AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-01-12 23:46:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3063, Տպվել է` 482, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԵՐԿԱՐ ԿՄՆԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ»

Պ. Ք.

Խմեյմիմի եւ Տարտուսի ռազմակայանների ընդլայնումից հետո Մոսկվան ազդեցությունը կուժեղացնի ողջ տարածաշրջանում

Չնայած Սիրիայից հերթական զորակազմի դուրսբերման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությանը, չարժե ակնկալել երկրում ռուսաստանցի զինվորականների թվի նշանակալի կրճատում, գրում է Wars is Boring հրատարակության հոդվածագիր Փոլ Իդդոնը :

Հունվարի 6-ին Մոսկվան հայտարարեց Սիրիայից զորքերի դուրսբերման մասին, որը սկսվելու է ռազմօդանավերի խմբից եւ մասնավորապես «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավից:

Վուդրո Վիլսոնի անվան Միջազգային գիտական կենտրոնին կից Քեննանի անվան ինստիտուտի վերլուծական կենտրոնի փորձագետ Մայքլ Կոֆմանը իր հերթին նշում է, որ հայտնի չէ, թե հիշյալ հածանավից բացի ուրիշ զորախմբեր դուրս բերվելո՞ւ են արդյոք: Նույնպիսի հարցադրում է անում նաեւ հակամարտությունների մշտադիտարկմամբ զբաղվող SecDev խմբում Մերձավոր Արեւելքի հարցերի վերլուծաբան Նիլ Հաուերը : «Հածանավի Սեւ ծով վերադառնալը զորքերի դուրսբերման գլխավոր տարրն է: Այդ իրադարձությունը շատ լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներում, իսկ հունվարի 6-ին նավ այցելեց նույնիսկ Սիրիայի գլխավոր շտաբի ղեկավարը», գրում է Հաուերը, ընդգծելով, որ Սիրիայի ափերին «Կուզնեցովի» մոտենալը «նախ եւ առաջ Մոսկվայի խորհրդանշական ժեստն էր»: Նավը բերել էր մի շարք կործանիչ-ռմբակոծիչներ, սակայն ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանը կորցրեց երկու օդանավՙ «Միգ-29» եւ «Սու-33»: Հաուերը կարծում է, որ «ներկայիս դուրսբերումը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվի երկրում ռուսական զորքերի վերախմբավորմամբ»:

Մայքլ Կոֆմանը իր հերթին կարծում է, թե Սիրիայում չարժե ակնկալել ռուսական զորքերի թվակազմի լուրջ փոփոխություններ: Նա ընդգծում է, որ ռուսների ռազմական ներկայությունը Սիրիայում «բավական աննշան բնույթ է կրում», այնպես որ զորքերի հավանական վերախմբավորումից իրավիճակը չի փոխվի:

Կոֆմանը հիշեցնում է, որ 2016-ի մարտին Ռուսաստանը հայտարարել էր Սիրիայից իր զորքերի հիմնական մասի դուրսբերման մասին, բայց իրականում որոշ ուժեր փոխարինել էր այլ ուժերով: Նույն ամսվա վերջին Մոսկվան Դամասկոսին արդեն օգնում էր ջիհադիստներից Պալմիրայի ազատագրման գործողության ընթացքում: ԻՊ գրոհայինները Պալմիրան կրկին գրավեցին դեկտեմբերի կեսերին, երբ Սիրիայի բանակը զբաղված էր Հալեպի ազատագրման մարտերով:

«Սիրիայի հյուսիսում Ռուսաստանը կարող է կրճատել իր օդային հարվածների թիվը, բայց խիստ անհավանական է, որ Մոսկվան երկրում իր ներկայությունը կրճատի նախքան Պալմիրայի ազատագրումը: 2015-ի մայիսին ռուսներն «ահաբեկչության դեմ հաղթանակի» պատվին այնտեղ համերգ կազմակերպեցին, եւ այժմ քաղաքը ջիհադիստների ձեռքին թողնելը անչափ նվաստացուցիչ կլինի», նշում է Հաուերը:

Սակայն Դամասկոսը կարծես թե առավել շահագրգռված է երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում խռովարարների դեմ պայքարի շարունակմամբ: Ավելին, Կոֆմանի խոսքերով, Հալեպի ազատագրումը կարեւոր ուղենիշ է, որը հնարավորություն է տալիս հայտարարել «տանը տարած հաղթանակի» մասին: Հենց դրա հետ էր կապված զորքերի դուրսբերմանը վերաբերող հայտարարությունը: Վերլուծաբանները կարծում են, որ Հալեպում արձանագրված հաջողությունը հնարավոր է ներկայացնել որպես քաղաքական նվաճում: Իսկ իրականում դա նշանակում է հատուկ եւ ռազմածովային ուժերը Ռուսաստան վերադարձնելու հնարավորություն:

Հաուերի կարծիքով, Ռուսաստանը իր ուժերի մեծ մասը Սիրիայում կպահի երկար ժամանակ, քանի որ Մոսկվան մտադիր է ընդլայնել իր խմբավորումը Խմեյմիմի օդուժի ռազմակայանում եւ Տարտուսի ծովուժի հենակետում: Դրա շնորհիվ Ռուսաստանը հնարավորություն կստանա խոշոր զորակազմ պահելու Սիրիայում, ինչպես ուժեղացնելու իր ազդեցությունը տարածաշրջանում: Հենց միայն այդ ծրագրերը վկայում են, որ ՌԴ զինված ուժերը Սիրիայից չեն հեռանալու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.