AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-01-19 23:12:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2976, Տպվել է` 468, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՈՒ «ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ» ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ 42 ԸՆՏԱՆԻՔԻ

Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը, որն ընդգրկել է Հայաստանի տասը մարզի 25 համայնք: Արդյունքում, 42 ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը կամ վերանորոգել է այն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Արմավիրի մարզի շահառու ընտանիքներինՙ նրանց հետ կիսելու բնակարանամուտի ուրախությունը: Առաջին կանգառը Շենիկ գյուղն էր:

Չորս հոգուց բաղկացած Եղոյանների ընտանիքը 21 տարի բնակվել է փայտյա վագոն-տնակում: Ավելի քան 20 տարի ընտանիքին չի հաջողվել ավարտին հասցնել կիսակառույց տան շինարարությունը: Ընտանիքի հայրըՙ Մհերը, 90-ականների արցախյան պատերազմում կորցրել է կրտսեր եղբորը, գերեվարվել, փախել է գերությունից, ծանր վիրավորվել ու հաշմվել: Տունդարձից հետո ընտանիք կազմած Մհերը սկսել է ապրել վագոն-տնակում եւ տարիներ շարունակ կնոջ ու զավակների հետ ստիպված է եղել հաղթահարել վագոն-տնակում ապրելու խնդիրները:

«Իմ կյանքում շատ դժվարություններ եմ տեսել եւ վաղուց արդեն հեքիաթների չէի հավատում: Գիտե՞ք, տարիներ ի վեր համոզված էի, որ հույսդ միայն քեզ վրա պիտի դնես, որ երբեք որեւէ մեկը չի գալու օգնության: Այսօր այնքան երջանիկ եմ, որ սխալվում էի: Երջանիկ եմ, որ մարդկանց նկատմամբ հավատը կրկին ծիլ է տվել հոգուս մեջ: Տան շինարարության հետ, կարծես, մի նորՙ լուսավոր կյանք է սկսվել մեզ համար»,- ասել է ընտանիքի հայրըՙ Մհերը :

«Հաջողության հասնելու համար, յուրաքանչյուրս պարտավոր ենք մտովի ամփոփել օրվա անցուդարձը, արվածն ու չարվածը: Նոր սկսվող յուրաքանչուր տարվա հետ այդ գործընթացը գնահատվում է առավել խիստ չափորոշիչներով: Ընդ որում, ազնիվ լինելու համար, անհրաժեշտություն է առաջանում գնահատելու ոչ միայն ինքդ քեզ, այլեւ ծրագրի, գործընկերոջ ընտրության հարցում ունեցած հաջողությունը եւ հայրենակիցների արձագանքը: Արդեն հինգ տարի համագործակցում ենք Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետՙ ձգտելով մարդկանց մեջ հույս, հավատ արթնացնելուն զուգահեռՙ պատասխանատվության վրա խարսխվող արժեհամակարգ ձեւավորել: Հինգ տարվա ընթացքում մեզ հաջողվել է երջանկության դռներ բացել 135 ընտանիքի համար: Ուրախ եմ տեղեկացնել, որ շարունակում ենք մեր գործընկերությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Համագործակցող կողմերն այցելել են նաեւ Մարգարա գյուղում բնակվող Գեւորգյանների ընտանիքին: Դեռ անցած գարնանը թիմերն այստեղ հատակի բետոնապատման աշխատանքներ էին իրականացնում:

«Ամուսինս ծնվել ու մեծացել է հողաշեն տանը: Նրա հայրը սկսել էր տան շինարարությունը, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել: Մենք էլ մեր հերթին փորձում էինք ամեն ինչ անել, որպեսզի մեր չորս երեխաները մեծանան բարեկարգ պայմաններում, սակայն ապարդյուն. այդպես էլ չկարողացանք ավարտին հասցնել կիսակառույց տան շինարարությունը: Այսօր, ձեր օգնությամբՙ իրականացավ մեր վաղեմի երազանքը: Շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի մայրըՙ Ազգանուշը :

«Յուրաքանչյուր մարդու համար իր տունն իր ամրոցն է: Միայն տան առկայության հետ է մարդն ինքնավստահ ու համարձակ դառնում: Այս ընտանիքների կողքին լինելն ու իրենց ուրախությունը կիսելն աննկարագրելի զգացումներ է առաջացնում: Նոր տարին նրանց համար խորհրդանշականՙ հույսի ու հավատի տոն դարձավ նաեւ»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, 2016թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել: 21 ընտանիք ավարտին է հասցրել կիսակառույց տան շինարարությունը, եւս 21-ըՙ վերանորոգել բնակարանը: Հինգ տարվա համագործակցության արդյունքումՙ Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել 135 ընտանիք: Ընդհանուր առմամբ ներդրվել է 333 մլն դրամից ավել գումար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.