AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017



Տեղադրվել է` 2017-01-26 22:41:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 4749, Տպվել է` 485, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ա. Մ.

Կառավարության երեկվա նիստի սկիզբն անդրադարձ էր Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի մոսկովյան այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացման ուղղությամբ մի քանի հանձնարարականներ տրվեցին:

Առաջինը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին վարչապետը հանձնարարեց ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձեւավորման մեկնարկն ապահովելու ուղղությամբ, իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն: Երկրորդ հանձնարարականը նույնպես նույն նախարարությանն էր ուղղվածՙ Մեղրու տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով ՌԴ համապատասխան գերատեսչությունների եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ անհրաժեշտ աշխատանքներ տանել, իսկ ընթացքի մասին ներկայացնել ամենամսյա հաշվետվություն:

Երրորդ հանձնարարականով գյուղատնտեսության նախարարին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում Ռուսաստանում եւ այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպել տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով:

Ազգային անվտանգության ծառայությանը Կարեն Կարապետյանը հանձնարարեց մինչեւ մարտի 1-ը կարգավորել միայն ներքին անձնագիր ունեցող Ռուսաստանի քաղաքացիներիՙ Հայաստանի Հանրապետություն մուտքի տեխնիկական լուծումները, իսկ զբոսաշրջության պետական կոմիտեինՙ ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայության լայն փաթեթ:

Դարձյալ մինչեւ մարտի 1-ը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարվեց ռուսական եւ վրացական կողմերի հետ քննարկել եւ, Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորվածՙ թողունակության սահմանափակումները եւ ՌԴ գործընկերների հետ բանակցությունները հաշվի առնելով, ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով դեպի Ռուսաստան տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.