AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017



Տեղադրվել է` 2017-02-09 23:21:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2958, Տպվել է` 477, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«QARTEZ»` ԳՏԵՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԱՅՐԸ ՍՄԱՐԹՖՈՆԻ ԿԱՄ ՊԼԱՆՇԵՏԻ ԷԿՐԱՆԻՆ ՄԵԿ ՀՊՈՒՄՈՎ

Ի՞նչ է անում զբոսաշրջիկն անծանոթ որեւէ քաղաքում: Նախ, տեղեկություն ստանալու համար, փնտրում է վստահելի, պարզ եւ մանրամասն ուղեցույցՙ քաղաքի տեսարժան վայրերի, ծառայությունների ենթակառուցվածքի եւ դեպի անհրաժեշտ վայրը տանող երթուղիների մասին:

Երեւանի մանրամասն քարտեզը ներկայացնող «QARTEZ» բջջային հավելվածի միջոցով, այսուհետ մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները կկարողանան առավել հեշտությամբ գտնել անհրաժեշտ վայրը եւ խնայել ժամանակ:

«QARTEZ» բջջային հավելվածը թույլ է տալիս տեղաշարժվել Երեւանով, գտնել սեփական կոորդինատները (տեղադիրքը), ինչպես նաեւ տեղեկություն ստանալ տարատեսակ ծառայություններ մատուցող կազմակերպություններիՙ պետական մարմինների, բանկերի, բուժհիմնարկների, ուսումնական հաստատությունների, խանութների, սննդի կետերի, հանրային զուգարանների, ժամանցի կենտրոնների, դեղատների, արհեստավորական կրպակների եւ անհրաժեշտ այլ վայրերի մասին, անմիջապես շարժական սարքիցՙ ընդամենը մեկ հպումով:

««QARTEZ» հավելվածն օգտակար գործիք է: Այն Երեւանի հյուրերին հնարավորություն կտա ծանոթանալ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի պատմական հուշարձաններին, զգալ քաղաքի զարկերակը եւ բացահայտել նրա բնակիչների կենսակերպը: Հավելվածի շնորհիվՙ տեսարժան վայրերի դիտումն առավել հարմարավետ ու հաճելի կդառնա հյուրերի համար, ինչը կարեւոր քայլ է Երեւանն աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը դարձնելու գործում: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ Հայաստանում ամենաընդարձակ 3G եւ 4G ցանցերը կօգնեն լավագույնս օգտագործել հավելվածի բազմաթիվ հնարավորությունները», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հավելվածը կարող է գովազդային հարթակ ծառայել այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են հատուկ առաջարկներ ներկայացնել կամ հավելվածում պարզապես գովազդային հոլովակ/բաններ տեղադրել իրենց ընկերության անհատական էջին: Անհատական էջի միջոցով կարելի է կատարել զանգեր, ուղարկել էլեկտրոնային նամակներ, գրել մեկնաբանություններ, դիտել գովազդային տեսահոլովակներ, ծանոթանալ տվյալ պահին առկա հատուկ առաջարկներին եւ կատարել տեղեկատվական բնույթ կրող այլ գործողություններ:

Հավելվածը հասանելի է Android եւ iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար:

Հավելվածն անվճար է: Օգտագործման հետ կապված ծախսերը վերաբերում են բացառապես շարժական ինտերնետի սպառմանը:

Նախատեսվում է մոտ ապագայում «QARTEZ» հավելվածում ընդգրկել Դիլիջանը, Ծաղկաձորը եւ այլ քաղաքներ: Հավելվածը ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Լոկատոր» ընկերության համագործակցությամբ (հեռ.ՙ 060 27-01-05, էլ. փոստՙ info@qartez.am):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.