AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017



Տեղադրվել է` 2017-03-02 20:43:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 3006, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹՐԵՆԴ Է»

Մանկավարժական համալսարանում կայացավ Էրազմուս+ Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացման գործողության շրջանակներում «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության եւ մարքեթինգի խթանում (Բուսթ)» ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել եւ խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացմանը` մշակելով ազգային եւ ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ եւ գործիքներ: Այն համակարգում է Հայկական պետական մանկավարժական համալսարանը:

ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը կարեւորեց վերջին տարիներին հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությունը «Էրազմուս+» ծրագրերին: Փոխնախարարը դրական համարեց միտումը, որ տարեցտարի այդ ծրագրերի համակարգողներ են դառնում հենց հայաստանյան բուհերը. «Համալսարանների միջազգայնացումը համաշխարհային թրենդ է.ամբողջ աշխարհում բուհերի համար առաջնային է միջազգայնացմանն ուղղված աշխատանքները: Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունները եւս կարեւորում են իրենց գործառույթներն ու կարեւոր քայլեր նախաձեռնում այդ ուղղությամբ»:

Կարինե Հարությունյանը կարեւորեց նաեւ, որ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության եւ մարքեթինգի խթանում (Բուսթ)» ծրագրին հայաստանյան բուհերից բացի, մասնակցում են նաեւ եվրոպական առաջատար ուսումնական հաստատություններ:

Եռամյա ծրագրի համակարգող բուհիՙ Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը նշեց, որ բուհը միջազգային ծրագրեր ղեկավարելու բավականին լուրջ փորձ ունի: Պրոռեկտորը վստահեցրեցՙ Հայաստանում միջազգային փորձը բարելավելու նպատակով ինստիտուցիոնալ, տարածաշրջանային եւ ազգային ծրագրի շրջանակներում կմշակվի միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ եւ գործիքակազմ: Կստեղծվի ազգային հարթակ, կուժեղացվեն ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները. «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության եւ մարքեթինգի խթանում (Բուսթ)» ծրագիրն ընդգրկում է լայն շրջանակ եւ նպատակաուղղված է ամենատարբեր գործընթացների միջազգայնացմանը»,-հավելեց Արա Երեմյանը:

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան վստահ էՙ ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումն ու ազգային ծրագրի արդյունավետությունը հնարավոր է մասնակիցների համագործակցության եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու շնորհիվ:

Լանա Կարլովան վստահեցրեց, որ եռամյա ծրագրում ընդգրկված հայաստանյան բուհերն ու ՀՀ ԿԳՆ-ի ներկայացուցիչները կիրականացնեն ծրագրով նախատեսված դրույթները, կհամագործակցեն Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի եւ Էստոնիայի գործընկերների հետՙ վերջիններիս միջազգայնացման հարուստ փորձը ներդնելով ազգային ծրագրում:

ՀՊՄՀ-ի Միջազգային բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանն էլ նշեց, որ բուհերի միջազգայնացման համար նախեւառաջ մշակվելու է ազգային ռազմավարություն, համապատասխան մարքետինգային գործիքակազմ, որը կբարձրացնի համալսարանի տեսանելիությունը միջազգային մակարդակում: Ծրագրի կոնսորցիումն ընդգրկում է 12 անդամ, ներառյալՙ 5 հայաստանյան համալսարաններ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը, ինչպես նաեւ 5 եվրոպական ծրագրային երկրներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.