AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017



Տեղադրվել է` 2017-02-02 22:48:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 2978, Տպվել է` 477, Ուղարկվել է էլ.փոստով` 0

305-ԱՄՅԱ ՉԵՆՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ

Հ. Ծ.

Չեննայի (Հնդկաստան) 1712-ին կառուցված հայկական եկեղեցին, որը բազմաթիվ փոթորիկներ եւ գրոհներ էր դիմակայել դարեր շարունակ, այժմ Վարդահ ցիկլոնի հետեւանքով կանգնել է կործանման եզրին, տեղեկացնում է «Time of India» պարբերականը:

Անբավարար նյութական միջոցների եւ հանրային ուշադրության պակասի հետեւանքով ուղենշային այս հուշարձան-կառույցի որոշ մասեր, ինչպես օրինակ հրաշակերտ զանգակատունը, որ 6 հսկայական զանգեր է ընդգրկում իր մեջ, լուրջ վերանորոգման կարիքն ունի: Պատերը ճաքճքած են, ծեփը ամբողջովին թափված: Վերջին տարիներին ծիսակատարությունները հազվադեպ երեւույթներ էին դարձել եկեղեցում, որտեղ ծննդյան տոներին մի քահանա էր գալիս Կալկաթայից պատարագ մատուցելու: Կառույցը գտնվում է Պարիսի շրջանում, որտեղ «Հայկական փողոցի» երկայնքով բանկեր են, հարուստ խանութներ, ճաշարաններ եւ այլ հաստատություններ: Եկեղեցու բակում շուրջ 350 գերեզմաններ են: Չեննային հարուստ է իր մշակութային բազմազանությամբ: Այնտեղ կարելի է տեսնել կաթոլիկական, բողոքական եւ առաքելական եկեղեցիների շրջապատում նաեւ մահմեդական մզկիթներ: Հաշվի առնելով իր ամուր հիմքերը կարելի է ենթադրել, որ վերանորոգման ենթարկվելուց հետո այն դեռ երկար կարող է ծառայել հավատացյալներին», գրում է թերթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.