AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 37. ՀԱՅՈՑ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017



Տեղադրվել է` 2017-02-09 23:21:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 4657, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՏ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԵԾ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ

Հ. ԱՖՅԱՆ

Մի այսպիսի ճշմարտություն կա. որքան հարուստ է մարդը, այնքան շատ եւ շատերին է նա խաբել: Գուցե սա հարյուրտոկոսանոց ճշմարտություն չէ, ենթադրենք Նորվեգիայում, որտեղ միայն խելքը բավարար է հարստանալու համար, բայց Հայաստանում, բոլորս էլ հասկանում ենք, որ հարստանալու, այն էլ շատ հարստանալու համար միայն խելքը բավարար չէ: Այս համապատկերում ստացվում է, որ բոլոր շատ հարուստ հայաստանցիները իրենց կյանքում գոնե մեկ անգամ խաբել են, ընդ որում, եթե հենց մեկ անգամ են խաբել, ուրեմն շատ խոշոր մասշտաբի, քանի որ այդ մեկ անգամ խաբելուց, փաստորեն, շատ խոշոր մասշտաբի մեծահարուստ են դարձել: Սա արդեն ինքնին հավատ չի ընծայում հայաստանցի մեծահարուստների հանդեպ: Բանն այն է, որ եթե մարդը խաբում է, դա անել կարողանում է, իսկ հաճախ էլՙ առանց դրա չի կարողանում, ուրեմն նա միշտ է խաբելու:

Խաբելու ամենահարմար ժամանակահատվածն էլ ընտրություններն են, ինչպես գիտենք: Ընտրություններին Հայաստանում մասնակցել ու մասնակցում են մի շարք մեծահարուստներ: Հարց է առաջանոմՙ ինչո՞ւ: Օրինակ մի քանի միլիոն դոլար ունեցողի ինչի՞ն է պետք պատգամավոր դառնալ եւ ամեն ամիս ստանալ մի քանի հարյուր հազար դրամ: Իրենց ասելով, թե իրենց անձեռնմխելիություն չէ պետք, խոսքը մեր մեջՙ ես չեմ հավատում, որ Հայաստանում մի քանի միլիոն ունեցող մարդն արդեն իսկ այդ անձեռմխելիությունը չունի, եթե իհարկե, իշխանությունների հետ լավ է, իսկ քանի որ մի քանի միլիոն դոլար ունի, ուրեմն իշխանությունների հետ լավ է: Ուրեմն իրենք պնդում են, որ իրենց ոչ թե այս անձեռմխելությունն է պետք, այլ իրենք իրապես մտահոգված են ազգ-պետության ճակատագրով եւ ուզում են օր առաջ, ավելի հարուստներըՙ ժամ առաջ, լուծել ծառացած բոլոր խնդիրները, Հայաստանը դարձնել Մեծ ութնյակի, առնվազն Մեծ քսանյակի անդամ, երկիր, որտեղ համատարած կոռուպցիա չկա, աղքատություն չկա, արտագաղթ չկա,... Իսկ որպեսզի այսՙ իրենց ուզածն ու ասածը լինի, ժողովրդից պահանջվում է միայն գնալ ընտրության եւ ընտրել իրենց:

Լավ, բայց մի՞թե մեծահարուստի համար Հայաստանի եւ նրա ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար անպայման պետք է պատգամավոր դառնալ: Ասենք հնարավոր չէ՞ այդ հարյուրավոր խնդիրներից մեկը, ասենքՙ նորմալ աշխատավարձով աշխատատեղերի բացման խնդիրը իրենք լուծեն առանց պատգամավոր դառնալու: Ընդ որում, եթե իրենք բացեն նորմալ աշխատավարձով աշխատատեղեր, դրանով փոքր ինչ կմեղմեն անգամ արտագաղթը, այսինքն միանգամից երկու, երեք, չորս խնդիր կլուծեն: Հիմա չե՞ն կարող սա անել առանց պատգամավոր դառնալու, թե՞ չեն ուզում: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե պարզվի, որ չեն կարող, կնշանակի Հայաստանում պատգամավոր լինելը ոչ թե ենթադրում է օրենսդիր աշխատանք, այլ պարզապես բացում է այդ մանդատն ունեցողի համար լիքը գործարար (հակասահմանադրական) հնարավորություններ, ավելացնում է կապերը, առանց որոնց հարուստները Հայաստանում չեն կարող ոչինչ անել: Իսկ եթե պարզվի, որ չեն ուզում, ուրեմն այդ մարդիկ անկեղծ չեն, դե այսինքն խաբում են: Իսկ մենք հո գիտենք, որ եթե ինչ-որ մեկը Հայաստանում մեծահարուստ է, ուրեմն առնվազն մեկ անգամ կյանքում խաբել է, կարողանում է, սովոր է, ձեւերը գիտի...

Չնայած այստեղ մի նրբություն կա. ոչ բոլոր խաբողներն են Հայաստանում հարստանում: Եթե այդպես լիներ, ապա բոլորս հարուստ կլինեինք, մանավանդ ազնիվները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.