AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017



Տեղադրվել է` 2017-01-19 23:12:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3020, Տպվել է` 473, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԿԱՆԽՎԻ, ԻՍԿ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸՙ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ

Ա. Մ.

Անդրադառնալով նախկինում իր կողմից տրված այն հանձնարարականին, որ հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր ու մանր ձեռնարկություններումՙ միայն ծայրահեղ դեպքերում, երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ մեղմ վարչարարությունը վերաբերվելու է բացառապես օրինապահ հարկ վճարողներին, իսկ հարկային վճարումներից խուսափելու յուրաքանչյուր դրսեւորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի: Նա տեղեկացրեց, որ պետական եկամուտների կոմիտեն ահազագնել է մի շարք բացասական երեւույթների մասինՙ իրացման շրջանառությունների եւ գների, աշխատողների թվաքանակի, վարձատրությունների մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ կտրոնների շահագործման կանոնների խախտում: Այդ առնչությամբ վարչապետը կոմիտեի նախագահին հանձնարարեց հսկողություն սահմանել այդ երեւույթների նկատմամբ, կիրառելով «օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը եւ յուրաքանչյուր եռամսյակ տեղեկություն ներկայացնել վարչապետի վերահսկողական ծառայությանն արձանագրված խախտումների վերաբերյալ»: Նա նաեւ պահանջեց պարբերաբար հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.