: Նրան տրված է ժամանակ իրագործելու իր ծրագրերն ու քաղաքականությունը, եւ նա արժանի է վայելելու մեր հարգանքը: Բայց նորընտիր նախագահը լավ ծառայություն մատուցած կլինի, եթե նախքան վերջնական նշանակումները, ճիշտ ընտրություն կատարի: Այլապես նա ժամացույցով աշխատող մի ռումբ կարող է տեղակայել իր իսկ գրասենյակում:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.