AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017



ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-01-26 22:41:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2964, Տպվել է` 475, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԿ ԹՐԱՄՓԸ ԳԻՏԻ՞...

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունն ի սկզբանե ոգեւորության առիթ էր տվել Ադրբեջանի իշխող վարչախմբին: Այնքան, որ մամուլին հանձնարարվել էր հրապարակայնացնել Ադրբեջանում Թրամփի գործարար հետաքրքրությունների, ադրբեջանցիների հետ նրա կապերի թեման: Իշխանական քարոզչությունը շրջանառել էր Թրմափի երկու ադրբեջանցի գործընկերոջ անունՙ Արաս Աղալարով եւ Անար Մամեդով: Աղալարովը Ռուսաստանի քաղաքացի է, հայտնի շոումեն Էմին Աղալարովի հայրը: Էմինը վերջերս է կնոջՙ Իլհամ Ալիեւի ավագ դուստր Լեյլայից ամուսնալուծվել: Երկրորդը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին է, որը մշտապես բնակվում է ԱՄՆ-ում եւ հայտնի է նրանով, որ տարին մեկ անգամ ընդունելություն է կազմակերպումՙ հրավիրելով կոնգրեսականների, նախկին դիվանագետների, մամուլի ներկայացուցիչների եւ քարոզում Ադրբեջանի պաշտոնական տեսակետները: Հայտնի չէՙ Դոնալդ Թրամփը երբեւէ մասնակցե՞լ է այդ աղմկոտ երեկոներից մեկին: Ստույգ է, որ Անար Մամեդովը սոցիալական ցանցերում տարածել էր լուսանկար, որտեղ ինքն իբր պատկերված էր Թրամփի դստեր հետ, սակայն նրան նույնիսկ ֆեյսբուքի ադրբեջանական հատվածում ծաղրեցինՙ նկատելով, որ ամեն ինչ ֆոտոշոփ է: Հստակ արձանագրված փաստ է նաեւ, որ պաշտոնամուտից մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփը կարգադրել է, որպեսզի Բաքվում կառուցվող հյուրանոցային համալիրից հանվի Trump Tower ցուցանակը, ինչի դիմաց նա տարեկան 2,5 դոլար էր ստանում:

Դա, սակայն, չի խանգարում, որ ադրբեջանական մամուլը թնդացնի Դոնալդ Թրամփի գովքը: Բաքվի քաղտեխնոլոգներին ինչ-որ մեկը ներշնչել է, թե ԱՄՆ հայկական համայնքը, Հայաստանը եւ ողջ հայությունը փայփայել են Հիլարի Քլինթոնին ԱՄՆ նախագահի պաշտոնում տեսնելու երազը, եւ քանի որ դրան հակառակ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը, ուրեմն նա անվերապահորեն ադրբեջանցիների համար ընդունելի եւ սիրելի է: Թրամփի նկատմամբ սեւեռուն ուշադրության շարժառիթը հիմնականում դա է:

Իսկ մնացածն ստեղծվում է արդեն արհեստականորեն: Այսպես, ադրբեջական մամուլը տարփողում է, որ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Միացյալ Նահանգները չեն միջամտի այլ պետությունների ներքին գործերին: Եւ այնքան եռանդով են գրում, կարծես Օբաման հրապարակային ելույթներում հայտարարում էր, որ ԱՄՆ-ը պետք է միջամտի այլ երկրների ներքին գործերին: Եւ մոռանում են, որ Դոնալդ Թրամփը շատ հնարավոր է, քարտեզի վրա նույնիսկ Ադրբեջանի տեղն էլ չի կարող ցույց տալ, ինչպես նաեւՙ Օբաման, ում Բաքվում գրեթե թշնամի են հռչակել, որովհետեւ, պարզվում է, Միացյալ Նահանգների նախագահը միջամտում էր Ադրբեջանի ներքին գործերին...

Բայց դառնանք Թրամփին: Պաշտոնամուտի իր խոսքում նա ասել է, որ ԱՄՆ-ը սեփական արժեքները որեւէ մեկին չի պարտադրի, բայց այնպես կանի, որպեսզի դրանք ընդօրինակելի լինեն այլոց համար: ԱՄՆ նախագահի այս միտքն է, որ Ադրբեջանում վերաձեւակերպվել է որպես այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու հավասստիացում: Եւ վստահություն, որ գործարար անցյալ ունեցող Թրամփը Ադրբեջանի հետ հարաբերություններում գերակա կտեսնի շահը, ոչ թեՙ ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները:

ԱՄՆ նախագահի խոսքը, սակայն, մի բան է վերահաստատումՙ Միացյալ Նահանգները չեն հրաժարվում օրինականության եւ ժողովրդավարության օրինակ հանդիսանալու առաքելությունից: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ը չի կարող աչք փակել, երբ ոտնահարվում են օրինականությունը եւ ժողովրդավարությունը: Եւ, այնուամենայնիվ, ի՞նչն է ադրբեջանցի մեկնաբաններին ստիպում այդքան մանրանալ, նույնիսկՙ ստորանալ: Մի՞թե Ադրբեջանի հանրային գիտակցությունն այդ մակարդակի է, երբ կարելի է ներշնչել, թե պաշտոնամուտի առթիվ դիմապատկերով գորգ ստանալով Ադրբեջանիցՙ Թրամփը հետագայում աշխատելու է վարձահատույց լինել: Մի՞թե Ադրբեջանի քաղաքական վերնախավի մակարդակն այն է, որ նախ տեղեկատվություն տարածվի, թե Թրամփը պաշտոնամուտի արարողությանը հրավիրել է տրանսպորտի նախարար Զիա Մամեդովին, ապա ժամեր անցՙ նրա անունից հերքում: Ընդ որում, այն ոճով, որ աշխարհում ինքը մի նախագահ է ճանաչում, դա Իլհամ Ալիեւն է...

Ինչո՞ւ են այդքան ծիծաղելի դառնում: Հետաքրքրական էՙ իսկ Թրամփը գիտի՞, թե որքան է սիրելի Ադրբեջանում:

Ակամայից հիշվում է Ալիմարդան-բեկ Թոփչիբաշեւի «Դիվանագետի գրառումներ»-ի այն հատվածը, որտեղ նա պատմում է ԱՄՆ զինվորական ներկայացուցչի հետ Կոստանդնուպոլսում 1918թ. աշնանը կայացած հանդիպման մասին: Երբ Թոփչիբաշեւին ներկայացնում են որպես Ադրբեջանից եկածի, ամերիկացի զինվորականն ասում է,

- Ա՜, դուք հա՞յ եք...

Նկար 1. Բաքվում կառուցված հյուրանոցային համալիրը, որից Թրամփի կարգադրությամբ հանվել է Trump Tower ցուցանակը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.