AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 68. ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ՔԱՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017



Տեղադրվել է` 2017-02-09 23:21:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 4541, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 107-ԱՄՅԱ ՎԵՐԱՊՐՈՂԸ

Հ. Ծ.

Մոնրեալից Ջոշ դը Հաասը CTV լրատվամիջոցով հաղորդում է, որ հունվարի 19-ին վախճանվել է Կանադայում ապրող, Հայոց ցեղասպանությունից փրկված ամենատարեց (107 տարեկան) վերապրողըՙ Քնար Բոհջալյան-Եմենիջյանը , ով ընդամենը 6 տարեկան է եղել Եղեռնի ժամանակ եւ փրկվել է, որովհետեւ հոր թուրք ընկերներից մեկը զգուշացրել է, որ փախչեն եւ թաքնվեն մի գոմում` ոչխարների եւ կովերի ընկերակցությամբ: Հետագայում ստիպված են եղել ընդունել իսլամը, փոխել իրենց անունները եւ ճանապարհ ընկնել դեպի Ալեքսանդրիա (Եգիպտոս), որտեղ ապրել են մինչեւ 1971 թիվը, երբ տեղափոխվել են Կանադա:

Նրա հարազատները հիշում են, որ Քնարը շատ է սիրել գիրք կարդալ, որովհետեւ, բացատրել է նա, «մանկությանս զրկված եմ եղել այդ հնարավորությունից»:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, 2015 թվին, Քնարը կանադահայ այն փոքրաթիվ վերապրողներից է եղել, որ մասնակցել է «Parliament Hill»-ում կազմակերպված հիշատակի արարողությանը:

Քնար Եմենիջյանի մահվան առիթով նրա հարազատներին ցավակցական նամակ է հղել Մոնրեալից խորհրդարանի պատգամավոր, քաղաքի մշակույթի նախարար Մելանի Ժոլին:

«Ազգը» նույնպես վշտակցում է հարազատներին:

Նկար 2. Քնար Բոհջալյան-Եմենիջյանը իր ընտանիքի հետ, 1931 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.