AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017



ՀԱՄԱՌՈՏ

Տեղադրվել է` 2017-02-02 22:48:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 4652, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 2016-ԻՆ ՆՎԱԶԵԼ Է

Ա. Մ.

2017-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 մլն 986 հազար 500 մարդ, այդ թվում քաղաքայինը`1 մլն 901 հազար 700 մարդ, իսկ գյուղականըՙ 1 մլն 84 հազար 800 մարդ: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից: Նույն աղբյուրի համաձայն, 2016-ի հունվարի 1-ին Հայաստանի բնակչությունը կազմել է 2 մլն 998 հազար 600 մարդ: Այսինքն, մեկ տարվա ընթացքում երկրի բնակչության թվաքանակը նվազել է մոտ 12 հազար 100 մարդով կամ 0,4 տոկոսով, ինչը, ըստ վիճծառայության, ձեւավորվել է 2016-ին արձանագրված բնական հավելաճի (12,5 հազար մարդ) եւ միգրացիայի գնահատված մնացորդի (-24,6 հազար մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին:

Բանկերում ավանդներն ավելացել են

Բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը 2016թ. դեկտեմբերի վերջին կազմել է 1 տրլն 155 մլրդ 858 մլն դրամՙ նախորդ ամսվա նկատմամբ աճելով 44 մլրդ 343 մլն դրամով կամ 4 տոկոսով: 2015-ի նկատմամբ ավանդներն ավելացել են 149 մլրդ 899 մլն դրամով կամ 14,9 տոկոսով: Այս տվյալներն է հայտնել ազգային վիճակագրական ծառայությունը:

Ավելի շատ զբոսաշրջիկներ ենք ընդունել, ավելի շատ էլՙ մեկնել է արտերկիր

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների եւ հետազոտությունների արդյունքում ձեւավորված փորձագիտական գնահատումների, 2016-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1 մլն 259 հազար 657 զբոսաշրջիկ կամ նախորդ տարվա համեմատ 5,7 տոկոսով ավելի: 2016թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 1 մլն 262 մլն 687 մարդ կամ 2015-ի համեմատ 6,3 տոկոսով ավելի: Այս տվյալներն են հրապարակվել ազգային վիճակագրական ծառայության կողմից:Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայրՙ ոչ պակաս քան 24 ժամ եւ ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը:

Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքն աճել է

Ինչպես տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայությունից, 2016-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 798 մլն դոլար: Նախորդ ամսվա նկատմամբ այն ավելացել է 303 մլն դոլարով: Վերոնշյալից ՀՀ կառավարության պարտքը կազմում է 4 մլրդ 293 մլն դոլարը, Կենտրոնական բանկինըՙ 504 մլն դոլարը: Առաջինի պարտքը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 296 մլն դոլարով, երկրորդինըՙ 6 մլն դոլարով:

Որքա՞ն են կազմել պետական բյուջեի եկամուտները 2016-ին

2016-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 154 մլրդ 987 մլն դրամ, որից 1 տրլն 79 մլրդ 689 մլն դրամը հավաքված հարկերն ու տուրքերն են, մնացածըՙ այլ եկամուտներն ու պաշտոնական դրամաշնորհները: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս տեղեկատվության համաձայն, պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ ավելացել են 0,7 տոկոսով կամ շուրջ 7 մլրդ դրամով, իսկ միայն հարկեր եւ տուրքերից ստացված եկամուտներըՙ 1,1 տոկոսով կամ մոտ 12 մլրդ դրամով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.