AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017



Տեղադրվել է` 2017-02-09 23:21:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3003, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

ՎԱԶԳԵՆ ԱՍԼԻԿՅԱՆ, Գրող-հրապարակախոս

Բոլորին, բոլորին, բոլորին

Այսուհետեւ «Ազգ»ը իր բոլոր ընթերցողներին տրամադրում է ազատ ամբիոնՙ բացառապես կարճ եւ համազգային մտահոգությամբ գրված եւ հեղինակի իսկական անունը կրող եւ ստորագրությամբ վավերացված նյութերՙ «Ձայն բազմաց» խորագրի ներքո:

Բոլոր ընդդիմադիր ուժերինՙ անհատներին, ընտանիքներին, կազմակերպություններին, կուսակցություններին:

Եկեք լինենք իրատես...

Ներկա պայմաններում ՀՀԿ-ն ունի մեզ հայտնի իր բոլոր ավանդական հնարավորությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններում հերթական հաղթանակն ապահովելու համար:

ՀՀԿ-ին դիմակայելու համար պետք է ամեն-ամեն բան դնել մի կողմ եւ բոլոր ընդդիմադիր ուժերը, ինչպես նաեւ մայր գետից առանձնացող վտակները, անգամ եթե դա լինի Սերժ Սարգսյանը իր առավել հայտնի շրջապատով, միավորվեն մեկ միասնական դաշինքում:

Նման միասնական ընդդիմությունը պետք է համախմբվի մեկ գաղափարի շուրջըՙ համայն հայությամբ հակակշռել Հանրապետական կուսակցությանը:

Հակառակ դեպքում նախընտրական մի խումբ դաշինքները կմասնատեն ընդդիմության քվեները եւ իրենք ոչ միայն չեն հաղթահարի խորհրդարան մտնելու անհրաժեշտ շեմը, այլ հազիվ թե արժանանան մի քանի տոկոս ձայների:

Միասնական ընդդիմությանը հաղթանակի հասնելու համար նաեւ անհրաժեշտ է.

1. Գոնե Հայաստանի երեք խոշոր քաղաքներումՙ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում, ինչպես մարդահամարի ընթացքում, լինել բոլոր բնակարաններում եւ ընդհանրապես ընտրություններին չմասնակցող հուսահատված եւ հիասթափած 30-35 % ընտրազանգվածին համոզել մասնակցել ընտրություններին:

2. Արտասահմանում գտնվող Հայաստանի քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներին հորդորել, հնարավորինս նպաստել, որ նրանք առաջիկա ընտրությունների օրը լինեն մայր Հայրենիքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.