AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 7. ԿՆԻՔ, ԿՆՈՒՆՔԻ ՔԱՎՈՐ, ԽԱՉԱԿՆՔԵԼ, ԿՆՔԵ՞Լ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-01-26 22:41:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 4971, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԱՆՐՈՒՔ» ԲԱՆԵՐ...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մի հին, բավական սրամիտ պատմություն հիշեցի: Աղջիկտեսի գնացող երիտասարդ փեսացուին խորհուրդ են տալիս աղջկա ծնողների մոտ խոսել միայն մեծ-մեծ բաների մասին, եւ տղան մի ամբողջ ժամ խոսում է փղերի, դինոզավրերի, կետ ձկան մասին: Մենքՙ լրագրողներս, առավել եւս խմբագիրներս, սիրում ենք գրել կամ խոսել մեծ-մեծ բաների մասին, մոռանալով մանր կամ մանրուք թվացող թեմաները, որոնք մեր առօրյա կյանքի, կենսագործունեության մեծ մասն են կազմումՙ սննդեղեն, դեղորայք, տրանսպորտ, աշխատանք, առեւտուր, եւլն:

Վերջին ամիսներին ցելոֆանե տոպրակների սպառումը սահմանափակելով շրջակա միջավայրին ավելի քիչ վնաս հասցնելու մտահոգությամբ դրանք վաճառելու որոշումը դրական երեւույթ է անշուշտ: Սակայն մեր երկրում ինչպես ամեն նորամուծություն, այս մեկն էլ, ինչպես մեր քաղաքագետներն են ասումՙ համակարգային չէ- չկան թղթե տոպրակներ կամ փոխարինող այլ պարագաներ (հիշեցի սովետական ցանցե տոպրակներըՙ «սետկաները»): Ստիպվածՙ պետք է գնել ցելոֆանե տոպրակ, յուրաքանչյուրը 10 դրամով:

Օրերս սուպերմարկետներից մեկում մթերքը ձեռքիս մոտեցա դրամարկղին: Աղջիկը հարցրեցՙ տոպրակ տա՞մ, եւ առանց պատասխանիս սպասելու գնածներս սկսեց զետեղել սուպերմարկետի լոգոյով տոպրակի մեջ: Բայց ես չեմ ուզում այդ տոպրակը, ասացի, ինձ սովորական, ոչ լոգոյով տոպրակ տվեք: Չունենք, ասաց աղջիկը: Այդ դեպքում, ասացի, ես այդ 10 դրամը չեմ վճարի: Ո՞նց թե, հարցրեց նա: Քանի որ, ասացի, ես չեմ պատրաստվում ձեր սուպերմարկետի գովազդն անել եւ դրա դիմաց ինքս վճարել: Դա արդեն շատ էր աղջկա ուղեղիկի համար: Նրա զարմացած աչքերը խոշորացան ճիշտ իր ականջների օղակի չափ: Կարողացավ միայն ասելՙ դիմեք մեր տնօրենին: Այսինքն ճիշտ այնպես, ինչպես մեր ոստիկաններն են պատասխանում, երբ քաղաքացին նրանց ինչ-որ դիտողություն է անումՙ դիմեք վերադասին, այսինքն ոստիկանապետին: Մինչդեռ քաղաքացիները բնավ պարտավոր չեն ճանաչելու, ավելի շուտՙ դիմելու ոստիկանապետին, նույնիսկ եթե նա Վովա Գասպարյանն է:

Անունը տվեցի եւ հիշեցի: Նալբանդյան փողոցի վրա, ճիշտ այնտեղ, որտեղ գտնվում է գլխավոր ոստիկանատունը, երկաթյա մեծ դարպասների հենց դիմացի մայթին, նկատել եմՙ միշտ կանգնած է ոստիկանության մի մեքենա, մեջըՙ զույգ ոստիկան: Ի՞նչ են անում նրանք օրնիբուն: Երթեւեկության խախտումներին անտարբեր են, մեքենայի մեջ նստածՙ հանգիստ սպասում են: Տեսնեսՙ ինչի՞: Պարզվում է, որ նրանք կարեւորագույն մի պարտականություն ունեն: Ներքին ազդանշանի վրա, ոստիկանապետի կամ մեկ ուրիշ բարձրաստիճանի մեքենայիՙ շենքի դարպասներից դուրս գալուց, նրանք, այդ ոստիկանները, դուրս են թռչում իրենց տեղից եւ կանգնեցնում երթեւեկը, միաժամանակ հանդիսավոր բարեւի կանգնում մուգ ապակիների հետեւում նստած աստիճանավորին: Փորձությանը չդիմացա, թվաբանական մի պարզ գործողություն ընդամենը: Ոստիկաններն այդտեղ մայթին կանգնում են օրը մոտ 18 ժամ, գոնե 3 հերթափոխով: Ստացվում է ամեն օր 6 ոստիկան զբաղված են դռնբացեքի այդ արարողությամբ: Այդ էլՙ ազդանշանային համակարգերի մեր դարում: Մինչդեռ մեր վարչապետը խոսում է խնայողության եւ օպտիմալացման մասին:

Ոստիկան ասացիՙ հիշեցի: Սովորաբար շաբաթը մեկ անգամ (շաբաթվա օրը չեմ նշի, պետական գաղտնիք է) հանրապետության նախագահը նիստի է գալիս մեր կողմերը, նկատի ունեմՙ «Ազգ»ի խմբագրատան մոտակայքում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակը: Նախագահի ժամանելուց 2 ժամ առաջ (չեմ նշի ժամը, պետական գաղտնիք է) ոստիկանական 8-10 մեքենա հավաքվում են այդ փողոցում եւ հարակից տարածքներում (փողոցի անունը չեմ նշի, նույնպես գաղտնիք է) եւ հեռացնում կայանած ավտոմեքենաները այնպիսի գոռում-գոչումով, որպեսզի հաստա՛տ լսեն-իմանան Բաքվում, թե Հայաստանի նախագահը մոտակա ժամերին որտեղ է գտնվելու: Բա՞, ազգային անվտանգությունը այսպե՛ս է ապահովվում:

Մեկ ուրիշ անգամՙ այլ «մանրուքների» մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.