AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017



Տեղադրվել է` 2017-02-02 22:48:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 4496, Տպվել է` 483, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՈՏԼԱՆԴԻԱՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ

Պ. Ք.

Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլաս Ստերզենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին երկամսյա վերջնագիր է ներկայացրել Brexit-ը գործնականում սկսելու հարցի առնչությամբ: Այդ մասին հաղորդում է «Ինդիփենդենտ» թերթը: Ստերջենը հայտարարել է Brexit-ի հետ կապված «տեղաշարժի» անհրաժեշտության մասին, նշելով, որ հակառակ դեպքում «չի ուշանա» Շոտլանդիայի անկախության հանրաքվեն, որը կարող է «սառեցնել» Brexit-ը:

Ստերջենը ընդգծել է, որ «փոխզիջում գտնելու փորձեր առայժմ կատարել է միայն Շոտլանդիայի կառավարությունը»: Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հունվարի 24-ին որոշում ընդունեց ԵՄ-ից դուրս գալը սկսելու գործընթացի խորհրդարանական հաստատման մասին: Դատարանը վճռեց, որ տվյալ արարողակարգը սկսելու համար Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Ուելսի խորհրդարանների համաձայնությունը չի պահանջվում: Դրանից հետո ընդդիմադիր Լեյբորիստական եւ Շոտլանդիայի Ազգային կուսակցությունների ներկայացուցիչները հանդես եկան Brexit-ին վերաբերող օրինագծում փոփոխությունների կատարման օգտին: Վերջնական քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 8-ին: Շոտլանդիայի իշխանությունները մասնավորապես պահանջում են, որ Մեծ Բրիտանիան մնա Եվրոմիության հետ ընդհանուր շուկայի կազմում, մինչդեռ Թերեզա Մեյը հայտարարել է, թե դա անհնար է:

Ի տարբերություն ամբողջ Մեծ Բրիտանիայի, հունիսի 23-ի հանրաքվեի ժամանակ Շոտլանդիան քվեարկել էր ԵՄ անդամության պահպանման օգտին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.