AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017



Տեղադրվել է` 2017-03-02 20:43:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 4046, Տպվել է` 479, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Երբ ամիսներ առաջ ձեւավորվում էր ՀՀ կառավարության նոր կազմը, շատերը սպասում էին գլխավոր ինտրիգներից մեկինՙ արդյո՞ք փոփոխությունների «ձեռքը» կհասնի արտաքին գործերի նախարարությանը: Այն մնաց անձեռնմխելի: Սա ցուցիչ էր այն մասին, որ չի փոխվելու այն համակարգը, որի կամքի սպասավորն է այս նախարարությունը, ուստի եւ խոշոր հաշվովՙ ոչինչ չի փոխվելու:

Թուրք-ադրբեջանական անօրինությունների մասին ավանդաբար «մենք ասում ենք, մենքՙ լսում»: Ներքին լսարանի համար «հարյուրմեկերորդ» անգամ ասվածը տեղապտույտ է տալիս ու չի փոխանցվում արտաքին քարոզչական դաշտ: Խոսենք այս պահին թեժ կատարվողի մասին: ԱՄՆ-ում սկսվել են Խոջալուի մասին ադրբեջանական հիստերիայի փետրվարյան սրացումները: Ի՞նչ հակաքայլեր է անում հայկական դիվանագիտությունը «Խոջալու-ցեղասպանություն» տարփողող ադրբեջանական պնդումների դեմ: Պասիվ ու լուռ են ԱՄՆ հայկական դեսպանատները... Իսկ երեկ Ինդիանայի նահանգապետի հատուկ հայտարարագրի ընդունումից հետո, «Խոջալու» ճանաչող ԱՄՆ նահանգների թիվը հասավ 16-ի: Այս օրերին, սակայն, հայկական մամուլն ակտիվ էր Ստեփանակերտի ապաշրջափակման 25 ամյակի եւ առնչվող այլ թեմաների շուրջ, որոնք այդպես էլ պարպվեցին ներսում, չհասնելեվ միջազգային հանրությանը:

Օր չկա առանց առավոտյան «աչքալուսանք» հակահայկական որեւէ հոդվածի, պատվիրված հիմնականումՙ հրեա հեղինակներին. (The Hill, American Spectator, Jerusalem Post): Կասեք, հայ դիվանագետի լիազորությունների մեջ չի մտնում էպիստոլյար ժանրը... Իսկ հակառակորդի ճամբարում վաղուց այդպես չէ: Օրեր առաջ ամերիկյան ազդեցիկ The Hill պարբերականում տպվեց հակահայկական ծավալուն մի հոդված, որի հեղինակն էր Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաեւը: Հայկական կողմից պատասխան չկա, լռություն է: Պայքարը թուրք-ազերա-հրեական քարոզչական եռյակի դեմ ինքնաբերաբար ստանձնել են ԱՄՆ Հայ դատի տարբեր հանձնախմբերը, իսկ դեսպանատան դերըՙ փոստային, վիզային, անհատ քաղաքացիների հարցերով զբաղվելուց եւ սմոքինգային, բանկետային հրավերքների շիկից այն կողմ չի անցնում:

ՀՀ արտաքին գործերի նախարարության կադրային համակարգում, գաղտնիք չէ, որ կան բազմաթիվ դիլետանտ դեսպան-հյուպատոսներ, այն էլ առանցքային երկրներում, որոնք, ասես, նշանակված են ցկյանս: Մասնագիտությամբ տնտեսագետ, մանկավարժ, ծանրորդ, պաշտոնաթող նախարարներՙ «աքսորված» արտերկիրՙ «ծանր» դիվանագիտական աշխատանք կատարելու: Ասում են, որ նրանցից ոմանք զբաղվում են գիտա-դասախոսական գործունեությամբ, ոմանքՙ բիզնեսով, ոմանքՙ ուղղակի անձնական կյանքի բարելավման խնդիրներով:

Ըստ «Դիվանագիտության ծառայության մասին» ՀՀ օրենքում 2010-թին կատարված փոփոխությանՙ «Դեսպանը եւ մշտական ներկայացուցիչը նշանակվում են մինչեւ 4 տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել»: Այս վերջին նախադասությունը մանեւրելու հնարավորություն է տալիս եւ ասես Միացյալ Թագավորությունում շուրջ 17 տարի ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի համար լինի գրված: Երբ ծանոթանում ես ՀՀ նախկին վարչապետի բազմազբաղ կյանքի օրակարգին, համոզվում ես, որ ՀՀ արտաքին քաղաքական խնդիրները կարող են այդ նեղ ժամանակացույցի մեջ ուղղակի չտեղավորվել. Քեմբրիջի, Հարվարդի, Չիկագոյի համալսարանների պրոֆեսոր, British Petrolium, Alcatel, Telephonica ընկերությունների գլխավոր խորհրդատու: Այս ամենի միջակայքում գուցե հարգարժան գիտնականը գա նաեւ Երեւանի համալսարան: Հայրենիքը նրա գիտելիքների կարիքն ավելի ունի: Արքայազն Չարլզի հայաստանյան այցը հիշում ենք, սակայն հայ-բրիտանական սառը արտաքին հարաբերությունները նրա ժպիտից չջերմացան:

Տաս տարի առաջ, թե՛ Հայաստանը եւ թե՛ Ադրբեջանը ՌԴ-ում նախընտրեցին ունենալ կոմպոզիտոր եւ երգիչ դեսպաններ: Դուետ չստացվեց: Արմեն Սմբատյանին 2010-ին փոխարինեց ԼՂՀ ազգային ժողովի նախկին նախագահ Օլեգ Եսայանը, որի ձայնային տվյալները զգալի զիջում էին Բյուլ-Բյուլ Օղլուի «սոպրանոյին»: 70 ամյա գործող դեսպանից հետո այդ պաշտոնում գուցե հարմար կլինի նշանակել ռուսաստանցիների սիրելի շոումեն Գարիկ Մարտիրոսյանին: Ե՛վ հումորն է տեղը, ե՛ւ սուր միտքը, նյարդերից պինդՙ բժիշկ-նյարդաբան, պետք եղած դեպքում էլՙ Բյուլ-Բյուլ Օղլիից ավելի լավ կարող է երգել: Իսկ Վրաստանում հայ դիվանագիտության «սպորտային թրենդը» պահպանելու համար, ծանրորդ, ՀՀ մշակույթի եւ սպորտի նախկին նախարարՙ Յուրի Վարդանյանին կարող է փոխարինել, թերեւս, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մեր դյուցազուններից մեկը: Լրջանանք...

Մեր պատմության մեջ իր ավերիչ դերն է ունեցել հայ ավանդական «թղթե շերեփի» դիվանագիտությունը: Տարօրինակ է, բայց այս սինդրոմը շարունակում է բնորոշ լինել ՀՀ արտաքին քաղաքականությանը, այն դեպքում, երբ արդի միջազգային հարաբերություններում գործում են գեր-պրոֆեսիոնալներ եւ այդ մակարդակը, ըստ զարգացող աշխարհի չափանիշների, անընդհատ աճում է: Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը: Բանիմաց, մի քանի լեզուների տիրապետող երիտասարդ միջազգայնագետներ, քաղաքագետներ, կադրային դիվանագետներ կան, որոնց ասպարեզ պետք է տրվի ՀՀ ԱԳՆ համակարգում: Վաղուց ժամանակն է, որ հայկական ուժեղ բանակին ՀՀ ուժեղ արտաքին քաղաքականությունը պատշաճ լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.