AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017



Տեղադրվել է` 2017-01-19 23:12:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3149, Տպվել է` 471, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵԼԱՌՈՒՍՆ Է ԽԱՆԳԱՐԵԼ. ՀՀ ԱԳՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում այդպես էլ հայաստանցի գլխավոր քարտուղար չնշանակվեց, մինչդեռ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վայր դրեց իր լիազորությունները եւ նրա փոխարեն նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար, նշել է, որ ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթաժողովը պետք է հստակեցում մտցնի այս հարցում: Քոչարյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարը նշանակվում է ռոտացիոն կարգով, որ հերթը Հայաստանինն է եւ շեշտել է, որ կազմարեպության գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին չհանձնվեց, քանի որ նախորդ գագաթաժողովին չէր մասնակցում Բելառուսի նախագահը: «Հենց Մինսկն էլ փաստորեն խոչընդոտեց, որ Հայաստանի ներկայացուցիչը դառնա գլխավոր քարտուղար,-ասել է ՀՀ փոխարտգործնախարարըՙ ընդգծելով,-Ոչ թե Ղազախստանը, այլ Բելառուսը»:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս իր լավ ընկեր Իլհամ Ալիեւի հորդորով ձերբակալեց Բելառուսում գտնվող Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Լապշինին: Ադրբեջանի նախագահը ցանկանում է, որ Լապշինին հանձնեն Բաքվին, քանի որ բլոգերը Ադրբեջանում մեղադրվում էՙ «առանց Բաքվի իմացության եւ թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.