AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 79. ՈՒՐԴ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 8682, Տպվել է` 1469, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ ԳԱՆԳԱՏԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԻ ԴԵՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Դեկտեմբերի 19-ին գերմանական մամուլն առանց «զգացմունքների» արձանագրեցՙ Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վերաբերյալ 8 թուրքերի գանգատըՙ պատճառաբանելով, թե դիմումատուները չեն կարողացել հիմնավորել իրենց հիմնական իրավունքների խախտումը, եւ բացի այդՙ դատարանն էլ նման իրավախախտման հնարավորություն չի տեսնում: Բողոք ներկայացրած 8 թուրքերի մի մասը, ինչպես ծանուցում են գերմանական աղբյուրները, գերմանաբնակ են:

Գերմանական մամուլը, Կառլսռուհեի դատարանի վճռին անդրադառնալով, հպանցիկ հիշեցնում էր, թե Բունդեսթագի բանաձեւից հետո Գերմանիա - Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին, դեսպանները ետկանչվեցին: Անկարայում 4 ամիս մնալուց հետո Բեռլինում 2012-ից պաշտոնավարած Թուրքիայի դեսպան Կարսլիօղլին վերադարձավ Բեռլին, բայց դրանից հետոՙ նոյեմբերի 16-ին, նրան նույն պաշտոնում փոխարինեց ավելի երիտասարդՙ 1965-ին ծնված Ալի Քեմալ Այդինը: Միգուցե ժխտողականության մոլախոտը Գերմանիայում բազմացնելու թա՞րմ ջանքեր են հարկավոր, ո՞վ գիտե:

Հունիսի 2-ին Բունդեսթագի պատգամավորների ճնշող մեծամասնության քվեն ստացած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի մասին մասնավոր զրույցներում կային նաեւ դժգոհ կարծիքներ, որ այն ուժեղ փաստաթուղթ չէ: Երբ Թուրքիայի Ինջիռլիք ռազմակայան այցելելու արտոնություն ստանալը գերմանացի պատգամավորների համար դարձավ անլուծելի, սեպտեմբերին գտնվեց ելքըՙ քաղաքականացնել Բունդեսթագի իրավական, պատմական, նաեւ բարոյական արժեք ունեցող փաստաթուղթը: (Թեպետ մեր կարծիքով, այն նաեւ առաջին հերթինՙ քաղաքական ուղերձ, պարտադրանք ունի - Ան.Հ. ): ԳԴՀ կառավարության խոսնակ Զայբերտը հայտարարեց, թե Բունդեսթագի հայկական բանաձեւը գործադիր իշխանության համար պարտադիր բնույթ չունի: ԳԴՀ բարձրագույն դատական ատյանըՙ Դաշնային Սահմանադրական դատարանը այժմ մերժել է 8 թուրքերի գանգատը վարույթ ընդունել, քանի որ դիմումատուների պատճառաբանությունը իրենց հիմնական իրավունքների վերաբերյալ բավարար ու համոզիչ չի եղել: Բունդեսթագի բանաձեւն ամո՞ւր ձեւակերպված փաստաթուղթ է, թե՞ սողանցքները լավ ուսումնասիրելու պարագայում կարելի է նաեւ նորից բողոքարկել ու... նաեւՙ քաղաքական քամիների հոսանքի բերանն ընկածՙ ինչու չէ, հաջողության հասնել: Բնավ կասկածի տակ չառնելով գերմանական դատական այս ատյանի անաչառությունը, բայց նաեւ չմոռանալով այն հանգամանքը, որ թուրքերը նպատակասլաց են իրենց քաղաքական իղձերի ու պահանջների իրականացման ճանապարհին, միանգամայն հնարավոր ենք համարում, որ նրանք էլի են փորձելու: Ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-ին հաստատած հայկական լավաշի պարագայում տեսանք ու համոզվեցինք վերջերսՙ 2016-ի նոյեմբերի 30-ին, որ թուրք-ադրբեջանական անդուլ ջանքերը եվրոպական «հանդուրժողականության» ամպհովանին առած չեն փոշիանում. նույն մարմինը հաստատեց նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ուրիշների համատեղՙ համարյա նույնանուն հայտը, ինչի մասին գրել ենք հանգամանալից «Ազգի» դեկտեմբերի 2-ի համարում:

Սահմանադրագետ, Հագենի համալսարանի դասախոս Գոռ Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ունկնդիր լինելով մեր մտահոգություններին, նախ անդադարձավ ԳԴՀ կառավարության վերոհիշյալ հայտնի պատճառաբանությանը: Հովհաննիսյանը հղում արեց Գերմանիայի սահմանադրությանըՙ օրենսդիր իշխանությունը կաշկանդված է սահմանադրությամբ, կառավարությունըՙ օրենքով, գործադիր իշխանության համար Բունդեսթագի ընդունած ակտերը պարտադիր են: Իսկ սահմանադրական դատարանի որոշման մասին էլ հստակեցրեց, թե դիմումնատուն չի կարողացել համոզիչ ներկայացնել, թե իր իրավունքն ինչպես է խախտվել: Պատճառն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը նորմատիվ ակտ չէ, այն ընդհանուր եւ վերացական իրավակարգավորումներ չի պարունակում, ասում է Հովհաննիսյանը: Բեռլինաբնակ մեր զրուցակիցն իհարկե չի բացառում, որ ապագայում ուրիշներ կարող են դատարան դիմել, թեպետ Բունդեսթագի հաստատած փաստաթուղթն անմիջականորեն չի շոշափում որեւէ մեկի հիմնական իրավունքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.