AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 88. «ԱՆԱՐՄԱՏ» ԲԱՌԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-02-02 22:48:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 4757, Տպվել է` 486, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

90-ական թվականներին, շատերը կհիշեն, Երեւանում իսկական բում ապրեց կաբելային հեռուստատեսությունը, իհարկեՙ թաղային: Հատկապես պատշաճեցված հոսանքի հովհարային անջատումներինՙ բաժանորդային սկզբունքով աշխատող այդ հաղորդումները ինչ-որ չափով գոհացնում էին մարդկանց ժամանցային կարիքներըՙ հայկական ծանոթ ֆիլմերից պատառիկներ, ռուսական «բոյեվիգ» կինոնկարներ, հումորային «սքեչներ», հնդկական հին ֆիլմեր, անգամ մուլտֆիլմեր երեխաների համար: Ինչպես շատ թաղամասերում, այնպես էլ Հերացու փողոցի բարձրահարկ 8 շենքերի բնակիչներիս համար էլ կար այդպիսին: Նախաձեռնողը հարեւաններից մեկն էր, Աբոն, որին թաղի կանայք «Սեքս Աբո» էին ասում: Բանն այն էր, որ ձեռներեց Աբոն ուրբաթ գիշերներին իր բնակարանից պոռնո ֆիլմեր էր սփռում ի հաճույս թաղի տղամարդկանց: Վերջինները հաճախ դժգոհ քանիցս արդեն տեսած ֆիլմից, պատուհաններից գոռում էինՙ «Արա Աբո՛, էն մյուսը դիր»: Եվ Աբոն, «հաճախորդը միշտ իրավացի է» բիզնես սկզբունքից ելնելովՙ միացնում էր մեկ ուրիշ ֆիլմՙ ավելի «զիլ», ավելի բաց:

Եվ այսպես էլ ապրում էինք, ինչպես ասում է ծանոթ երգը, մինչեւ որ կյանքը սկսեց հետզհետե փոխվել: Հոսանքի մատակարարումը կանոնավորվեց, հեռուստաընկերությունների թիվը 2-ից հասավ 20-ի, իսկ Աբոն, միշտ հավատարիմ իր բնատուր նախաձեռնողական ոգունՙ մասնավոր համալսարան բացեց ու դարձավ դրա պրոռեկտորը, քանզի գիտական կոչում չուներ:

Հիմա չգիտեմ ի՛նչ է անում Աբոն, ո՞ւր է նա: Բայց աբոյականությունը դեռ կա, առկա է, հատկապես հեռուստատեսության մեջ:

Անշուշտ հեռուստատեսությունը, ինչպես ողջ մամուլը, նույնպես բիզնես է, բայց խիստ առանձնահատուկ բիզնես, որը կարգավորվում է 100 տարի մշակված համապատասխան օրենքներով, կանոններով: Հեռուստատեսության պարագայում այդ օրենքներն ավելի խիստ են բնականաբար, քանզի այն առավել զանգվածայինն է, հետեւաբարՙ առավել ազդեցիկը: Հեռուստատեսության պարագայում այդ սահմանափակումները հիմնավորված են տեխնիկական մի շարք հանգամանքներով, որոնցից ամենագլխավորը եթերային այն տիրույթն է, որը տիրապետում է տվյալ հեռուստաընկերությունը: Եվ այդ տիրույթը միջազգային համապատասխան կոնվենցիայով պատկանում է տվյալ պետության ազգաբնակչությանը, հասարակությանը: Այլ խոսքովՙ հեռուստաընկերությունների վարձակալած եթերային տիրույթը, ի դեմս, մեր պարագայում, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ), պատկանում է հասարակությանը:

Հայկական հեռուստաընկերությունները հաճախ են անտեսում այս կարեւոր պարագան, նրանցից շատերին թվում է, որ եթե 6 տարով վարձակալել են եթերային տարածքը, ապա կարող են հասարակության հետ վարվել ինչպես ուզում են, գովազդի եւ այլ օրենքները խախտել ինչպես ցանկանում են: Զսպող մեկ օղակ է միայն գործումՙ նախագահական գրասենյակը, որը սակայն միջամտում է միայն այն ժամանակ, երբ երկրի առաջին դեմքին վերաբերող նյութերը եթեր չեն հեռարձակվում:

Ահա այսպիսի պայմաններում, սանձարձակ քրեականացման, ազգային ու մարդկային բարոյականության խաթարման, պոռնոգրաֆիայի եւ բռնությունների շեփորահարումը, հատկապես սերիալներում, դառնում է հատկանշական գիծը հայկական այսպես կոչված առաջատար հեռուստաընկերությունների, որոնց վրա ավելանում է ռաբիսականությունը, որի բազմանշանակ ու պերճախոս դրսեւորումներից է վերջին շրջանում հնդկական սերիալների հաղթարշավը, ինչի մասին առաջարկում ենք կարդալ «Ազգ»ի ներկա համարի 7-րդ էջում:

Մեր հեռուստաղեկավարներից շատերի կարծիքով հեռատեսիլը չունի պարտականություն հասարակության կրթության մեջ իր բաժինը վերցնելու եւ «հաճախորդը միշտ իրավացի է» մոտեցումը պետք է տիրապետող լինի նաեւ իրենց գործում: Ռեյտինգ են ապահովում, փող են աշխատում:

Աբոյականությունը շարունակվում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.