AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017



ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-03-02 20:43:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 3009, Տպվել է` 475, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՐՁՅԱԼՙ ԽՈՋԱԼՈՒԻ ՄԱՍԻՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Տողերիս հեղինակը ժամանակին «Ազգում» հոդվածաշար է հեղինակել, հրատարակել գրքույկ: Օգտագործվել են բացառապես ադրբեջանական աղբյուրներ, որոնք համացանցում հասանելի են www.erevangala500.com հղումով: Դրանց շարքում հատկապես ուշագրավ է Տատյան Չալաձեի «Դատապարտված Խոջալու» գիրքը, որի խորհրդատուն Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունն է: Պատկան մարմինը, սակայն, ուշադրություն չի դարձրել, որ լրագրողին տրամադրում է ոչ այնքան հայկական կողմի, որքան Ադրբեջանի մեղքը հաստատող փաստաթղթեր: Խոսքը հատկապես Խոջալուի դեպքերով հարուցված քրեական գործի նյութերի մասին է, որոնց անգամ թռուցիկ ուսումնասիրությունը բացահայտում է առնվազն երկու գաղտնիք:

Առաջինը, 1992թ. հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանի պաշտպանության, ՆԳ եւ Ազգային անվտանգության նախարարությունները մշակել են «Խոջալուն ապաշրջափակելու» եւ տեղում մնացած ոչ ավելի, քան 800-1000 բնակիչներին տարհանելու հատուկ ռազմագործողությունՙ ներգրավելով նաեւ Գյանջայում տեղակայվածՙ նախկին ԽՍՀՄ դեսանտային դիվիզիայի հրամանատարությանը: Երկրորդ, գոյություն է ունեցել նաեւ «Պլան Բ»ՙ նախատեսված այն դեպքի համար, երբ առաջին ռազմագործողությունը կարող էր ձախողվել: Այդ դեպքում Ադրբեջանի հատուկ ծառայությունները պետք է պայթեցնեին օդանավակայանը եւ թռիչքուղին, ոչնչացնեին բոլոր փաստաթղթերը եւ ապահովեին բնակչության տարհանումը երկուՙ Ասկերան-Աղդամ, Նորագյուղ-Ալիաղալու ուղղություններով: Բնակչության տարհանման երթուղիներն ստուգելու նպատակով փետրվարի կեսերին հատուկ ջոկատայիններն Աղդամից ներթափանցել են Խոջալու, ապա կրկին վերադարձել: Փետրվարի 15-ին Խոջալուից հեռացել է «շրջանի դատախազ» Աթաքիշիեւըՙ իր հետ տանելով 1988թ.-ից սկսած հայ բնակչության դեմ գործած հանցանքների մասին վկայող փաստաթղթերը:

Քրեական գործի նյութերով հաստատվում է, որ 1992թ.փետրվարի 24-25-ին Աղդամում մինչեւ վերջին մանրամասնություն մշակված է եղել Ասկերանը գրավելու, դեպի Խոջալու «միջանցք բացելու» ռազմագործողություն, որին պետք է աջակցեր նաեւ ադրբեջանական բանակի Շուշիի խմբավորումըՙ հրթիռա-հրետանային կրակ բացելով Ստեփանակերտի ուղղությամբ: Ըստ ամենայնի, դա Ստեփանակերտը երկուՙ Ասկերանի եւ Շուշիի, ուղղությունից միաժամանակ գրոհելու, Արցախի մայրաքաղաքը գրավելու եւ այդպիսով հարցը միանգամից լուծելու ռազմաքաղաքական ծրագիր էր, որի հաջողությունը երաշխավորելու նպատակով Այազ Մութալիբովը Մոսկվա բանագնացներ էր ուղարկել: Խնդիր էր դրվել ստանալ Գյանջայի դեսանտային դիվիզիայի օդուժն օգտագործելու համաձայնություն:

Ուշագրավ է, որ ռազմագործողության հրթիռահրետանային նախապատրաստության պատասխանատու նշանակված է եղել գնդապետ Նեչուպորենկոն, որը տեղական ուժերի միջոցով կազմակերպել է Աղդամի մերձակայքում ռազմական պահեստների գրոհը: Ադրբեջանական կողմի տրամադրության տակ է անցել 2000 վագոն ռազմամթերքՙ հիմնականում «Գրադ» կայանքի ռեակտիվ հրթիռներ: Գյանջայից Աղդամ է տեղափոխվել 12 միավոր ծանր զրահատեխնիկա, համազարկային կրակի 5 «Գրադ» կայանք:

Ռազմագործողությունը պետք է սկսվեր փետրվարի 25 -ի ժամը10:00-ին: Ընդհանուր ղեկավարության պատասխանատու է հանդիսացել Այազ Մութալիբովի անձնական ներկայացուցիչ Ֆահմին Հաջիեւը: Տեղական զինված խմբավորումների եւ ՊՆ ստորաբաժանումների միջեւ գործողությունների համակարգումը պետք է իրականացներ ԳԽ նախագահի տեղակալ Թամեռլան Գարաեւը, ՆԳ հատուկ ջոկատների հրամանատարությունը վերապահվել է Ռովշան Ջավադովին: Նշանակված ժամին, սակայն, զորակայան չեն ներկայացել տեղական զինված խմբավորումների հրամանատարներ Ալլահվերդի Բաղիրովը, Ֆաիկ Բախշալիեւը, Շահին Միրզոեւը եւ Գաթիր Մամեդը: Ռազմագործողությունը հետաձգվել է:

Քրեական գործի նյութերում առկա է Ադրբեջանի գլխավոր դատախազության հատուկ կարեւոր գործերով քննիչի կազմածՙ Ֆահմին Հաջիեւի մեղադրական եզրակացությունը, որտեղ ի թիվս այլ հանցանքների, նրան մեղսագրվում է նաեւ Խոջալուի խաղաղ բնակչության անվտանգությունը չապահովելու մեղադրանք: Գործով վկաներից մեկը ցուցմունք է տվել, որ Թամեռլան Գարաեւի ուղղակի հրամանով փետրվարի 26-ի վաղ առավոտյան Աղդամի գերեզմանոցներին հարող տարածքից «Գրադ» կայանքները հրթիռակոծել են այն տարածքները, որտեղ պետք է գտնվեին Խոջալուից հեռացած խաղաղ բնակիչները: Մեկ այլ վկա խոստովանել է, որ նույն տեղից խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացվել «Գարա գայա» կոչվող բարձունքի ուղղությամբ, որտեղ այդ պահին հայկական ուժեր չկային:

Վկայություններից ամենահետաքրքրականը տվել է Խոջալուի «գործադիր իշխանության ղեկավար» Էլման Մամեդովը: Պատասխանելով քննիչի հարցին, թե ինչո՞ւ ձեռքի տակ ունեցած հակատանկային միջոցներից կրակ չեն բացել «Խոջալուն գրոհող զրահատեխնիկայի վրա», Էլման Մամեդովը պատասխանել է, որ փետրվարի 25-ի երեկոյան վերջին անգամ կապ է ունեցել Աղդամի զորակայանի հետ, որի ժամանակ զգուշացվել է, որ Աղդամից Խոջալու է շարժվում զրահատեխնիկայի շարասյուն եւ իրեն թվացել է, թե մոտեցող զրահամեքենաներն ադրբեջանական են:

Խոջալուի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով պատասխանատվության է ենթարկվել միայն Ֆահմին Հաջիեւը: Գործի վարույթը կարճվել է: Անհասկանալի հանգամանքներում սպանվել կամ մահացել են կարեւոր վկաներ Շահին Միրզոեւը, Ալլահվերդի Բաղիրովը, Գաթիր Մամեդը, Ռովշան Ջավադովը, լրագրող Չինգիզ Մուստաֆաեւը: Հանցագործության հետքերը հետեւողականորեն ծածկվում են: Դրա փոխարեն Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել 38 անձանց հանդեպ:

Միայն այն, որ ցուցակում ընդգրկված է նաեւ 1970-ական թվականներին ՆԳ Ստեփանակերտի քաղբաժնի պետ աշխատած Արմո Աբրահամյանի անունը, ով 1992-ին ընդհանրապես ծառայության մեջ չի գտնվել, վկայում է, թե ինչ սկզբունքով է այն կազմվել. գրել են մարդկանց անուններ, ում հիշել են: Բայց ադրբեջանական քարոզչությունը հետեւողականորեն պնդում է իրենը: Եւ, ցավոք, աշխարհում լսողներ գտնվում են: Մինչեւ ե՞րբ...

Նկար 1. Հայերի բացած միջանցքով հեռանում են ադրբեջանցիները...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.