AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017



Տեղադրվել է` 2017-02-02 22:48:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 3010, Տպվել է` 476, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐՑԵՐԸ ԲԱՐԴ ՉԵՆ, ՉՎԱԽԵՆԱՔ

Պատրաստեցՙ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ պատգամավորական թեկնածուների համար նախատեսված հայոց լեզվի թեստերն արդեն պատրաստ են եւ իրենք սպասում են առաջին դիմում գրողներին, որպեսզի սկսեն թեստավորումը: Երիցյանը տեղեկացրել է, որ թեստերը 214-ն են, յուրաքանչյուրումՙ 30 հարց: Ընդ որում, պատգամավորի թեկնածուն պետք է ճիշտ պատասխանի մայրենի լեզվի թեստի 30 հարցերից առնվազն 27-ին, քանի որ հենց 27-ն է անցողիկ շեմը:

Լեզվի պետական տեսչության ղեկավարը շեշտել է, որ իրենք ձգտել են թեստերի մեջ բարդ հարցեր չներառել (ինչո՞ւ), եւ հաճախ նաեւ 4-5-6 դասարանների հարցեր են:

Երիցյանը նշել է, որ պատգամավորներն ու պատգամավորական թեկնածուները պարտավոր են հասարակության հետ առնչվել մաքուր, գրական հայերենով... Ճիշտ այնպես, ինչպես 4-5-6-րդ դասարանների երեխաներն են առնչվում:

Անցյալըՙ Հանրապետական

Արարատի մարզի Մխչյան, Բյուրավան, Նշանավան գյուղերի ղեկավարները լքում են ՀՀԿ-ն: Բյուրավանիՙ հինգ տարի հանրապետական եղած գյուղապետ Գեղամ Հովակիմյանը կայքերից մեկին հայտնել է, որ ինքը հիմա չի կարող մարդկանց համոզել, որ ՀՀԿ-ին ընտրեն, չնայած այդ կուսակցության մեջ ինքն անձամբ բոլորին հարգում է եւ շատ ընկերներ ունի: Ավելին, Բյուրավանի գյուղապետը, շեշտելով, որ իր գյուղը Մխչյան գյուղի հարեւանությամբ է գտնվում եւ կարելի է ասել, որ մի համայնք են, նշել է, որ Մխչյանի համայնքապետը լքեց ՀՀԿ-ն եւ ինքն էլ է դա անում, քանի որ ուզում է հանգիստ աշխատել: Պարոն գյուղապետը հավելել է, որ ինքը ծնունդովՙ մխչյանցի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ բարեկամական, ազգակցական կապեր չունի, բայց երկար տարիներ աշխատել են միասին, եւ ինքը ցավ է զգացել Աբրահամյանի հետ կապված զարգացումներին հետեւելիս: Լավ կլինի, որ էլի առաջվա պես շարունակեին աշխատել, հույս է հայտնել գյուղապետ Հովակիմյանը:

Կլինի՞ արդյոք առաջվա պես, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանիՙ ՀՀԿ-ն լքելու դիմումը վերջապես հասել է կուսակցության կենտրոնական գրասենյակ: Ըստ որոշ աղբյուրներիՙ Հովիկ Աբրահամյանի օրինակին հետեւել է շուրջ 15 հոգիՙ համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատողներ եւ այլն:

Այսպիսով, նախկին Աբրահամյանը կարող է հանգիստ նոր կուսակցություն բացել, անունն էլ դնելՙ Մխչյան Արարատ, եթե իհարկե ՀՀԿ-ն թողնի որ բոլոր նրանք, ովքեր ՀՀԿ-ից դուրս են գալիս, հանգիստ աշխատեն:

Սուրբ սեւամորթ հոգի(ները)

Իտալական Միլան քաղաքի կաթոլիկ կուսանոցի 9 կույսեր հղիացել են: Այս լուրն այնքան է ցնցել կուսանոցն ու տեղական իշխանություններին եւ մամուլին, որ կուսանոցի մայրապետը հրավիրվել է հարցաքննության: Նա նշել է, որ քանի որ վատաառողջ է, գիշերները կուսանոցում չի մնում, հետեւաբար չգիտի, թե ինչ հրաշք է սա: Իրենքՙ կույսերը, հայտարարել են, որ հղիացել են սուրբ հոգուց, ճիշտ այնպես, ինչպես սուրբ Մարիամը, եւ որ սա իսկական հրաշք է:

Միեւնույն ժամանակ, այս իրադարձության հետ ոչ մի կապ չունեցող մի բան էլ է տեղի ունեցել Միլանի կուսանոցում: Պարզվում է, որ անցյալ ամռանը կուսանոցը հյուրընկալել է հինգ տղամարդ սեւամորթ ներգաղթյալիՙ Աֆրիկայիցՙ ինչ-որ սեւագործ աշխատանք կատարելու համար: Քանի որ հյուրանոցները Միլանում բավականին թանկ են, ներգաղթյալները բնակվել են կուսանոցի հարեւանությամբ, հենց տարածքում: Հետո աշխատել են, վարձատրվել եւ հեռացել: Իտալական ոստիկանությունը հայտնաբերել է նրանց եւ վերջիններս խոստովանել են, որ այո, իրենք անցյալ ամառ Միլանի կուսանոցում աշխատել են, շատ երջանիկ ժամանակ են անցկացրել եւ իրենց բոլոր ծանոթներին անպայման խորհուրդ կտան գնալ այնտեղ:

Այսքանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.