AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 61. ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, ՀԱՄ ԷԼՙ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2991, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՕՐ

Հ. ԱՖՅԱՆ

Փետրվարի 13-ը պատմական օր էր Հայաստանի Հանրապետության համար: Ոչ թե որովհետեւ Ադրբեջանը ճանաչել է Արցախի անկախությունը կամ Թուրքիանՙ Հայոց ցեղասպանությունը, ոչ թե քանի որ Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, կամ Մեծ ութնյակի անդամ երկիր: Այդ օրը պատմական է ոչ էլ այն առումով, որ Հենրիխ Մխիթարյանը դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, այլ քանի որ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ մի շարք ուրիշներ, որոնց անուններն անգամ պարոնայք Օհանյանը, Հովհաննիսյանը եւ Օսկանյանը չտվեցին, միավորվել ենՙ մեկ դաշինքի կազմում, որպեսզի օր առաջ փրկեն մեզ այս խավարից, ստից, կեղծիքից, մի խոսքովՙ ճահճից: Իրենք հենց այդպես էլ ասացինՙ այսօր պատմական օր է: Առաջինն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որը սիրում է սովորական օրերը պատմական կոչել: Օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանի համար պատմական էր նախորդ նախագահական ընտրությունների օրը, հաջորդ օրվա արշալույսը, մի խոսքով, տպավորությունն այնպիսին է, որ պարոն Հովհաննիսյանի կյանքի բոլոր օրերն են պատմական:

Հետո օրը պատմական կոչեց պարոն Օսկանյանը, նշելով, որ հենց այսօր Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների հիմնադրման ակունքներով կանգնած երեք պետական գործիչները, այսիքնՙ իրենք երեքով, որոշել են միավորել իրենց ջանքերըՙ հանուն Հայաստանի բարգավաճման: Հենց «բարգավաճման» էլ ասաց, ուստի չի բացառվում, որ պարոն Օսկանյանը դեռ հոգով-սրտով ԲՀԿ-ում է: Նա իհարկե չասաց, թե ինչո՞ւ է, օրինակ, Արցախի անկախությունը միջազգայնորեն վիճարկելի, եթե հենց իրենց նման զիլ պետական գործիչներ են կանգնած եղել Արցախի Հանրապետության հիմնադրման ակունքներում, ուրեմն իրենք կանգնած չե՞ն եղել այդ անկախության ակունքներում, թե՞ ուրեմն իրենք այդքան էլ զիլ չեն, որքան իրենց մասին հենց իրենք խոսում են...

Ու եթե պարոնայք Օսկանյանի եւ Հովհաննիսյանիՙ օրը պատմական կոչելու դիվանագիտական խաղերը դեռ կարելի է ինչ-որ տեղ հասկանալ, ապա միանգամայն անհասկանալի է, թե ինչպես է դիվանագիտությունից մղոններով հեռու պարոն Սեյրան Օհանյանի համար օրը պատմական: Լավ, մի՞թե այս մարդն իր կյանքում պատմական օրեր չի տեսել, օրինակՙ Շուշիի ազատագրում չի տեսել, Արցախի անկախության հռչակում չի տեսել, հայկական բանակի կայացում եւ զորեղացում չի տեսել... Փաստորեն չի տեսել, քանի որ եթե տեսած լիներ, զգուշությամբ կմոտենար օրը հենց պատմական կոչելու հարցին, գոնե ինքը այդպես չէր կոչի, ինքը հո գիտի՞, թե ո՞ր օրերն են եղել պատմական եւ ինչո՞ւ են օրերը կոչվում պատմական:

Հիմա այս երեքը եւ էլի շատերը, որոնց անուններն, ինչպես արդեն նշեցի, ոչ Օհանյանը նշեց, ոչ Հովհաննիսյանը, ոչ էլ Օսկանյանը, որոշել են միասնաբար մեզ փրկել, քանի որ երկիրը ծանր իրավիճակում է, իսկ փրկության միակ միջոցն այս իշխանության հեռացումն է: Սա ասաց Օսկանյանը եւ սրա հետ համաձայն է Օհանյանը, ով մի քանի ամիս առաջ պաշտպանության նախարար էր, այս իշխանության մասնիկը, կարեւոր մասնիկը, ուժ ունեցող մասնիկը: Հիմա Օհանյանի հեռանալուց հետո բանակը փրկվելո՞ւ է, եթե ոչ, ապա ո՞վ ասաց, թե այս իշխանությունների հեռանալուց հետո երկիրն է փրկվելու: Կամ ինչպե՞ս է հնարավոր երկիր փրկել առանց Պարույր Հայրիկյանի, ով բոլորովին վերջերս, հասկանալով, որ այս երկիրը հնարավոր չէ փրկել այս կազմով, լքեց Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան դաշինքը եւ գնաց մենակ փրկելու, մաքսիմումՙ Արամ Գասպարիչի հետ:

Բայց այս պատմությունը մի լավ բան ունի: Դաշինքի կազմավորման ստորագրության արարողությունից հետո պարոնայք Օհանյանը, Օսկանյանը եւ Հովհաննիսյանը իրենց միացած մի քանի փոքրիկ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներին հավանաբար կտանեն մի տեղ հաց ուտելու: Իսկ հաց ուտելը միշտ ավելի լավ է, քան հացադուլից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.