AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017



Տեղադրվել է` 2017-02-09 23:21:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2974, Տպվել է` 476, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԹՐԱՄՓԻՆ ՀԵՇՏ Է ՈՒՂՂՈՐԴԵԼ»

Պ. Ք.

Բիլ Քլինթոնի եւ երկու Բուշերի վարչակազմերում անվտանգության գծով նախկին խորհրդական Ռիչարդ Քլարկը , ով ներկայումս ահաբեկչության ոլորտի առավել հեղինակավոր փորձագետներից մեկն է, գերմանական «Բիլդ» թերթին տված հարցազրույցում խոսել է Դոնալդ Թրամփի նախագահության անհաջող մեկնարկի մասին: Հայտնի փորձագետի կարծիքովՙ ձախողումը կապված է մահմեդականների ԱՄՆ մտնելն արգելող նախագահական հրամանագրի հետ, որն «իսկական նվեր է «Իսլամական պետության» կամ «Ալ-Ղաիդայի» քարոզիչների համար»:

Մերձավոր Արեւելքում շատերի համար դա ապացույցն է այն բանի, որ իսլամիստներն իրավացի են, եւ որ ԱՄՆ-ը իրոք պատերազմ է մղում իսլամի դեմ: Դա հեշտացնում է ահաբեկիչների գործը նոր կողմնակիցների հավաքագրման, քաղաքական եւ ֆինանսական աջակցության ստացման առումով:

Սպիտակ տանն ուրվագծվող արտաքին քաղաքականության առնչությամբ Քլարկն ասել է, որ «եթե Թրամփի վարչակազմը այսուհետեւ եւս իր գործողությունները չհամաձայնեցնի Պետդեպարտամենտի եւ Պենտագոնի հետ, ապա մենք գործ կունենանք որեւէ ուղղություն չունեցող արտաքին քաղաքականության հետ»:

Առայժմ վաղ է հետեւություններ անել. Թրամփի նախագահության առաջին օրերը չափազանց քաոսային էին դրա համար: «Իմ ամենալուրջ երկյուղները կապված են հնարավոր տհաճ միջադեպերի հետ, օրինակՙ Իրանի Հեղափոխական գվարդիայի եւ ամերիկյան ծովային հետեւակի միջեւ. եւ այստեղ վտանգ կա, որ Թրամփի հակազդեցությունը կլինի անհամարժեք: Միանգամայն հավանական է, որ Իրանի որոշ ուժեր, դա իմանալով, նման միջադեպեր հրահրեն: Իրադրությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից: Նման վառոդի տակառ կարող է լինել Կորեան», ընդգծել է փորձագետը:

Պատասխանելով այն հարցին, թե Դոնբասում լարվածության ներկայիս սրումը կապվա՞ծ է արդյոք նախագահներ Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի հետ, Քլարկն ասել է. «Ըստ երեւույթին, Պուտինն ուզում է փորձել Թրամփին, թե նա ինչպես կարձագանքի ռուսների նախահարձակմանը: Եթե Թրամփը որեւէ ձեւով չարձագանքի, ապա մենք հավանաբար կտեսնենք պուտինյան նախահարձակման սաստկացումՙ եւ ոչ միայն Ուկրաինայում»:

Փորձագետը կանցլեր Անգելա Մերկելին խորհուրդ է տվել Թրամփի հետ շփվելիս նրա հետ վերաբերվել ինչպես «ուշադրության պակասի համախտանիշ ունեցող երեխայի» հետ: «Թրամփին հեշտ է ուղղորդել: Նա դրականորեն է արձագանքում, ինչն ուղղված է իր ուռճացված «ես»-ին, նախ եւ առաջՙ գովեստին: Նրան դուր է գալիս, երբ իրեն անվանում են ականավոր եւ հաջողակ: Աշխարհի ղեկավարները պետք է օգտվեն նրա այդ սնափառությունից: Եվ այդ ժամանակ հնարավոր կլինի նրան հասկացնել, որ որոշակի արարքներ վնասում են իր նկարագրին, իրեն ներկայացնելով իբրեւ հիմարի», նշել է փորձագետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.