AZG Daily #34, 15-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 4810, Տպվել է` 482, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԵՐՈՊԱՅԻՆ ՎԵՐԱԳՏՆԵԼ ԻՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Շաբաթասկզբին Եվրոպական գերագույն դատարանը որոշեց գործատուներին իրավունք տալ արգելելու իրենց աշխատակցուհիների հիջաբ կրելը: Ընդամենը մի փոքր քայլՙ զսպելու իրենց կրոնական պատկանելությունը ցուցադրելու, ընդհանուրին հակադրվելու որոշ մահմեդականների մոլուցքը: Ինչպես եւ սպասվում էր, դատարանի այդ որոշումը իսկույն արժանացավ համապատասխան շրջանակների բողոքին: Գլխավոր առարկությունըՙ հիջաբը «մշակութային» արժեք է...

Ավելի քան մեկ տասնամյակ արդեն միջազգային մամուլը ահազանգում է Եվրոպայի իսլամացման վտանգի մասին: Նաեւ մեր թերթը բազմիցս անդրադարձել է դրան: Խնդիրը ոչ թե կրոնական է կամ մշակութային, այլ գերազանցապես քաղաքականՙ բնականաբար տնտեսական, ապահովական ու սոցիալական դրսեւորումներով, բնիկ եվրոպացիներին սեփական ինքնությունից եւ քրիստոնեական արժեհամակարգից զրկելու վտանգներով հղի: Շատ ուշ, եւ միայն այն բանից հետո, երբ արմատական մահմեդականությունը ահաբեկչական ու ծայրահեղական այլեւայլ գործողություններ կատարեց եվրոպական մեծ ոստաններում, բնիկ ժողովուրդները զգացին իրական սպառնալիքը եւ սկսեցին անհրաժեշտ, բայց ուշացած դիմադրողականությունը ցույց տալ: Դրա վառ արտահայտությունը եվրոպական շատ երկրներում աջ-ծայրահեղական ուժերի վերջին հաղթարշավն է իշխանության հասնելու գործում: Ճիշտ է, չորեքշաբթի օրը Հոլանդիայում կայացած ընտրություններում ծայրահեղ-աջ Գեերտ Ուայդերսին չհաջողվեց իր հակամիգրացիոն կարգախոսներով առավելության հասնել գործող վարչապետ Մարկ Ռուտտեի Ժողկուսակցության նկատմամբ, սակայն այդ զույգ ախոյանների վերջին օրերի կեցվածքը գրեթե նույնական եղավ թուրքական ոտնձգությունների դիմաց:

Հենց այդ կեցվածքը, որի պատճենահանված տարբերակներին մենք ականատես եղանք հարեւան Գերմանիայում, Ավստրիայում եւ անգամ խաղաղ-հանգիստ թվացող Շվեյցարիայում, շռնդալից ապտակ դարձավ Էրդողանի սուլթանական նկրտումների դեմ: Թուրքիայում առաջիկա ապրիլի 16-ին անցկացվելիք սահմանադրական «բարեփոխումների» հանրաքվեին ընդառաջ, վերոհիշյալ երկրների երկքաղաքացի հանդիսացող թուրքերի շրջանակում քարոզարշավի մեկնած եւ մեկնողՙ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի եւ ընտանեկան հարցերի գծով նախարարուհի Ֆաթմա Բեթուլ Սայան Քայայի առաջ փակվեց ճանապարհը, հիշեցնելով միջազգային իրավունքի նորմերից մեկըՙ երկքաղաքացին կամ բազմաքաղաքացին տվյալ երկրում ենթակա է միայն ա՛յդ երկրի օրենքներին: Ու թեեւ չուշացան կատաղության գագաթնակետին հասած Էրդողանի «ֆաշիստ», «նացիստ», «անքաղաքակիրթ» որակումները, սակայն Հոլանդիայի եւ Եվրոմիության անդամ մյուս 27 երկրները միահամուռ կեցվածք դրսեւորեցին Թուրքիայի նորօրյա սուլթանի դեմ:

Դրանով իսկ եվրոպացիները ի վերջո գիտակցեցին, որ քաղաքական իսլամիզմի նիզակի սլաքը հենց Թուրքիան է, Եվրոպայի տարածքում ձեւավորված իր միլիոնավոր ցեղակիցներով: Եվ Եվրոպան, Վիեննայի պատերի տակ վեց դար առաջ սուլթան Ֆաթիհի բանակների առաջխաղացքը կանգնեցնելուց հետո, այժմ ստիպված է նորից դեմ գնալՙ այս անգամ սուլթան Էրդողանի ներխուժումներին: Ուշ չէ՞ արդյոք: Ի՞նչ է մտածում, օրինակ, Գերմանիան, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, թուրքերը վերջին տասնամյակներում կառուցել են շուրջ 1400 մզկիթՙ Թուրքիայի համապատասխան գերատեսչության ծախսերով եւ մոլլաներին տրվող աշխատավարձով:

Իսկ ի՞նչ է մտածում, արդեն մեր տարածաշրջանում, մեր հարեւան Վրաստանը, որի ծովեզերյա շրջանները, հատկապես Բաթումին, արդեն իսկ գտնվում են թուրքական կապիտալի տիրապետության, հետեւաբարՙ քաղաքական եւ ազգագրական ազդեցության տակ:

Այս հարցը մտահոգում է նաեւ մեզ. թուրքական օղակը սեղմվում է մեր շուրջը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.