AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017



Տեղադրվել է` 2017-03-02 20:43:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2865, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ՌԴ-ՈՒՄ ԴՈՆԲԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Պ. Ք.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ի հրամանագրով ՌԴ-ում օրինական է ճանաչել Դոնբասի բնակիչների փաստաթղթերը: Հրամանագրում նշված է, որ դրանք ճանաչվում են ժամանակավորապեսՙ մինչեւ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ինչում թերանում է պաշտոնական Կիեւը: Ավելին, վերջերս ուկրաինական կողմը սրել էր լարվածությունը Դոնբասի սահմանամերձ շրջաններում, թիրախ դարձնելով խաղաղ բնակիչներին, իսկ Մոսկվան էլ անշուշտ ձեռնածալ չէր նստել:

Հրամանագիրը օրինական է համարում չճանաչված ԴԺՀ եւ ԼԺՀ բնակիչների ոչ միայն անձնագրերը, այլեւ կրթության վկայագրերը, ծննդյան, մահվան, ամուսնության վկայականները եւ նույնիսկ ավտոմեքենաների համարանիշերը: Ըստ էության, Դոնբասի բնակիչները կարող են ազատորեն Ռուսաստան մեկնել աշխատելու, սովորելու, հարազատներին այցելելու եւ այլ նպատակներով: Կրեմլում Պուտինի հրամանագրի ընդունումը պատճառաբանել են Դոնբասի բնակիչների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությամբ: Ի դեպ, ռուսական «1+1» կայքը տեղեկացնում է, որ միայն ԴԺՀ-ում առնվազն 40 հազար բնակիչ ունի ՌԴ անձնագիր:

Կրեմլյան հրամանագիրը Ուկրաինայում եւ մի շարք այլ երկրներում առաջացրել է բուռն հակազդեցություն: Նախագահ Պորոշենկոն այն անվանել է օկուպացման ապացույց եւ ցինիկ քայլ: Հրամանագիրը ստորագրվեց հենց Մյունխենի անվտանգության կոնֆերանսի անցկացման ժամանակ: Ուկրաինայի արտգործնախարարությունում դա գնահատում են որպես ռուս-ուկրաինական հակամարտության խորացում: Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարել է, որ հրամանագիրը հակասում է Մինսկյան համաձայնագրերին: ԵԱՀԿ-ն արտահայտվել է համանման ձեւով: Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերի բնորոշմամբ, Ռուսաստանում Դոնբասի բնակիչների փաստաթղթերի ճանաչումը ներհակ է Մինսկի պայմանավորվածությունների ոգուն: Ֆրանսիայի արտգործնախարարությունը եւս քննադատել է Պուտինի հրամանագիրը:

Սակայն ներկայումս գլխավոր հարցն այն է, թե ինչ կլինի հետագայում: Ուկրաինայի խորհրդարանի փոխնախագահ Իրինա Գերաշչենկոն չի բացառում, որ Ռուսաստանը Դոնբասում կարող է իրականացնել ուկրաինական ունեցվածքի ազգայնացում: Հաջորդ քայլը կարող է դառնալ ինչպես հակամարտության վերջնական սառեցումը, այնպես էլ ռուսական զորքերի պաշտոնական մուտքը այդ տարածքներ, ինչպես դա տեղի ունեցավ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում:

Ոմանք հրամանագրում տեսնում են իրավաբանական շփոթություն: Խոսքը Ուկրաինայի Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի առանձին շրջաններում տրված փաստաթղթերի մասին է: Որտե՞ղ են այդ տարածքների սահմանները եւ, ըստ Կրեմլի տրամաբանության, ո՞ւմ է պատկանում ասենք Դեբալցեւոն, որը Մինսկում ստորագրված փաստաթղթերի համաձայն ենթակա է Ուկրաինային:

Գոյություն ունի եւս մեկ հետեւանք, որի մասին սարսափով են խոսում հենց Ռուսաստանում. այն բոլոր հիմնարկություններն ու ձեռնարկությունները, որոնք կգործեն աշխարհում կեղծ համարվող նման փաստաթղթերով, ըստ էության իրենց համար տեղ կամրագրեն պատժամիջոցների թեկնածուների ցանկում: Սակայն Կրեմլը ռուսաստանյան բոլոր հաստատություններին պարտավորեցրել է իսկական համարել այդ փաստաթղթերը, թեեւ Պուտինի մամլո քարտուղար Պեսկովը դեռ մեկ շաբաթ առաջ մերժում էր նման միտքը: Ուստի Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը գտնում է, որ տվյալ քայլով Ռուսաստանը փաստորեն դուրս է գալիս Մինսկյան գործընթացից:

Հրամանագրի տեքստի համաձայն, փաստաթղթերի ճանաչումն ունի բացառապես բարի նպատակ, այն էՙ բնակչության իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն: Սակայն Մինսկի եռակողմ Շփման խմբում Ուկրաինայի նախկին ներկայացուցիչ Ռոման Բեսսմերտնին «ТСН. Неделя» կայքին տված հարցազրույցում հրամանագիրը բնութագրել է որպես «օկուպանտների քողածածկույթ», որը կարող է ողբերգության վերածվել առաջին հերթին հիշյալ փաստաթղթերի տերերի համար: «Հրամանագրին հաջորդող ամենավտանգավոր բանը այդ տարածքում հերթական հակամարտության փաստացի սրումն է, քանի որ դա կհանգեցնի տվյալ տարածքում առկա հողի, ունեցվածքի, բնակարանների եւ ռեսուրսների վերաբաշխմանը: Այդ հրամանագրով Պուտինը փաստորեն խորացրեց հակամարտությունը արդեն Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի ամենահեռավոր շրջանների ներսում: Տվյալ փաստաթղթի կարեւորությունը հասկացողների առաջին քայլը կլինի դրա օգտագործումը սեփականություն կորզելու նպատակով», ասել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 24-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.