AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 33. ՏԱՏ, ՆԱՆ, ՄԱՄԱ, ՊԱՊԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-09 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2985, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՈՌՈԳՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունեցող Տավուշի մարզի Չինարի գյուղում շահագործման է հանձնվել ոռոգման նոր համակարգՙ գետային ոռոգման ջրընդունիչ եւ 650մ երկարությամբ ջրագիծ: Ընթացիկ տարում սա Չինարիում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ իրականացված երկրորդ ծրագիրն է:

Կողմերի գործակցության արդյունքում, գարնանը գյուղում խմելու ջրի նորակառույց համակարգ էր շահագործվել. կառուցվել էր նոր ջրահավաք, պոմպակայան եւ 300մ երկարությամբ ջրագիծ, ինչի արդյունքում ջուրն այժմ հավաքվում եւ մղվում է դեպի հիմնական կարգավորիչ ջրամբար:

Իրականացված երկրորդ ծրագրով, ոռոգման նոր համակարգի գործարկման շնորհիվՙ խմելու ջրի չօգտագործված քանակն ուղղվում է 33 հա մակերեսով մշակովի հողատարածքի ոռոգմանը: Ոռոգման նոր համակարգն, ի դեպ, միացվել է նախկին համակարգինՙ նպաստելով ավելի շատ հողատարածքների ընդգրկմանը: Առավելություն է նաեւ այն, որ նախկինի համեմատՙ օգտագործվում է 15-25 լիտր/վայրկյանով ավելի ջրաքանակ: Ավելին, ոռոգման ջրերի մատակարարումը նախկինում եղել է սահմանված ժամանակացույցով, իսկ նոր համակարգի գործարկմամբՙ գյուղում գործում է շուրջօրյա ջրամատակարարում:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը եւ բնակիչներ:

Գոյություն ունեցող խնդիրների տեսանկյունից, սահմանապահ գյուղերն ավելի խոցելի են: Չինարիում հակառակորդի դիրքերից հեռավորությունը տեղ-տեղ հասնում է 600 մ-ի: Գյուղը գտնվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Դրա մասին են վկայում կյանքի որակի բարելավմանն ուղղվածՙ վերջին տարիների ներդրումները:

«Սահմանամերձ գյուղերը եղել եւ մնում են մեր ուշադրության կենտրոնում, ընդ որումՙ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Մենք առաջնորդվում ենք պատասխանատու մոտեցմամբՙ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին: Այս մտածելակերպն, ի դեպ, ընդունելի արժեհամակարգ է դարձել մեր աշխատակիցների համար: Գուցե, հենց դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ տարբեր նախագծերում իրենց անձնական ներդրումն են կատարում նաեւ մեր ընտանիքի անդամները: Լինում են նաեւ կամավորականության սկզբունքով իրականացվող աշխատանքներ: Չինարին մեկն է այն գյուղերից, որտեղ կոնկրետ ներդրում է եղել թե՛ կազմակերպության, թե՛ նրա աշխատակիցների կողմից: Սա այն գյուղերից է, որի բնակիչներն իրենց կենսակերպով ոչ միայն հողի մշակ են, այլեւՙ սահմանապահ: Թիրախային այս խմբի նկատմամբ հոգատարությունն ու ուշադրությունը պարտադիր են: Եվ այդ հարցում մոտեցումը պետք է լինի միասնական. անկախ նրանից` այդ ուշադրությունը դրսեւորվում է պետությա՞ն կողմից, թե՞ մասնավոր հատվածից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Չինարիում այսօրինակ ծրագրերի իրագործումը նպատակ ունի կանխել արտագաղթի միտքն ու թեթեւացնել բնակիչների հոգսը: Տեղացիների զբաղվածության հիմնական ուղղություններից են բանջարաբոստանային կուլտուրաների աճեցումը, ծխախոտագործությունն ու այգեգործությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.