AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 84. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017



Տեղադրվել է` 2017-02-02 22:48:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 4646, Տպվել է` 487, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱՀԱՅԵՐՆ ՈՒ ԻՐԱՔԱՀԱՅԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ԹՐԱՄՓԻ ՀԱՏՈՒԿ ՀՐԱՄԱՆԱԳՐԻՑ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Դ. Թրամփը Սպիտակ տանն է ընդամենը երկու շաբաթ: Այս ժամանակահատվածում նրա գրչի տակ Ն. Նահանգների պատմությունը խմբագրվում է բառացիորեն ժամերի ընթացքում: Նոր հրամանագրեր են ստորագրվում, որոնք չեղարկում են գործող օրենքները, առանցքային պաշտոններում կատարվում են սկանդալային հեռացումներ ու նշանակումներ: Արտաքին քաղաքականության մեջ թիրախային են արդեն Մեքսիկան եւ Իրանը: Այսպիսի տեմպերի շարունակման դեպքում շատ լրատվամիջոցներ մտավախություն են հայտնում գերագույն-գլխավոր հրամանատարի տնօրինությանը հանձնված ատոմային զենքի կոճակի ապահովության վերաբերյալ: ԱՄՆ գերագույն դատարանի գլխավոր դատավորի պաշտոնում Թրամփի առաջադրած պահպանողականՙ Նեիլ Գորաչի թեկնածության հաստատման դեպքում, երկրի համար բախտորոշ շատ որոշումներ կարող են կայանալ ի նպաստ պահպանողականների:

Հայերիս համար այս պահին կա մտահոգող երկու հանգամանք: Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի վերջնագիր հիշեցնող տոնը, ինչը սպառնում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, եւ օրեր առաջ մահմեդական յոթ երկրներիցՙ Իրան, Իրաք, Սիրիա, Սոմալի, Սուդան, Լիբիա, Եմեն, ներգաղթյալների մուտքի ժամանակավոր արգելման մասին սկանդալային որոշումը: Զարմանք է առաջացնում, թե ի՞նչ տրամաբանությամբ են 9/11 ահաբեկչությունն իրագործած օդաչուների հայրենիքՙ Սաուդյան Արաբիան եւ «Ալ-Ղաիդայի» պարագլուխների ու Ուսամա բեն Լադենի թաքստավայր Պակիստանը դուրս մնացել այդ ցանկից:

Այսօր փախստականի կարգավիճակ ունեցող բազմաթիվ սիրիահայեր եւ իրաքահայեր շատերի նման կիսաճանապարհին են: Չնայած նախագահ Թրամփն օրենքը ստորագրելուց հետո պարզաբանեց, որ քրիստոնյաների նկատմամբ մուտքի արգելք չի կիրառվելու, սակայն այդ երկրների օդանավակայաններում անորոշության մեջ հայտնված մեր հայրենակիցները մյուսների հետ այդ հանկարծահաս արգելքի օղակում են հայտնվել: Այս կապակցությամբ «Հայրենիք» շաբաթաթերթը զետեղել է ամերիկահայերին ուղղված ՀՅԴ բյուրոյի հետեւյալ մտահոգությունը. «Հասկնալով հանդերձ, թէ ամէն բանէ վեր է Միացեալ Նահանգներու ներքին ապահովութիւնը, կարծում ենք, թէ նմանօրինակ որոշում գաղթականներու եւ փախստականներու դէմ, կը խախտէ հիմնական ամերիկեան համոզմունքներըՙ հաւասարութեան, հանդուրժողականութեան եւ արդարութեան մասին»:

Նախագահ Թրամփից առայժմ դժգոհ են նաեւ նրա թիվ մեկ դաշնակից համարվող հրեաները: Նա մահմեդական ներգաղթյալներին առնչվող հատուկ հրամանագիրը ստորագրեց հունվարի 27-ինՙ Ողջակիզման զոհերի միջազգային հիշատակման օրը: Այդ օրվան նվիրված իր առաջին ուղերձը, սակայն, չէր տարբերվում շատ երկրների ղեկավարների հնչեցրած այն տեսակետից, թե խորհրդային զորքերի կողմից ազատագրված նացիստական ճամբարներում մեկ միլիոն հրեաների հետ միասին խոշտանգման եւ ողջակիզման են ենթարկել նաեւ հինգ միլիոն տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Այս ելույթը որակելով հակասեմիթական, Թրամփի նախընտրական արշավի ընթացքում նրա խոստումներից ոգեւորված հրեաներից շատերը հիասթափություն ապրեցին:

Այս բուռն իրադարձությունների ֆոնին հայերը կազմակերպեցին բողոքի ակցիաներ Նյու Յորքում եւ Վաշինգտոնում Բելառուսի դիվանագիտական գրասենյակների դիմաց, ի պաշտպանություն Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի, որոնք արձագանք գտան միայն ամերիկյան ռուսալեզու տպագիր մամուլում:

Լապշինի դեպքը պետք է խթանի զանգվածային լրատվամիջոցների միջազգային ներկայացուցիչների այցերը Ղարաբաղ: Այս առաքելությունն անհնար է իրականացնել առանց հովանավորի: Եթե ուզում ենք, որ Արցախի մասին ճշմարտությունը հասնի միջազգային հանրությանը, ապա պետք է ֆինանս ներդնել, այլ կերպ միջազգային իրականության մեջ, ցավոք, ոչինչ չի ստացվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.