AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-03-02 20:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 4670, Տպվել է` 485, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Վերնագիրը տարակուսանք կարող է պատճառել շատերին: Արտագաղթողների տարվետարի ահագնացող թվերի ֆոնին հայրենադարձության կամ, ինչպես ընդունված է ասելՙ ներգաղթի մասին խոսելը անշուշտ թե անհեթեթ է թվում, նույնիսկ հեգնական: Սակայն...

Անցյալ տարին հոբելյանական էր, այս տարինՙ նույնպես: Խոսքը 1946-47 թվականների Մեծ հայրենադարձության մասին է, երբ Հայաստան ներգաղթեցին մեր 110 հազարից ավելի ազգակիցներ աշխարհի 11 երկրներից: Հոբելյաններ սիրող մեր ժողովուրդը, մեր պետական մարմինները լռիկ-մնջիկ «սահեցին» հայոց պատմության այդ բացառիկ երեւույթի 70-ամյակի վրայով: Թերեւս անհամաչափ բացառություն կազմեցին անցյալ տարի լույս տեսած հուշագրական մի քանի գրքերը (որոնցից մեկին եւս անդրադառնում ենք մեր այս համարում), ինչպես նաեւ Ավիկ Իսահակյանի հայտնի հոդվածաշարը դարձյալ մեր թերթում: (Տեսՙ «Ազգ», 2016 թ. 26 օգոստոս-23 սեպտ.ի համարներ, «Երթալը ճիշտ է...» խորագրի ներքո):

Հասկանալիորեն, պետական մարմիններն անշուշտ պիտի խուսափեին Մեծ հայրենադարձությանը անդրադառնալուց, էլ ո՜ւր մնաց 70-ամյակը նշելուց: Ավելի ճիշտՙ ծիծաղելի դառնալուց, նկատի ունենալով իշխանությունների հանցավոր անզորությունը արտագաղթը նվազեցնելու գործում: Ընդդիմությունը- եթե գոյություն ունի նման հասկացություն մեր ժողովրդավարակա՜ն երկրում- նույնպես ոչինչ չուներ եւ չունի ասելու այդ մասին: Չէ՞ որ նորանկախ Հայաստանից արտագաղթի առաջին ալիքը թափ առավ հենց առաջին իշխանության տարիներին: Երկրորդՙ բացի գործող իշխանությանը փնովելուց, ընդդիմությունը խելամիտ ի՞նչ ունի ասելու արտագաղթը կասեցնելու վերաբերյալ:

Թերեւս տեղին չէ խոսել նաեւ ՀՅԴաշնակցության լռության մասին, որ բացի կարճատեւ մի «հրադադարից» (Ստալինի կողմից Թուրքիայից տարածքներ պահանջելու օրերին հաստատված), ընդհանրապես սվիններով դիմավորեց արտասահմանից հայության Խորհրդային Հայաստան ներգաղթը, իսկ հետագայում էլ գովերգեց Արաքսով Թուրքիա եւ այնտեղից Սիրիա փախածներին...

Դժբախտաբար այժմ անմիաստ է դարձել հոբելյանական որեւէ անդրադարձ ակնկալել նաեւ ՀԲԸՄիությունից, որը անցյալ դարի 20-ական թթ.ից մինչեւ վերջինՙ 60-ականները Հյուսիսային Սիրիայից, Կիպրոսից ու Եգիպտոսից զանգվածային թե մասնակի ներգաղթի գործին նյութական անգնահատելի օգնություն է ցուցաբերել, եւ ընդհանրապես Մայր հայրենիքի վերաշինության եւ ազգահավաքի գործին, մինչդեռ այժմ գերզբաղված է համաշխարհային գլոբալիզացիան հայկական իրականությանը հարմարեցնելու իր ջանքերով...

Մնում են ավանդական մեր մյուս երկու կուսակցություններըՙ ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ը, որոնք այնքան մարդուժ, քարոզչական ու կազմակերպական այնքան աշխատանք են տարել հայրենադարձության համար, որ առնվազն իրենց պատմական վաստակի գնահատման նպատակով կարող էին հանդիսություններ կամ գիտաժողովներ կազմակերպել, բայց... (Արդարության համար նշեմ, որ այդ երկու կուսակցությունների հայաստանյան կառույցները անցյալ աշնան միասնաբար ծրագրել էին նման հանդիսություն կազմակերպել, բայց նախապատրաստական աշխատանքները կանգ առան նախընտրական թոհուբոհի մեջ: Համենայնդեպս, ինչպես ասվեց, ներկա տարին նույնպես հոբելյանական է...):

Անբացատրելի եղավ, սակայն, մեր պատմագիտական մտքի անգործությունը. որքան ինձ հայտնի էՙ որեւէ գիտաժողով, գիտական որեւէ ժողովածու, որեւէ մենագրություն լույս չտեսավ ակադեմիական շրջանակների կողմից այդ նույն առիթով: Այնինչ հայրենադարձության խնդիրները, իրենց քաղաքական, տնտեսական, հոգեբանական, գենեֆոնդի հարստացման, սոցիոլոգիական եւ բազմաթիվ այլ առումներով հսկայական նյութ են մատակարարում ուսումնասիրողներին, ո՛չ ինքնանպատակ, այլ այժմեական, խիստ արդիական, ազգահավաքի, ազգային իղձերի տեսակետից հայրենադարձության փորձառության նշանակությունը վեր հանող, դրա ձախողման պատճառներն ու հետեւանքները գնահատող:

Արդյո՞ք այս համընդհանուր լռությունը ազգային մեր ձախողանքի վկայությունը չէ արդեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.