AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017



Տեղադրվել է` 2017-01-12 23:46:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3022, Տպվել է` 483, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՇՎԱՐԿԵԼ ԵՆ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

Պ. Ք.

Ծխելու հետ կապված վնասները համաշխարհային տնտեսության մեջ կազմում են տարեկան ավելի քան 1 տրիլիոն դոլար: Աշխարհի երկրները ամեն տարի այդքան ծախս են անումՙ կապված առողջապահության եւ աշխատանքի արտադրողականության կորուստների հետ: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ԱՄՆ ուռուցքաբանության ազգային ինստիտուտի անցկացրած հետազոտության տվյալները, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Հետազոտության արդյունքներին վերաբերող զեկուցագրում նշվում է, որ մինչեւ 2030 թվականը ծխելու առաջացրած հիվանդությունների հետեւանքով մահացությունների թիվը կավելանա մեկ երրորդով: Փաստաթղթի հեղինակների կարծիքով, մինչեւ 2030 թվականը ծխելու հետ կապված մահացությունների թիվը տարեկան 6-ից կհասնի 8 միլիոնի: «Ըստ որում, դեպքերի ավելի քան 80 տոկոսը տեղի կունենա եկամտի ցածր եւ միջին մակարդակ ունեցող երկրներում», ասվում է հաղորդման մեջ:

Զեկուցագրում նաեւ նշվում է, որ աշխարհի բնակչության մեջ ծխելու տարածվածությունը նվազել է, սակայն «ծխողների ընդհանուր թիվն աշխարհում շարունակում է աճել»:

Աշխարհի մի շարք երկրներում գործում են «հակածխախոտային» օրենքներ: Մասնավորապես Ռուսաստանում 2013 թ. ընդունված օրենքն արգելում է ծխել մարզադաշտերում, դպրոցներում, բուհերում, հիվանդանոցներում, մանկական խաղահրապարակներում, խանութներում, վերելակներում, օդանավերում եւ բենզալցակայաններում: Բացի դրանից, երկրում արգելված է ծխախոտի գովազդը: 2014 թ. հունիսի 1-ից ՌԴ-ում արգելված է ծխել գնացքներում, կայարաններում եւ օդանավակայաններում, հյուրանոցներում, սրճարաններում եւ անգամ ռեստորաններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.