AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 8618, Տպվել է` 1480, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՏ 5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Հ. Ծ.

Ըստ «Իսրայել Նյուս» լրատվական գործակալության, Ադրբեջանը մոտ 5 միլիարդ դոլարի պաշտպանական զինամթերք է գնել Իսրայելից: «Ավելի ճիշտՙ 4,85 միլիարդ դոլարի», ճշտել է Ալիեւը, ավելացնելով. «պայմանագրերի մեծ մասը արդեն գործադրվում են, եւ մենք շարունակում ենք աշխատանքները: Չափազանց գոհ ենք համագործակցության մակարդակից»: Արտասահմանյան լուրերի համաձայն, Ադրբեջանին վաճառված զենքերի թվում են իսրայելական անօդաչու ինքնաթիռներն ու ռադիոտեղորոշման սարքերը: Համաձայնություն է ձեռք բերվել նաեւ Իրանի դեմ հավաքված հետախուզական տեղեկությունների փոխանակում կատարել: Մյուս կողմից, Ադրբեջան կատարած իր այցելության ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հաստատել է. «Մենք ամուր հարաբերություններ ունենք նաեւ էներգամատակարարման բնագավառում: Մենք խոսում ենք ոչ միայն ադրբեջանական նավթի Իսրայել ներմուծման մասին, որ շատ կարեւոր է մեզ համար, այլեւ իսրայելական գազի արտահանման հնարավորությունները ընդլայնելու մասինՙ Ադրբեջանից Թուրքիա կառուցվող խողովակաշարի միջոցով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.