AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017



Տեղադրվել է` 2017-01-26 22:41:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 4813, Տպվել է` 485, Ուղարկվել է էլ.փոստով` 0

0,5 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ ԵՎ 20 ՏՈԿՈՍ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃ 2016-ԻՆ

Ա. Մ.

2016-ին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 0,5 տոկոսով: Այդ տեղեկատվությունն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունըՙ օպերատիվ ամփոփմամբ ստացված, այսինքն` նախնական ցուցանիշների համաձայն: Տարվա ընթացքում տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը հետեւյալ տատանումներն է գրանցել նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ.

2016թ. հունվար5 տոկոս
2016թ. հունվար-փետրվար4,7 տոկոս
2016թ. հունվար-մարտ5,5 տոկոս
2016թ. հունվար-ապրիլ6 տոկոս
2016թ. հունվար-մայիս5,5 տոկոս
2016թ. հունվար-հունիս4,8 տոկոս
2016թ. հունվար-հուլիս3 տոկոս
2016թ. հունվար-օգոստոս2,4 տոկոս
2016թ. հունվար-սեպտեմբեր1,6 տոկոս
2016թ. հունվար-հոկտեմբեր0,4 տոկոս
2016թ. հունվար-նոյեմբեր0,6 տոկոս
2016թ. հունվար-դեկտեմբեր0,5 տոկոս

Աճ արձանագրած ճյուղերն են արդյունաբերությունը, ծառայությունները եւ մանրածախ առեւտուրը, իսկ ահա գյուղատնտեսությունում եւ շինարարությունում անկում է արձանագրվել: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,7 տոկոսով, ծառայություններինըՙ 7,1 տոկոսով, առեւտրի շրջանառությանըՙ 1 տոկոսով, իսկ գյուղատնտեսությունում անկումը կազմել է 5,2 տոկոս եւ շինարարությունումՙ 10,8 տոկոս:

Գումարային առումով ամենամեծ ծավալներն ունի առեւտրի շրջանառությունը` 2 տրլն 233 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքը` 1 տրլն 429 մլրդ դրամ, երրորդը` ծառայությունները` 1 տրլն 265 մլրդ դրամ:

Անցած տարվա թերեւս ամենաակնառու դրական ցուցանիշը արտահանման կտրուկ աճն է: Այսպես, արտահանումն աճել է 20 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 782 մլն դոլար, իսկ ներմուծումը աճել է 1,6 տոկոսով եւ կազմել է 3 մլրդ 292 մլն դոլար: Արդյունքում կրճատվել է նաեւ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, կազմելով 1 մլրդ 510 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 7,4 տոկոսով եւ կազմել 5 մլրդ 75 մլն դոլար :

Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա այն 2016-ի տարեկան արդյունքներով, բարձրացել է 1,7 տոկոսով եւ կազմել 187 հազար 850 դրամ, մասնավոր հատվածում` 221 հազար 850 դրամ, աճելով 4,6 տոկոսով, պետականում` 161 հազար 872 դրամ, նվազելով 1,8 տոկոսով: Նշենք, որ միջին աշխատավարձի ցուցանիշի մեջ ներառված է եկամտային հարկը:

Տարեկան ցուցանիշների մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.