AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2017-01-26 22:41:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2964, Տպվել է` 476, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՐԱՑՈՒՅՑԻ ՎՐԱ Է՛Լ ԱԶԱՏ ՕՐ ՉԿԱ՞Ր, ԻՆՉՈ՞Ւ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ

ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱԴՅԱՆ

Ազատությունը ճակատագրի ընծա չէ, եւ ոչ էլ անկախությունը` «Մետաքսի ճանապարհ»: Հայ ժողովուրդը Հայաստանի անկախ պետության կերտման ճանապարհն անցնում է զավակների կյանքի ու տառապանքի գնով: Իշխանությունների միակ շռայլությունը ժողովրդին տված խոստումն է, դատարկ խոստումը: Վերջապես պիտի՞ ընդունենք, որ անրջային ցանկություններով, սին խոստումներով Հայաստանը չի զարգանա:

Հետտոնական այս օրերին հայկական քաղաքական հարթակը դարձել է թատերաբեմ, ուր բեմադրվում է կատակերգությունՙ հերթական զավեշտը մեր իրականության. կուսակցական հին ու նոր գործիչները լծվել են ի Խորհրդարանական ընտրություններ, որ փրկեն ոչ թե Հայաստանի քայքայված տնտեսությունը, այլ մի քանիսի ֆինանսական ճակատագրերն ու աթոռները: Կուսակցությունների քաղաքական դաշինք ամուսնություններն ու ապահարզանները, առ հասարակ ընտրություններ ասվածը, այսօր հայ հասարակությանն ամենաքիչն են հետաքրքրում, քանի որ հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը մնում է լարված, սահմանին մեր զինվորներն են, եւ նրանց կյանքը կախված է թելիցՙ թշնամու դիպուկահարի աչքի վրիպումից: Զինվորի մոր համար զավակի վերադարձից կարեւոր ոչինչ չկա աշխարհում, թեկուզ ինքը օրվա հացին կարոտ, իսկ մեր իշխանավորները ավելի քան երկու տասնամյակ է խաղաղության երաշխավոր չեն կարողանում դառնալ:

Այն որ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը այլեւս մեր իշխանավորները չեն տնօրինումՙ անհերքելի է: Անգամ ակներեւ որեւէ բան փոխելու քայլ չեն անում: Փոխարենը, ընտրությունների նախաշեմին անսպառ էներգիա ու ջանք չի խնայվում խոստումների չափաբաժինն ապահովելու համար: Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունների օրն է: Հարյուրամյակներ անընդմեջ տարին ունի 365 օր, եւ միայն չորս տարին մեկ է 1 օրով ավելանում է, իսկ հայկական օրացույցի վրա տարվա 365 օրերից միայն մեկ օրՙ ապրիլի 2-ն էր ազա՞տ, պարոնա՛յք իշխանավորներ, որ ճարահատյալ այս օրը ընտրեցիք ՀՀ ԱԺ ընտրությունների օր:

Ապրիլյան քառօրյա պատերազմը մի քանի ժամում ամբողջ աշխարհի հայությանը ոտքի հանեց, աշխարհն ապշել էր հայերի միաբանությունից, համաշխարհային մամուլը ուղղակի հեղեղվել էր ապրիլյան իրադարձություններով: Վստահ եմ, երկրիս ամենավերին ատյաններում սա չեն մոռացել, քանի՞ տասնյակ քաջորդիներ կորցրեցինք: Եվ ոչ միայն: Քանի՞ տասնյակ հաշմված զավակներ մինչ օրս կռիվ են տալիս կյանքի ու ցավի հետ...:

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունների օր նշանակելը, ներեցեք, դա նույնն է, ինչ ապրիլի 24-ին ընտրություններ անցկացնելը: Ապրիլի 2-ը Քառօրյա պատերազմում մեր հերոսների նահատակության առաջին տարին է: Իշխանական ամբողջ համակարգում մի գիտակից մարդ չկա՞ր, որ կյանքում մեկ անգամ հակառակվեր վերադասին, որ ապրիլի 2-ը կապիտան Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Ռոբերտ Աբաջյանի եւ մեր մյուս քաջորդիների հիշատակի օրն է, ՀՀ ԱԺ ընտրությունը նշանակեք մեկ ուրիշ օր:

Պարզվում է, որ չկար...

Ո՞ւմ համար, ինչի՞ համար էր անմեղ զավակների թափած արյունը, ինչպե՞ս եք դուք նայելու նրանց ողբացող մայրերի աչքերին: Մեկ է, նրանց ցավը չեք մեղմի: Սրբություն ունեցեք, հարգեք մեր մայրերի վիշտը: Փոխե՛ք ընտրությունների օրը, ժամանակ շատ ունեք, որ հուսահատ մեր ժողովուրդը մխիթարվի լոկ նրանով, որ իր ձայնը հերթական անգամ չդարձավ «ձայն բարբառոյ յանապատի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.