AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017



Տեղադրվել է` 2017-02-02 22:48:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 4559, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀՐԱՇՔՆԵՐ ՄԻ ԱԿՆԿԱԼԵՔ» ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԳՈՒՏԵՐԵՇԸ

Հ. Ծ.

«SwissInfo» կայքում հայտնված իր հոդվածում Սիմոն Բրեդլին անդրադառնալով Ժնեւում Կիպրոսի հարցի կարգավորմանը միտված բանակցություններին, մեջբերել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերն այն մասին, որ «մենք շատ մոտ ենք համաձայնության գալու, բայց դեռ որոշ ճանապարհ պետք է անցնենք: Այդուհանդերձ, հրաշքներ մի ակնկալեք»:

Նա նշել է, որ բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: «Մենք աղետալի շատ իրադարձություններ ենք դիմակայում եւ հույսի թեկուզ խորհրանշական նշույլի կարիքն ունենք: Ես հավատացած եմ, որ Կիպրոսի հարցի կարգավորումը կլինի այդ հույսի նշույլը 2017-ի սկզբներին», ասել է Գուտերեշը:

Բրիտանիայի, Հունաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները նույնպես հանդիպել են Ժնեւում կղզու անվտանգության հարցերի շուրջ խոսելու: Իր հերթին Շվեյցարիայի արտգործնախարարը ողջունել է բանակցությունները, որոնք անցյալում էլ Ժնեւում են տեղի ունեցել: «Մենք առաջընթաց ենք տեսնում դեպի խաղաղություն, հաշտեցում եւ դաշնային պետության կազմավորում: Դա մեծ քայլ է», նշել է նա: Գուտերեշի հետ հանդիպմանը նա քննարկել է հակամարտությունների կանխարգելման, ՄԱԿ-ի գործունեության հետագա բարեփոխությունների եւ «ՄԱԿ-ի Ազգություների պալատի» գլխամասային շենքի վերանորոգման հարցերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.