AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 50. ՈՐԹ ԵՎ ՎԱԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017



Տեղադրվել է` 2017-01-12 23:46:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3170, Տպվել է` 482, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԿԱՆԴՈՒԽՏԸ» ԴԱՏԻ Է ՏՎԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ

«Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հունվարի 10-ին վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել «Հայկական վերածնունդ» կուսակցության դեմ:

Արմենուհի Ղազարյանը հայտնել է, որ իր պահանջն այն է, որ առոչինչ ճանաչվի «Հայկական վերածնունդ» կուսակցության կանոնադրությունը, քանի որ նշված կուսակցությունը հիմնադիր համագումար չի արել, եւ այդ կանոնադրությունը համագումարով չի հաստատվել: Պահանջում է նաեւ պետական ռեգիստրում ՀՎ-ի գրանցումը, որպես կուսակցություն, ճանաչել առոչինչ:

Տիկին Ղազարյանի խոսքով` 2016 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած հիմնադիր համագումարը ոչ թե եղել է «Հայկական վերածնունդ միասնություն» կուսակցության հիմնադիր համագումարը, այլ` «Հայկական վերածնունդ» կուսակցության: Ըստ նրա` սրանք տարբեր բաներ են, եւ դատարանը չի կարող հաշվի չառնել դա:

Ղազարյանի կարծիքով` Արթուր Բաղդասարյանը սովորական խաբեբա է: «Մարդուն ճանաչելու համար նրա կողքին պետք է լինես: Շատ կուսակցություններ համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ: Երկիրը գտնվում է շատ ճգնաժամային վիճակում: Ուզում էինք օգտակար լինել ամբողջ ժողովրդին, այդ նկատառումներով բոլորս գնացինք այդ քայլին, համախմբվեցինք այդ գաղափարի, այլ ոչ թե Արթուր Բաղդասարյանի անձի շուրջ: Հետո պարզ դարձավ, որ այնտեղ ոչ մի գաղափար էլ չկա, այլ միայն անձի պաշտամունք է»,- շեշտեց նա` հավելելով, որ Արթուր Բաղդասարյանը խաբել է ժողովրդին, հատուկ հրահանգով նպատակ է ունեցել համախմբել այդքան կուսակցություններ` քաղաքական դաշտը մաքրելու համար:

Ըստ Ղազարյանի` իր օրինակին են հետեւել նաեւ շատ անհատներ, կուսակցություններ ու ՀԿ-ներ, որոնք իր նման հավատացել էին Բաղդասարյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.