AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017



Տեղադրվել է` 2017-03-02 20:43:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 4480, Տպվել է` 483, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՔԱԶՅԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԻՐԱՔ

Հ. Ծ.

«Մարդիկ հուսահատ վիճակում են: Մտածեցի, որ 1915 թվականն է եւ ես քայլում եմ Սիրիայի, Բեյրութի, Հունաստանի կամ Կիպրոսի փախստականների ճամբարներից մեկի միջով: Նույն հուսահատ դեմքերն էին, միայն թե հարյուր տարի անց: Մի քրիստոնյա կնոջ հարցրեցի, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, նյութականո՞վ, եկեղեցի կառուցելո՞վ, թե՞... պատասխանը քար կտրեց ինձ: «Ես քայլում եմ, բայց մեռած մարդ եմ: Դուք տեսնում եք մարմինս, որը դատարկ է: Ես կորցրել եմ ինքնությունս: Կարո՞ղ եք վերադարձնել ինքնությունս», ասաց նա: Տառապանքը, որին ականատես եղանքՙ անսահման է: Քրիստոնյաների թիվը անընդհատ նվազում է Իրաքում: Տասը տարի հետո ոչ մի քրիստոնյա չի մնալու այս երկրում: Մեկ միլիոն յոթհարյուր հազար քրիստոնյաներից (2003 թ.) այժմ ընդամենը 250 հազարն է մնացել, իսկ հայերի թիվը երբեմնի 40 հազարից նվազել է 7 հազարի», նշել է Վիգեն արք. Այքազյանը , ով վերջերս եկեղեցիների համաշխարհային խորհրդի (WCC) անդամների ուղեկցությամբ այցելել է Իրաք եւ հանդիպել տեղի քաղաքական առաջնորդների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների, մարդասիրական ծառայություններ մատուցողների եւ գաղթականների հետ Բաղդադում եւ Քուրդիստանում:

Ուղեւորությունը կազմակերպված է եղել ԵՀԽ-ի կողմից, որի գլխավոր քարտուղար պատվելի դոկտ. Օլաֆ Ֆիքսե Տվեյթը այցելությունը չափազանց կարեւոր է համարել: «Ոչ միայն նրա համար, որ լսենք նրանց, այլ հատկապես ցույց տալու համար, որ մենք զորակցում եւ փորձում ենք աջակցել նրանց», նշել է նա:

Այցելության ընթացքում պատվիրակությանը մեծապես աջակցել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արք. Ասատուրյանը, որի ջանքերը գերազանց է գնահատել Այքազյան սրբազանը:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իրաքի վարչապետ Հեյդար էլ-Աբադիի, նախագահ Ֆուադ Մասումի եւ Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ:

«Էրբիլը համեմատաբար շատ ավելի ապահով վայր է», եզրակացրել են պատվիրակության անդամները:

Նկար 1. Վիգեն արք. Այքազյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.