AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2017-01-12 23:46:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 63680, Տպվել է` 633, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՐԻՄԱՍՏ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Ռ. Հ.

Հարցազրույցի տեւողությունը ինձ չխանգարեց ուշադրությամբ հետեւելու Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ հեռուստատեսային մամլո ասուլիսին: Մի երեւույթ, որն իսպառ բացակայում է մեր հայ իրականության մեջ: Այսպես ասածՙ վիճակագրությունն անգամ տպավորություն է գործում: Սա Ռուսաստանի ղեկավարի այդօրինակ 12-րդ հանդիպումն էր ռուսաստանցի եւ օտարերկրացի լրագրողների հետ: Հավատարմագրված էր ռեկորդային 1437 լրագրող, որոնցից 47-ը 62 հարց ուղղեց երկրի ղեկավարին: Հաճելի էր, որ Պուտինին հարց տվողների մեջ էին երկու հայուհիներ, թեեւ նրանց հետաքրքրության առարկան Հայաստանը չէր:

Ես հեռու եմ միջոցառման բովանդակությունը մեկնաբանելու մտքից, առավել եւս, որ այն ներռուսաստանյան բնույթի էր: Ինձ զարմացնում էր մի ուրիշ բանՙ ինչու այս մարդը, ի տարբերություն շատ ուրիշների, առանց մտավախության կամովին արդեն քանի տարի հանդես է գալիս մի ամբողջ լրագրողական «սադրիչ» հանրության, իսկ ըստ էության ողջ երկրի ու աշխարհի առաջ: Հազիվ թե դյուրին է անբռնազբոսիկ պատասխանել ինչպես համակիրների, այնպես էլ բացահայտ անհամակիրների բոլոր հարցերինՙ լուրջ, անլուրջ, խնդրահարույց, տհաճ, խրթին, երբեմն էլ պարզապես տխմար:

Ամբողջ հեռուստահաղորդման ընթացքում մեջս համոզմունք էր դառնում այն միտքը, որ Պուտինը, երես առ երես հանդիպելով իր քաղաքացիների հետ, իր գործով ու էությամբ ձգտում է արժանանալ ժողովրդի հարգանքին, չի թքում հասարակական կարծիքի վրա, գլուխը չի թաղում ավազի մեջ, չի զբաղվում անհարկի գեղեցկախոսությամբ, զգացնել է տալիս, որ իր գործունեության գլխավոր նպատակը ոչ թե իշխանապահությունն է ու սեփական գրպանը, այլ իրեն վստահված պետության հզորացումն ու մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, նրանց ապահով կյանքը բոլոր առումներով: Ամենակարեւորըՙ այս անձը իրեն պատասխանատու է զգում ազգի առջեւ եւ հրապարակայնորեն հաշվետվություն է տալիս նրան: Եվ պետք չէ զարմանալ կամ կասկածել, թե ինչու է նրա հարգանիշը հատում 80 տոկոսի սահմանագիծը:

Երեք նախագահ ենք ունեցել անկախությունից հետո: նրանցից եւ ոչ մեկը երբեք չի դիմել իր ժողովրդի հետ հաղորդակցվելու այս ձեւաչափին: Ինչից են վախեցել նրանք: Եթե, օրինակ, Սերժ Սարգսյանը հանկարծ տարեմուտին որոշեր «պուտինատիպ» մամլո ասուլիս անցկացնել հայ լրագրողների հետ, ապա տեղին կլիներ հարցնել նրան, թե ինչու կոմունիստական «ադաբրյամսի» ոգով անցած Հանրապետականի համագումարում ունեցած իր ծրագրային ճառում նա լիովին անտեսեց Հայաստանն ամայացնող արտագաղթի խնդիրը: Բայց չէ՞ որ ոչ թե Ղարաբաղի հիմնահարցը, այլ հենց արտագաղթի խնդիրն է դամոկլյան սրի պես կախվել մեր գլխին: Ինչու հրապարակայնորեն չեն վերհանվում այդ աղետալի գործընթացի պատճառները:

Լեւոն Տեր-Պետրոսյանը իր վերջին ելույթում արտագաղթի հիմքը համարեց «պատերազմի վերսկսման տեսական վտանգը»: Ոչ, Լեւոն Ակոպովիչ, սոցիալ- տնտեսական անարդարություններից հետո հայրենիքը լքելու գլխավոր պատճառը հակակրանքն է ղեկավարության (առայժմ մի կողմ դնենք Կարեն Կարապետյանին) հանդեպ ու նրա իսկ մեղքով ձեւավորված Հայաստանի անհեռանկարության համոզմունքը: Եվ այս երկու զգացումները, ի դեպ, արտագաղթողներին ուղեկցել են անկախության հենց առաջին տարիներիցՙ ղարաբաղյան հաղթանակից հետո: Ե՞րբ եւ ո՞ւմ օրոք տեղի ունեցավ ամենամեծ արտահոսքը, երբ երկրից զանգվածաբար հեռացան մեր ժողովրդի ամենաինտելեկտուալ ու գործարար խավերը: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Գյումրիի պես մի քաղաք է գլուխն առել ու փախել: Եվ դա Հանրապետականի համաժողովում ոչ մեկին չէր հուզում: Միգուցե իրավացի է «ռացիոնալ մտածող պետական գործիչ» (ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի) Իլհամ Ալիեւը, որը պարբերաբար մխիթարում է իր ժողովրդին, թե մի՛ անհանգստացեք, Հայաստանի ղեկավարությունն ինքն իր ձեռքով է դատարկում Հայաստանը, այնտեղ արդեն 2 միլիոն էլ չի մնացել, իսկ մենք արդեն 10 միլիոն ենք:

Այստեղ իմաստ չեմ տեսնում անդրադառնալ Իլհամի բերած կեղծ թվերին, սակայն իմաստ կունենար դիմել վարչապետ Կարեն Կարապետյանին: Եթե հանկարծ հանրապետականները խղճի խայթ զգան (թուլությունը նրանց համար չէ) եւ ձեզ դարձնեն հայոց պետության սահմանադրական ղեկավար, ներքին պահանջմունքով խնդիր դրեք տարեկան գոնե մեկ անգամ Պուտինի պես կամ բրիտանական պառլամենտական բաց ունկնկդրումների ձեւով ուղիղ հեռուստահանդիպում ունենալ տեղի եւ սփյուռքի լրագրողների հետ: Հաշվետու եղեք նրանց ու հայ մարդկանց առջեւ: Համոզված եղեք, որ դա ձեզ զգաստ կպահի ավանդական դարձած որոշ պետականամասշտաբ թուլությունների հանդեպ եւ հայրենասիրությամբ ու պատասխանատվությամբ կտոգորի ձեզ:

Հոգնել է հայ ժողովուրդը գավառամտությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.