AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017



Տեղադրվել է` 2017-01-26 22:41:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 4869, Տպվել է` 487, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՊԱՆԾԱԼԻ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր

1988 թ. փետրվարյան հայտնի իրադարձությունները մեկնակետը դարձան հայոց ազգային պետականության վերականգնման եւ ազգային ինքնուրույն բանակի ստեղծման համար: Անկախության գործընթացն սկսվեց Արցախյան շարժումով, որն ուղեկցվեց հայ-ադրբեջանական ռազմական բախումներով: Իսկ դա նշանակում էր, որ վտանգված էր Արցախը եւ խնդիր կար պաշտպանելու սեփական ժողովրդին սեփական ուժերով: Բանակի ստեղծումը եւ կայացումը ժամանակի եւ պատմության հրամայականն էր:

Հայոց բանակի ստեղծումն ու կայացումը հեշտ չընթացավ եւ տեղի ունեցավ մի քանի փուլերով.

1. 1988 թվականի փետրվարից սկսեցին ձեւավորվել կամավորական ջոկատները, որոնք ղեկավարում էին առանձին անձիք :

2. Երկրորդ փուլի սկիզբ կարելի է համարել 1990 թվականի սեպտեմբերի 20-ը, երբ կազմավորվեց ՆԳՆ կից Հատուկ գունդը, որն այնուհետեւ դարձավ հայկական ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այդ օրերին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը եւ կոչ արեց անդամագրվել նոր ստեղծվող հայոց բանակին:

«Հատուկ գունդ` պետական զինվորական կազմավորում ստեղծելու կոչին արձագանքեցին Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից ու քաղաքներից ինչպես կամավորական ջոկատներ, այնպես էլ անհատ քաղաքացիներ, կադրային սպաներ: Որոշումից 2 ամիս անց ազգային զինված ուժերի կազմում ծառայելու ցանկություն էին հայտնել մոտ 5000 կամավորականներ: 1990 թ. հոկտեմբերի 5-ին կայացավ Հատուկ գնդի երդման արարողությունը: Գունդն ուներ մոտ 26 վաշտ: ՆԳՆ կազմում ստեղծվեց շտաբ:

3. 1991-ի մայիսի 4-ին, կառավարության որոշմամբ, ձեւավորվեց պաշտպանության կոմիտեն, որտեղ 1991-92 թթ նախագահի առաջին տեղակալն էր Վաղարշակ Հարությունյանը, եւ այդ ժամանակ` 1991 թվականին, անցկացվեց առաջին զորակոչը:

Չգիտես ինչու, մեզանում տարածված է այն տեսակետը, թե բանակը «ծնվեց» 1992 թվականի մայիսին եւ պաշտպանության նախարարության հիմնադրումից հետո իրականացվեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին, բայց այն, փաստորեն, արդեն գործում է 25 տարուց ավելի: Տարակարծությունը իրողության փաստացի եւ իրավական կողմերի մեջ է: 1992 թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Հանրապետության նախագահի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որն արդեն լինելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ` կամավորականների մեծ մասի սիրված հրամանատարն էր:

Նրանից հետո ազգային բանակը ղեկավարեցին Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը եւ այժմՙ Վիգեն Սարգսյանը: Նրանցից կադրային զինվորականներ էին միայն երեքը: Այսօր իր բոլոր խնդիրներով ու դժվարություններով, բանակը մեր երկրի ամենակայացած կառույցն է, որը բարդագույն պայմաններում, պատերազմական իրավիճակում կատարում է իր առջեւ դրված խնդիրը եւ ապահովում մեր երկրի սահմանների անվտանգությունը:

Հայոց բանակը մեր դարավոր երազանքի իրականացման ճանապարհի ամենակարեւոր հանգրվաններից է, համազգային համախմբման եզակի եւ մեր անկախության առայժմ միակ երաշխիքն ու պաշտպանը: Այն մեր տղաների կոփվելու, պատանուց տղամարդ դառնալու եւ առնականանալու դարբնոցն է, հպարտության ու հզորության առհավատչյան: Եվ այսօր ինձ` ՀՀ քաղաքացուս, նախկին զինվորի հոր, պատմաբանի ու, անհամեստ չհնչի, հայրենիք սիրողիս համար, ավելի քան տարօրինակ է մեր իշխանությունների ու հասարակական-քաղաքական շրջանակների ավելի շատ նախընտրական թոհուբոհով կլանվելն ու մեր, Հայոց հաղթանակած բանակի քառորդդարյա հոբելյանի նկատմամբ ոչ համապատասխան վերաբերմունքը:

Ասելիք շատ կա, թողնենք հաջորդիվ: Իսկ այսօր ուզում եմ սիրով շնորհավորել բոլորիս` հունվարի 28-ին բոլորվող Հայոց բանակի 25-ամյա հոբելյանի առթիվ եւ մաղթել հետագա հաղթանակներ, ուժ, կորով, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդում: Իսկ մոտ ապագայում շատ կուզենայի, որ զինվորականի հագուստը գոյություն ունենար միայն թանգարաններում կամ թատերական ներկայացումներում:

26.հունվարի.2017 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.