AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 67. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-02-09 23:21:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 4799, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԵՐԻՍ «ՍՊԻՏԱԿ ՑՈՒՑԱԿԸ»

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Օրվա գլխավոր թեման, առաջիկա խորհրդարանական ընտրություններից ոչ պակաս հրատապ, Բելառուսի կողմից Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնման փաստն է Ադրբեջանին: Բնականաբար Հայաստանում եւ սփյուռքում բազմաթիվ են քննարկումները այդ ուղղությամբ, բողոքի ցույցերն ու արտահայտություններըՙ նույնպես: Հոռեգույն պարագայում Մինսկը կարող էր կեղծ անձնագիր կրելու պատճառաբանությամբ Լապշինին արտահանձնել Ռուսաստան կամ Իսրայել, բայց ոչ երբեք ադրբեջանական դահիճներին, որոնք բացի հարցի քաղաքական շահարկումներից, ֆիզիկական ու հոգեբանական հաշվեհարդարի են ենթարկելու լրագրողինՙ ի ցույց ամենեցուն: Հետեւաբար հարցը ունի նաեւ մարդու իրավունքներին եւ մասնագիտական ազատությանը վերաբերող կողմ, արժանիՙ ոչ պակաս մտահոգության:

Թե ո՞րն էր նախագահ Լուկաշենկոյի այս վատոգի արարքի պատճառը, Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների ի՞նչ համատեքստում է կատարվել դա, «Ազգ»ի ներկա համարում հիմնավորապես բացատրում է Ստեփանակերտից մեր հմուտ փորձագետ Վահրամ Աթանեսյանը (տեսՙ էջ 6): Ավելի ուշ, հավանաբար, դիտարկումներ կլինեն նաեւ Բելառուս-Իսրայել, Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների կտրվածքով:

Մինչ այդ, սակայն, Լապշինի արտահանձնման ծանրակշիռ փաստը ընդհանրացնելու, համաշխարհային մամուլի, արվեստագիտական ու քաղաքագիտական հանրույթներին զգաստացնելու գլխավոր պարտականությունն է ընկնում մեր ուսերին:

Ռուսական ու հայկական տեղակատվական աղբյուրներից պարզվում է, որ «Ադրբեջանի կողմից չվերահսկվող տարածք» մուտք գործելու համար ադրբեջանականՙ այսպես կոչված «Սեւ ցուցակը» խիստ բազմանդամ է- շուրջ 620 հոգի, որոնցից 180-ըՙ լրագրողներ: Մնացածըՙ պետական ու քաղաքական գործիչներ, նախկին դեսպաններ ու բանագնացներ, արվեստի հանրահայտ գործիչներ, փորձագետներ, նույնիսկ տիեզերագնացներ են աշխարհի 42 երկրներից: «Սեւ ցուցակայինների» շարքում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը (91 հոգի), երկրորդըՙ Մ. Նահանգները (36), երրորդըՙ Իտալիան (24), Գերմանիան եւ Ֆրանսիան յուրաքանչյուրը 22 անձով կիսում են 4-5-րդ տեղերը: Դրանց շարքում առաջինը պետք է հիշատակել աստվածային երգչուհուՙ Մոնսերատ Կաբալիեի անունը, ապա երգչուհի Լյուբով Կազարնովսկայային, ռոք երաժիշտ Գլեն Հյուզին, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսին, տիեզերագնացներ Չարլզ Դյուքին եւ Կլոդ Նիկոլիեին, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշըբլանին եւ հայ-ֆրանսիական բարեկամության խմբի մյուս անդամներին, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսին, Կովկասում Եվրոմիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթըր Սեմնեբիին, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովին, հայտնի արեւելագետ Եվգենի Սատանովսկուն եւ շատ ուրիշների:

Ես չգիտեմ, սեւացուցակագրման հերթական դեպքից հետո մեր փոխնախարարներից Շավարշ Քոչարյանի «ներքին սպառման» համար արած հայտարարությունից բացի մեր ԱԳՆ-ն ի՞նչ է անում այս կապակցությամբ: Թվում էՙ մեր արտաքին գերատեսչությունը վերածվել է ներքին հեռախոսացանցի կամ խորհրդապահական նամակագրության օֆիսի:

Այնինչ հենց այսօր պետք է կազմել 600 հոգանոց մեր «Սպիտակ ցուցակը», յուրօրինակ մի «Շինդլերի ցուցակ», լուսանկարով ու հակիրճ կենսագրականով տպել բազմալեզու գիրք-ալբոմ ու գտնել ձեւերը դրանք ներկայացնելու լրագրողական ու քաղաքական միջազգային հանրությանը: Միաժամանակ, այդ «Սպիտակ ցուցակը» կլինի քաջալերանքի ու երախտագիտության յուրօրինակ մի արտահայտություն, ուղղված բոլոր այն մարդկանց, ովքեր առանց մեր հորդորի ու կոչերի այսուհետեւ եւս կայցելեն Արցախՙ իրենց մարդկային ու մասնագիտական կոչման թելադրանքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.