AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-01-12 23:46:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3170, Տպվել է` 483, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՏԱՇԻՐ ԳՐՈՒՊԻ» ՕՐԻԳԻՆԱԼ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար եւ իր բարեգործություններով համընդհանուր ճանաչման եւ հանգանքի արժանացած Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը յուրօրինակ ձեւով է շնորհավորել մոսկովյան մանկական հիվանդանոցներից մեկի փոքրիկների Ամանորը:

Ձմեռ պապի հագուստով ալպինիստները պարաններով իջել են հիվանդանոցի տանիքից, պատուհաններով մտել ներս եւ մեծ ուրախություն ու հրճվանք պատճառելով հիվանդ երեխաներինՙ նվերներ են բաժանել նրանց:

«Տաշիր» ընկերությունների խումբը Ռուսաստանում եւ Հայաստանում մասնագիտացած է անշարժ գույքի, շինարարության եւ արագ սննդի ոլորտներում: Ընկերությունը գործունեություն է ծավալում նաեւ էներգետիկայի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերն է), արտադրության, հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսներում: «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ մտնում է տարբեր տեսակի ավելի քան 200 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրին իր յուրօրինակ բարձր ճաշակով եւ ուրույն մտածողությամբ առանձնակի փայլ ու շուք է հաղորդում Սամվել Կարապետյանըՙ իմ ամենօրյա ուշադրությամբ:

Այդ յուրօրինակ ճաշակի եւ ուշադրության արդյունքն էր նաեւ պատճառը, որ Ամանորի նախօրյակին Մոսկվայի սրտում վեր էր խոյացել «Տաշիր Գրուպ»-ի տեղադրած հսկա տոնածառը եւ ՌԴ մայրաքաղաքի կենտրոնով վաղ առավոտից անցնող հազարավոր անցորդներ հիացմունքով էին ուսումնասիրում ռուսական անտառից այստեղ տեղափոխված եւ հպարտորեն վեր խոյացած հսկա եղեւնին, որ զարդարվել եւ դարձել էր գալիք 2017 թվականի ավետաբերն ու խորհրդանիշը:

Այս անակնկալի մտահղացման եւ իրականացման հեղինակը ռուսաստանաբնակ հայտնի գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպ»-ինն էր, եւ ինչպես պարզվեց, մոսկովյան եւս 2 հատվածներում վեր էին խոյացել Նոր տարվա համանման ավետաբերներ:

Հազարավոր մոսկվացիներ եւ ՌԴ մայրաքաղաք ժամանած հյուրեր վերստին համոզվեցին, որ Սամվել Կարապետյանը, տաղանդավոր գործարար եւ ճանաչված բարեգործ լինելուց բացի, նաեւ արվեստը, գեղեցիկն ու հեքիաթայինը սիրող ու գնահատող անձնավորություն է, հարուստ ներաշխարհով լի ստեղծագործ մարդ, որի ծավալած գործունեության մասին առաջիկայում դեռ շատ առիթներ կունենանք լսելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.