AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 63. «ԸՍՏԱՀԱ՞Կ», ԹԵ՞ «ՍԸՏԱՀԱԿ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-01-19 23:12:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3071, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ» ԵՎ «ՈՒՐԻՇ ԹՈՒՐՔԻԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Աստանայի հանդիպմանն ընդառաջ

Անկարայում օրերս անցկացվեց թուրք դեսպանների թվով յոթերորդ ամենամյա խորհրդակցությունը, որտեղ նախագահում էր արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Խորհրդակցությունը հանրության ուշադրության կենտրոնում էր երկրի արտաքին քաղաքականության համար դրա կարեւորության, ինչպես նաեւ այն պատճառով, որ անցկացվում էր «Նոր Թուրքիա. կայունություն եւ արտաքին քաղաքականության փոփոխություններ» նշանաբանով:

«Նոր Թուրքիա» հասկացությունը ի հայտ է եկել Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) իշխանության գլուխ անցնելուց հետո եւ կապված է 1923 թ. Աթաթուրքի ստեղծած գաղափարական-քաղաքական համակարգի փոփոխման հետ: Առաջին փուլում գլխավոր գաղափարախոսի դերում հանդես էր գալիս ակադեմիական շրջանակների ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար եւ ապա վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Թուրքական «Ենի Շաֆաք» օրաթերթը գրել է. «Նոր Թուրքիան կարգախոս կամ քաղաքական քայլ չէ. դա երկրի նոր վերակառուցման նախագիծ է 100-ամյա «ընդմիջումից» հետո»: Արեւմուտքցի փորձագետների գնահատմամբ, Դավութօղլուն անկեղծորեն հավատում էր Մերձավոր Արեւելքում «ազգայնականության դարաշրջանի» վախճանին եւ կարծում էր, թե տարածաշրջանում ազգայնականության կողմնակիցների սերնդին կփոխարինի կրոնական-պահպանողական առաջնորդների սերունդը, որը կհետեւի առաջարկվող «թուրքական մոդելին»:

Դա կապված էր Թուրքիայի արտաքին քաղաքականության լուրջ փոփոխությունների հետ, որը սկսեց ղեկավարել նեոօսմանիզմի ուսմունքով եւ ձգտում էր իր ազդեցությունը տարածել գրեթե նախկին Օսմանյան կայսրության սահմաններում: Դա իրոք տեղի ունեցավ, երբ Անկարան մասնակից դարձավ «Արաբական գարնանը», սկսել խրվել Սիրիայի հակամարտության մեջ, բայց ընդսմին չկարողացավ հարմարվել աշխարհաքաղաքական նոր իրողություններին, բացահայտել իր գլխավոր դաշնակից ամերիկացիների քաղաքականության իրական նպատակները: Այս ամենի արդյունքում Թուրքիան բաց թողեց երեք ցավոտ հարված. քրդերն աշխուժացան, Ռուսաստանը վերադարձավ տարածաշրջան, Իրանն ազատվեց պատժամիջոցներից եւ հավակնում է տարածաշրջանում մեծացնել իր աշխարհաքաղաքական դերը, հաշվի առնելով սիրիական եւ իրաքյան գործոնները:

Պարզ դարձավ, որ Անկարան պետք է հրաժարվի Դավութօղլուի «ժառանգությունից» եւ խաղա նոր կանոններով: Ուստի թուրք դեսպանների խորհրդակցության կապակցությամբ ավելի ճիշտ կլիներ օգտագործել «Ուրիշ Թուրքիա» հասկացությունը: Ռուսաստանցի հայտնի պատմաբան Ստանիսլավ Տարասովը այս փոփոխությունը պատճառաբանում է մի շարք երեւույթներով: Դրանք են Եվրոմիության հետ Անկարայի բանակցությունների խզումը, հակաջիհադիստական կոալիցիայի ներսում Թուրքիայի դիրքորոշման հարկադիր փոփոխումը, Սիրիայում նախագահ Բաշար Ասադի իշխանության հավանական պահպանումը, Իրաքից եւ Սիրիայից ճգնաժամի տեղափոխությունը սեփական տարածք, ԱՄՆ-ի կողմից սիրիացի քրդերի բացահայտ պաշտպանությունը եւ, վերջապես, Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված աներեւակայելի դաշինքը Ռուսաստանի եւ Իրանի հետ: Խորհրդակցության ժամանակ Չավուշօղլուն հայտարարեց, որ նման պայմաններում «Թուրքիան պարտավոր է վարել ակտիվ արտաքին քաղաքականություն, հաշվի առնելով հարեւան երկրներում տեղի ունեցող իրադարձությունները»:

Եթե անցյալում դեսպանների ամենամյա հանդիպման ընթացքում թուրք ղեկավարները խոսում էին Անկարայի «անշրջանցելի» դերի մասին, ապա այժմ նրանց հայտարարություններում ի հայտ է եկել ուրիշ տոնայնություն: Այսպես, նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ «2017 թվականին Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի համատեղ ջանքերով կհաջողվի քաղաքական միջոցներով հարթել Սիրիայի ճգնաժամը»: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Էրդողանը նշելով երկկողմ հարաբերությունների «շատ նուրբ ժամանակահատվածում» լինելը, հայտարարել է. «Մենք ուզում ենք ԱՄՆ-ին տեսնել մեր կողքին»: Իսկ Չավուշօղլուն հավաստիացրել է, թե «Թրամփը չի կրկնի Օբամայի վարչակազմի սխալները», նկատի ունենալով առաջին հերթին քրդական հարցը:

Նույն խորհրդակցությունում Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքթը մանրամասնել է, որ «Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը չի նշանակում ՆԱՏՕ-ի հետ Անկարայի կապերի թուլացում», իսկ «երբ ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ աջակցելու Սիրիայում ԻՊ-ի դեմ Թուրքիայի պայքարին, մենք կարող ենք քննադատել եւ դաշինքից պահանջել կատարելու այդ պարտավորությունները»: Ըստ որում, նա սիրիացի քրդերի խմբավորումները դասել է ահաբեկչական կազմակերպությունների շարքին:

Այսպիսով, Անկարան որոշակի պայմաններ է ներկայացնում ԱՄՆ նոր վարչակազմին, գտնելով, որ Թուրքիան ներկայումս «մարտնչում է հանուն պետության գոյատեւման»: Դժվար է ասելՙ Դոնալդ Թրամփը կընդունի՞ արդյոք այդ պայմանները: Հայտնի է միայն, որ նրա ներկայացուցիչները մտադիր են աշխուժացնել համագործակցությունն Անկարայի հետ:

Պարզ չէ, թե դա ինչպես կհամատեղվի Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված Թուրքիա-Ռուսաստան-Իրան դաշինքի հետ: Սիրիային նվիրված հանդիպումը նախատեսված է անցկացնել հունվարի 23-ին Աստանայում: Անկարան արդեն հասկացրել է, որ այդ հանդիպման արդյունքը պետք է դառնա հրադադարին առնչվող փաստաթղթի համաձայնեցումըՙ Ժնեւում քաղաքական գործընթացի ձեռնարկմանը զուգահեռ: Սակայն հայտնի չէՙ կպահպանվի՞ արդյոք ռուս-թուրք-իրանական դաշինքը Աստանայից մինչեւ Ժնեւ, որտեղ նախատեսված է փետրվարի 8-ին անցկացնել միջսիրիական բանակցությունների հաջորդ փուլը: «Ռեգնում» գործակալությունը նշում է, որ ձեւականորեն ամեն ինչ կարծես թե կարգին է, քանի որ Սիրիայի հարցում Մոսկվայի, Թեհրանի եւ Անկարայի ջանքերը հավանության են արժանացել ՄԱԿ-ի ԱԽ հատուկ բանաձեւում: Սակայն ամենքը սպասում են Թրամփի պաշտոնակալությանը:

Ֆրանսիական Le Figaro թերթի տվյալներով, ներկայումս Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը դռնփակ բանկացություններ են վարում: Թերթի բնորոշմամբ, այդ «եռյակում» Թուրքիան միակ երկիրն է, որը «մարտավարական շրջադարձ կատարեց ԻՊ-ին աջակցելուց դեպի թշնամական դիրքորոշում, դադարեց Բաշար Ասադի պաշտոնաթողությունը համարել խաղաղ գործընթացի անհրաժեշտ նախապայման»: Թերթը, սակայն, չի բացառում բարդությունների ծագումը ապագայում, եթե Վաշինգտոնը սկսի «հատկապես առանձնացնել Թուրքիային, նրան հակադրելով Իրանին»: Մեկ ուրիշ, բայց ավելի դժվար տարբերակ է Իրանի հետ գործընկերային եւ Թուրքիայի հետ բարեկամական կապերի միաժամանակյա պահպանումը:

Թեեւ օտարները խոսում են Սիրիայի տարածքային ամբողջականության եւ ներկայիս սահմանների պահպանման սկզբունքի մասին, ոչ ոք չի կարող սիրիացիներին արգելել ինքնուրույնաբար լուծելու երկրի ապագա վարչական ու քաղաքական կառուցվածքի խնդիրները: Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծումը կանխելու նպատակով Անկարան թերեւս կպահանջի այնտեղ բուֆերային գոտու հաստատում, ինչին Մոսկվան եւ Թեհրանը կարող են չհամաձայնել: Կան նաեւ սիրիական չափավոր ընդդիմությանը ենթակա տարածքների հետ կապված հարցեր: Ռուսաստանցի հայտնի արեւելագետ Վիտալի Նաումկինը «Ռեգնում» գործակալության կայքում գրում է Սիրիայի քրդերի հարցում առկա ռուս-թուրքական տարաձայնությունների մասին: Թուրքիան ահաբեկչական կազմակերպություններ է համարում թե՛ «Ժողովրդական դաշինք» կուսակցությունը եւ թե՛ քրդերի ինքնապաշտպանական ջոկատները: Նման պայմաններում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ միաժամանակ ընդհանուր լեզու գտնելու Անկարայի փորձերը հասկանալի են, թեեւ հնարավոր համաձայնությունների պարամետրերը կասկածելի են:

Եթե Աստանայի հանդիպումը կայանա եւ Ժնեւում բանակցությունները վերսկսվեն, ապա դա կլինի «եռյակի» ձեռքբերումը հակաահաբեկչական պայքարում եւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործում: Սակայն շատ բան կախված կլինի նաեւ Վաշինգտոնի մերձավորարեւելյան դիրքորոշումից: Կան տարբեր սցենարներ: Սիրիայի պատերազմը դեռ չի ավարտվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.