AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 83. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԴՅԱԿՍ», ԱՍԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻՐ ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐՈՂԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-03-02 20:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 4544, Տպվել է` 479, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԿ-Ը ՀԱՅՐԵՆԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ, Երեւան, 19 փետրվար, 2017 թ.

Համապարփակ գործունեությունը շարունակվում է

Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավարման կենտրոնը 2016 թ. հոկտեմբերին հայրենադարձվեցՙ նոր տեսլականով, կազմակերպական նոր կառույցով, նոր Կենտրոնական վարչությամբ ու նոր Գերագույն խորհրդով:

Կուսակցության սփյուռքյան հատվածի շարքային անդամների երազանքն էր տեսնել Կուսակցությունը որպես Հայաստանի եւ Արցախի անմիջական մասնիկը եւ ազատական գաղափարաբանությամբ է՛լ ավելի սատարել Մայր հայրենիքի քաղաքական, տնտեսական ու մշակութային զարգացմանը: Ամերիկայի Արեւելյան եւ Արեւմտյան շրջանակների, Կանադայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իրաքի, Ավստրալիայի եւ Հարավային Ամերիկայի շրջանակների մեծամասնության կամքին ընդառաջելովՙ Կուսակցությունը դարձավ հայաստանակենտրոն: Վերակառուցված Ռամկավար Ազատական կուսակցությունն այժմ ունի իր Կենտրոնական վարչությունը, որ օրինավոր կերպով գրանցված է Հայաստանում, ՀՀ օրենքներին համապատասխան:

Այսուհետ, Սփյուռքում 1921 թ.-ից ի վեր գործող Ռամկավար Ազատական կուսակցությունը միավորված է Հայաստանում 1991 թ.-ից գործող ՌԱԿ-ի հետՙ Գերագույն խորհրդի միջոցով:

Հետեւաբար Մայր հայրենիքում եւ Սփյուռքում գործող այս կառույցներն են օրինավոր իրավաժառանգորդը Կուսակցության: Եվ այդ կառույցներից դուրս գտնվող եւ տարբեր հավակնություններ ունեցող անդամներն ու խմբերը անարգել կարող են միանալ ու զորավիգ լինել հայաստանակենտրոն Կուսակցությանը, եթե ցանկանան իրենց օրինականությունը հաստատել:

1. Ռամկավար Ազատական կուսակցությունը ջանաց գործնականորեն մասնակցել Հայաստանում առաջիկա ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

2. Սակայն դավադիր միջամտությունները եւ Հայաստանի Հանրապետությունում ներկայիս գոյություն ունեցող ընտրական արհեստական խոչընդոտներն արգելք եղան ընտրություններին գործնապես մասնակցելու:

3. Սակայն քաղաքական որեւէ ուժ իրավունք չունի ընկրկելու, հետեւաբար ՌԱԿ Կենտրոնական վարչությունը եւ Գերագույն խորհուրդը իրենց կառուցողական քաղաքականությամբ որոշել են, որ Ռամկավար Ազատական կուսակցությունըՙ

4. Իր նյութական ու բարոյական բոլոր միջոցներով անսահմանափակ եւ անկաշառ ջատագովն է լինելու ժողովրդանպաստ եւ հայրենանպաստ բոլոր նախաձեռնություններին:

5. Նույն չափով եւ առավել բծախնդրորեն պաշտպանելու է ժողովրդի շահերն ու մարդու իրավունքներըՙ աշխարհի յոթ երկրներում իր հովանու ներքո գործող տպագիր ու էլեկտրոնային մամուլի միջոցով, եւ հսկիչն է լինելու այդ ոլորտներում կատարվող բոլոր ոտնձգությունների նկատմամբ:

6. Ուշադիր հետեւելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններինՙ բացահայտելու համար բոլոր անկանոնություններն ու խախտումները:

Թեեւ ուղղակի մասնակցություն չի ունենալու ընտրություններին, սակայն օգնելու եւ զորավիգ է լինելու ցանկացած թեկնածուի կամ դաշինքի, որին նկատում է ամենամոտը ժողովրդի շահերին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը:

Քաջալերվելով վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր ձեռք բերած արդյունքներից, հակառակ բոլոր սադրանքներին, ՌԱԿ-ը որոշել է մասնակցել հետագայում համապետական ընտրություններին:

Անհապաղ ձեռնարկելու է սոցիալ-ընկերային տարբեր գործունեություններով երիտասարդական շարժումներին սատարելու գործին, Հայաստանի հատկապես այն շրջաններում, որտեղ դրանց կարիքը առավել զգալի է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.