AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017



Տեղադրվել է` 2017-01-12 23:46:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 65038, Տպվել է` 627, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԿԱՐՈՂ Է ՏՈՒԺԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցման 4 աղբյուրներից մեկը Վրաստանի տարածքով գազի տարանցման գնի էժանացումն էր: Հիշեցնենք, որ Վրաստանը տարանցման դիմաց ստանում էր Հայաստանին մատակարարվող գազի մոտ 10 տոկոսը, ինչը զգալիորեն գերազանցում էր տարանցման համար գոյություն ունեցող միջազգային գները: Նոր պայմանագրով Ռուսաստանը ցանկանում էր գազի փոխարեն Վրաստանին գումար վճարել, ինչին, սակայն, վրացական կողմը չէր համաձայնվում: Անցյալ շաբաթ «Գազպրոմ»-ի եւ Վրաստանի կառավարության բանակցությունները վերջապես արդյունք տվեցին, որի մասին մանրամասներ է հաղորդել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, փոխվարչապետն ասել է, որ Վրաստանը համաձայնել է, որ դեպի Հայաստան գազի տարանցման համար Ռուսաստանը գումար վճարի հումքի փոխարեն: Միաժամանակ, նա նշել է, որ սեզոնային դժվարությունների ժամանակ, երբ Վրաստանին անհրաժեշտ լինի գազի լրացուցիչ ծավալ, Ռուսաստանն այն կտրամադրի ներկայիս 215 դոլարի փոխարեն 185 դոլարով: Երկու տարի ժամկետով կնքվելիք այս համաձայնագրին Վրաստանի կառավարությունը հավանություն է տվել:

Ի՞նչ է նշանակում ռուս-վրացական այս համաձայնագիրը, այդ թվում նաեւ Հայաստանի համար:

Նախՙ գազի գնի առումով փոփոխություն արդեն եղել է եւ Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է ավելի ցածր գնովՙ 150 դոլարով: Հունվարի 1-ից նվազել է նաեւ սպառողներին մատակարավող գազի գինըՙ 139 դրամ 146 դրամի փոխարեն, ինչպես նաեւ 100 դրամ անապահով խավի, ջերմոցայն տնտեսությունների եւ վերամշակող ձեռնարկությունների համար: Այսինքն, ռուսական կողմն, ըստ էության, արդեն իր վրա վերցրել էր Հայաստանին մատակարարվող եւ սպառողների համար գազի գնի իջեցման տարբերությունը: Հետեւաբար, ռուս-վրացական համաձայնության կայացումը կամ չկայացումը չէր վերանայի մեզ տրամադրվող գազի գնի վերաբերյալ Ռուսաստանի արդեն ընդունած որոշումը:

Սակայն, ռուս-վրացական համաձայնությունը դրական էր մեզ համար, քանի որ որոշակի հստակություն մտցվեց տարանցման հետ կապված հարցում եւ առնվազն առաջիկա երկու տարում պետք է որ խնդիրներ չառաջանան:

Ռուս-վրացական համաձայնագիրը կարող է, ավելի շուտ արդեն որոշակի մտահոգություններ է առաջացնել Ադրբեջանի մոտ: Բանն այն է, որ Վրաստանը գազ է ներմուծում Ադրբեջանիցՙ 200 դոլարով: Վրացական կողմը անցյալ տարի ռուսական գազ գնելու շուրջ խոսակցություններով հասավ նրան, որ Ադրբեջանն իջեցրեց նրան մատակարարվող գազի գինը: Հիմա, չնայած Վրաստանը ռուսական գազ չի ստանալու տարանցման դիմաց, այլ միայն գումար է ստանալու, բայց ռուսական կողմիՙ 185 դոլար գազի գնի առաջարկը բավականին գայթակղիչ է: Բացառված չէ, որ Վրաստանին ավելի ու ավելի հաճախ «անհրաժեշտ լինի» գազ գնել էժան գնով, ինչը, բնականաբար, խանդավառություն չի առաջացնի Ադրբեջանի մոտ: Այդ երկիրը ստիպված պետք է լինի կամ կրկին իջեցնել Վրաստանին մատակարարվող գազի գինը, կամ փոքրացնել մատակարարման ծավալները: Սա այս գործարքի թերեւս ամենաառարկայական գործոնն է, որից կարող է տուժել Ադրբեջանը: Գործարքից, առաջին հերթին, իհարկե, շահում է Վրաստանը: Ռուսաստանն էլ հետագայում Վրաստանին գազ մատակարարելու հիմքեր է ստեղծում: Սա, թերեւս, դրական հանգամանք է նաեւ մեզ համար, քանի որ այդ պարագայում ռուս-վրացական համաձայնությունները ավելի հեշտությամբ կկայացվեն եւ մեզ համար լրացուցիչ խնդիրների տեղիք չեն տա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.