AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017



Տեղադրվել է` 2017-01-26 22:41:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2988, Տպվել է` 474, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԸ ՔՆՈՒՄ Է ՄԵՆԱԿ, ԵՎ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՔՆԵԼ Է ԼԻՆՔՈԼՆԸ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել The New York Times-ին, որտեղ պատմել է Սպիտակ տանն անցկացրած իր հինգ օրերի մասին: Յոթանասունամյա նախագահը խոստովանել է, որ Սպիտակ տանն իրեն ամենից շատ դուր է եկել ննջարանը, որտեղ ժամանակին քնել է նախագահներիցՙ Աբրահամ Լինքոլնը: Բացի ննջարանից Թրամփին դուր են եկել նաեւ կառավարման կապի հեռախոսները: Միլիարդատեր նախագահը նշել է, որ ինքը երբեք նման գեղեցիկ հեռախոսներ չէր տեսել:

Թրամփը պատմել է, որ ինքն այս պահին Սպիտակ տանը մենակ է ապրում, քանի որ ԱՄՆ առաջին տիկինըՙ Մելանի Թրամփը իրենց որդուՙ 10-ամյա Բարոն Թրամփի հետ ապրում են Նյու Յորքում, որտեղ տղան պետք է մինչեւ գարնան վերջ շարունակի ուսումը: Եւ ինչպես բոլոր մենակ ապրող տղամարդիկ, այնպես էլ ԱՄՆ նախագահը վաղն առավոտյան եւ երեկոներին հեռուստացույց է նայում, թերթեր է կարդում... Ի դեպ, արթնանում է առավոտյան 6-ին, օրը սկսում հեռուստացույց դիտելով, ապա ժամը 9-ին հանդիպում է իր օգնականների հետ, երեկոյան կրկին հեռուստացույց է նայում:

Ըստ ամենայնի ԱՄՆ նախագահ աշխատելը բավականին հեշտ բան է, միակ դժվարությունն այն է, որ ժամը 9-ին պետք է մի ժամով կտրվես հեռուստացույցից, որպեսզի հանդիպես օգնականներիդ հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.