AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 4571, Տպվել է` 479, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽՈՒՄ «ՋԱՆ»-Ի ԱՌԵՎՏՈՒՐ ՉԿԱ

ՀԱՍՄԻԿ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արցախում «ջան» չկա: «Ջան», որպես ֆիզիկական մարմին, իհարկե, բոլորն ունեն, դրան գումարածՙ Արցախը պահող հպարտ ու անկախ ոգին: «Ջան» չկա որպես դիմելաձեւ, որ մենք առիթով ու անառիթ շռայլում ենք այստեղ:

Հումորի մասին խոսելիս, անգլիացի հնէաբան-գրող-լրտես Լորենս Արաբացին իր «Armenians are impossible» հարցազրույցում ասել է. «Անգլիական հումորն, ի տարբերություն ամերիկյանի, չասված բառերի մեջ է»: Ահա այդպես էլ, արցախցու «ջան»-ը չասվածի մեջ է: Ցանկությունն ու ժամանակը օգնում են լսել այն: Հենց սիրեցիր Արցախը, կլսես այն «ջան»-ը, որը չի ստում, չի սիրաշահում, կոշտ ու կոպիտՙ առաջին հայացքից, շոյում է, ու այստեղ քեզ զգում ես ռազմի դաշտից տուն դարձած զինվորի նման, ով, թույլ է տալիս իրեն թուլանալ ու ցած դնել վահանը: Թիկունքից խոցելի լինելու զգացումը Արցախում հօդս է ցնդում: Ուրցով համեմված համեղ սեւ թեյի մեջ ինտրիգներ չես փնտրում, որ կարդարացներ ուժասպառ անող մշտական զգոնությունդ:

Աջ ու ձախ հնչող այդ շա՛տ բարեհունչ «ջան»-ն անչափ վտանգավոր է: Խլացնում է լսողությունդ, բթացնումՙ զգոնությունդ, ու դու, քեզ պարուրող հաճելի թմբիրի մեջ, մերկ ու անպաշտպան կանգնում ես նախանձին, խանդին, չար մտքին ու մտադրությանը դեմ հանդիման: Հենց այդպես, անսպասելի, անժամանակ եւ խոցելիՙ հանում էին անմեղներին իրենց տաք անկողիններից ու աքսորում Սիբիր ստալինյան բռնաճնշումերի տարիներին:

«Ջան»-ի մեծ չափաքանակը վտանգավոր է: Եթե օրենսդիր լինեի, կարգելեի «ջան»-ի օգտագործումը ընտանիքի սահմաններից դուրսՙ դարձնելով այն միայն ամենամտերիմների ու ամենասիրելիների մենաշնորհը: Արդյունքը, հավատացե՛ք, հանրօգուտ կլիներ: Աշխատավայրում յուրաքանչյուրը կաներ այն, ինչ պարտավոր է, առանց ծանրութեթեւ անելու իրեն հասցեագրված «ջան»-երի քանակն ու արտաբերման որակը: Ամենից վտանգավորն առաջին «ջան»-ն է: Հերիք է մեկ անգամ օգտագործես, հայտնվում ես նարկոդիլերի ցանցում. թե ՛թմրանյութ հրամցնողն է գոհ, թե՛ «ջան»-ի ցանցն ընկած միամիտը: Ետդարձի ճանապարհ չկա: Եթե «ջան»-ի պահանջն ավելանում է առաջարկին ոչ համարժեք, սկսվում է հարաբերությունների նոր փուլ, նոր որակ: Փորձիր չկրկնել պահի մղումով ասված «ջան»-ը, ու դու կհայտնվես աննախանձելի վիճակում. անտեղի վերլուծություններ, մեկնաբանություններ ո՛չ քո օգտին, պատասխան անջան արձագանք, որը չի՛ կարող վաղ թե ուշ սառը պատերազմի չվերածվել: Ուրեմն, ինչո՞ւ ենք ասում այդ առաջին «ջան»-ն ու փչացնում ամեն ինչ: Ինչո՞ւ չենք կարող մեր հարգանքի, բարի կամքի օրաբաժինը դիմացինին փոխանցել գեղեցիկ կատակով կամ հաճոյախոսությամբ, որը չի պարտադրում ամենօրյա կրկնողություն, հենց այն պարզ պատճառով, որ այն մեր օրվա՛ վերաբերմունքն է: Եվ գուցե, դա դիմացինին ստիպի բարձրանալՙ իր իսկ համեմատ, ու դառնալ ավելի լավը: Գուցե ա՛յդ ժամանակ նա ձգտի վաստակե՛լ positive-ի իր օրաբաժինը, եւ գուցե այդժամ փոխվի աշխարհը:

Բայց ոչ, կա պահանջարկ, ուրեմն առաջարկ էլ պիտի լինի: Ու քաղցր թմբիրի մեջ ներքաշվածՙ ես էլ ամեն օր «ջան»-ի իմ առ ու տուրն եմ անում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.