AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 50. ՈՐԹ ԵՎ ՎԱԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017



Տեղադրվել է` 2017-02-02 22:48:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 4646, Տպվել է` 481, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ

ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Գերմանիա

ՀՀ բանակի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ հունվարի 28-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում Ռուբեն Հախվերդյանը հանդես եկավ մենահամերգով: Մեծանուն արվեստագետին նվագակցեցին թավջութակահար Լեւոն Առաքելյանը եւ ակորդեոնահար Գեւորգ Մովսիսյանը : Ելույթ ունենալու համար նրանց Շվեյցարիա էր հրավիրել «Ազատություն եւ հայրենիք հիմնադրամի» անդամ Արուսյակ Լուդի-Հայրապետյանը: Ցյուրիխ քաղաքում արվեստագետները ելույթ ունեցան ամսի 29-ին բարեգործական համերգով, որից ստացված հասույթը ուղղվելու է, կազմակերպիչների բնորոշմամբ, «քաղբանտարկյալների» ընտանիքներին:

Համերգը Գերմանիայում կազմակերպել էին «Հէսսենի հայ մշակութային միությունը» եւ «Հայ ակադեմիականների միություն-1860»-ը` միության անդամ Ալիս Սողոմոնյանի միջնորդությամբ:

«Լսեցինք, որ ուզում են բարեգործական համերգ տալ, որ հավաքված գումարը քաղբանտարկյալների համար մի բարի նպատակով օգտագործեն, մենք այս առիթից օգտվեցինք ու հրավիրեցինք նաեւ Գերմանիա, որ հախվերդյանական փիլիսոփայությունը փոխանցենք հատկապես նոր սերնդին, ովքեր հեռու են հայրենիքից: 35-ից բարձր սերունդն էլ, ինչպես տեսաք, երգչին զուգահեռ երգում էր, այսինքն` դեռ ապրում են նրա երգերով»,- մեզ հետ զրույցում նշեց «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանը :

Համերգն ունկնդրելու համար հանդիսատեսի մեծ մասը հարյուրավոր կմ էր անցել` ամենատարբեր քաղաքներից: «Ռուբեն Հախվերդյանը Գերմանիայում ընդամենը մեկ համերգով, շատ քիչ է: Կազմակերպելու համար շատ ժամանակ չունեինք: Մենք դիմեցինք իհարկե Համբուրգի համայնքին էլ, Բեռլինին էլ, բայց չստացվեց: Ռուբեն Հախվերդյանը յուրահատուկ հանդիսատես է պահանջում եւ ավելի շատ ճանաչված ու սիրված է հայաստանցիների շրջանում, իսկ այստեղ Գերմանիայում հայաստանցիները ավելի շատ կենտրոնացված են Համբուրգ, Ֆրանկֆուրտ եւ Բեռլին քաղաքներում: Այս ամենի հիման վրա որոշեցինք Ֆրանկֆուրտը»,- պարզաբանեց Ազատ Օրդուխանյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 03-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.