AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017



Տեղադրվել է` 2017-01-12 23:46:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3117, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԸ, ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ՆՅԱՐԴԱՅՆԱՑԱԾ ՆԱՏՕ-Ն

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ, The Armenian Mirror-Spectator

Անգլերենից թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակ Պիտեր Աբսը «Ռոյթեր» լրատվական գործակալության միջազգային բաժնիՙ մասնավորապես համաշխարհայնացման եւ հակամարտությունների մասին գրող լրագրող է, եւ հիմնադիրը Լոնդոնում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում գործող «21-րդ դարի Ուսումնասիրությունների ծրագրի»ՙ CPS 21), որը ապազգային, անկախ գաղափարների շտեմարան է:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն հունվարի 20-ին պաշտոնապես մտնելուն զուգահեռ, ՆԱՏՕ-ի հզորագույն զորամիավորումներից մեկը տեղափոխվելու է Արեւելյան Եվրոպա: Դաշնակցային միությունը չորս զինված մարտական խմբավորումներ է ուղարկում ուժեղացնելու համար իր դիրքերն ընդդեմ Ռուսաստանի: Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Գերմանիայի եւ Մ. Նահանգների ղեկավարությամբ այդ գումարտակները տեղակայվելու են Լեհաստանում եւ Բալթյան երկրներումՙ Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում: Խմբավորումները, որոնց մասակցելու են իրենց զորքերով նաեւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ, իրենց տրամադրության տակ ունենալու են մարտական զրահամեքենաներ եւ տանկեր, որոնք զգալիորեն ավելացնելու են ՆԱՏՕ-ի ներկայությունը Արեւելյան Եվրոպայում:

Նման առաքելության մասին հայտարարվեց հունիսին կայացած Վարշավայի գագաթաժողովում, ընդամենը օրեր անց Բրէկսիտիցՙ Եվրոմիությունից Բրիտանիայի դուրս գալուց: Պուտինի դեմ ուղղված դաշնակից պետությունների այս հզոր քայլը, սակայն, կարող է իր նշանակությունը կորցնել Թրամփի անակնկալ հաղթանակի հետեւանքում: Եվրոպայում որոշ ղեկավարներ արդեն մտահոգված են ներկա կացությամբ եւ մտածում են, որ Պուտինն արդեն ցնծությունից ձեռքերն է շփում:

Այս տարվա նախագահական ընտրարշավի ժամանակ Հիլարի Քլինթոնը Թրամփին մեղադրեց այն բանում, որ նա ցանկանում է Մ. Նահանգները դուրս բերել ՆԱՏՕ-ից: Իրականում Թրամփն այդպիսի միտք չի արտահայտել: Նա ընդամենը ասել է, որ այդ կառույցը «հնացած է», իր դարն ապրած, եւ որ անհրաժեշտ է «վերանայել» Մ. Նահանգների անդամակցությունը դրան, քանի որ այն «շատ թանկ է նստում մեզ վրա»: Նրա հաղթանակը հունից հանել է ՆԱՏՕ-ի որոշ պաշտոնյաների, նաեւ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին, որն զգուշացրել է, որ ժամանակը չէ իրարից անջատելու: Թե ինչքան զիջող կլինի նոր նախագահը Ռուսաստանի պահանջներինՙ դեռեւս հստակ չէ:

Նախնական տվյալներով, սակայն, թվում է, թե Ամերիկա-Ռուսաստան հարաբերությունները շատ ավելի ջերմ կլինեն, քան Օբամայի եւ Բուշ կրտսերի վարչակազմերի օրոք:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարծիքներն այստեղ տարբեր են: Որոշ պաշտոնական այրեր հավատացած են, որ Թրամփը կնվազեցնի, իրոք, Ուկրաինայի պատճառով ստեղծված լարվածությունը եւ կթեթեւացնի պատժամիջոցները: Սակայն վարչապետ Մեդվեդեւը վստահեցնում, է որ հարաբերությունները կմնան անփոփոխ, առնվազն որոշ ժամանակ:

Թրամփն ու Պուտինը դեռ պետք է հանդիպեն իրար, եւ երբ դա տեղի ունենա, ցույց կտա, թե ինչպիսի ընթացք են ունենալու հարաբերությունները: Շատ բան կախված է նրանց ծայրահեղ անձնային առանձնահատկություններից:

Ամերիկյան ընտրություններից անմիջապես հետո ռուսական կողմի որոշ պաշտոնյաներ կողմնակից էին Մ. Նահանգների հետ տարբեր բնագավառներում հարաբերությունները միակողմանիորեն ընդլայնելու գաղափարին: Վերջերս նաեւ լուրեր շրջանառվեցին, որ լարվածության իսկական թուլացումը կնպաստի նաեւ ՆԱՏՕ-ի զորամիավորումների տեղակայման հետաձգմանը:

Ռուսաստանի առաջնորդը մարտահրավերների պակաս չի զգում: Տնտեսություն, էներգառեսուրսների գների անկում, Սիրիա, եւ այլն: Բայց Պուտինի դիրքերն, ինչպես նաեւ առողջությունը, առայժմ ամուր են: Սիրիայում զինվորական միջամտությունը նրան գերիշխող դարձրեց եւ խափանեց նախագահ Ասադին տապալելու Օբամայի հույսերը:

Ճիշտ է, Ղրիմի բռնակցումը եւ արեւելյան Ուկրաինայում ծավալված պատերազմը որոշ իմաստով մեկուսացրին Ռուսաստանին, բայց Եվրոպան նաեւ սկսեց վախենալ նրանից: Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ ապատեղեկատվություն տարածվի եւ տարօրինակ, արտասովոր քաղաքագետների թիվն աշխարհում ավելանա: Եվրոպայում աջակողմյան կուսակցությունների եւ ղեկավարների թվի աճը եւ Եվրոմիության պաշտպանների թվի նվազումը, ինչ խոսք, ձեռնտու է Պուտինին:

Եվրոպայից Մ. Նահանգների ենթադրյալ դուրս քաշվելու լուրը կարող է ստիպել որոշ պետությունների ավելացնելու իրենց պաշտպանական բյուջեն: Բայց Ռուսաստանն էլ նույնը կարող է անել:

Եթե Քլինթոնը հաղթանակած լիներ, իրադրությունը, իհարկե, տարբեր կլիներ, բայց ոչ ավելի ապահով կամ անվտանգ: Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածուն նախագահ Ռեյգանից հետո ամենավայրագ «բազեն» էր Ռուսաստանի հարցում: Թվում է, թե Թրամփը պատրաստակամ է խուսանավելու ավելի լայն հնարավորություններ ընձեռել Պուտինին ինչպես Սիրիայի, այնպես էլ Ուկրաինայի հարցերում: Այս վերջինում իհարկե կնախընտրեին, որ Քլինթոնը հաղթանակած լիներ ընտրություններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.