AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2890, Տպվել է` 459, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հ. Ծ

Ջորջ Վաշինգտոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ Արդարության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը փետրվարի 28-ին հրավիրել են ներկայիս Հարվարդ համալսարանի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնում հետդոկտորական հետազոտություններ անցկացնող դոկտ. Ումիտ Քուրդին վերոնշյալ ֆակուլտետում դասախոսություն կարդալու թուրքական կառավարության հրապարակած խրթին օրենքների շուրջ, որոնք կանոնավոր հաճախականությամբ զրկում էին հայերին իրենց ունեցվածքից:

«Պետական հովանավորություն վայելող այդ քայլերը անքակտելի մասն են կազմում Հայոց ցեղասպանության: Զրկված լինելով իրենց ունեցվածքից, հայերը փաստորեն կորցնում էին իրենց գոյության իրավունքը», նշել է նա, մատնանշելով նաեւ 1934 թ. թուրք-ամերիկյան պայմանագիրը, որով արգելվում էր ԱՄՆ ապաստանած հայերին վերադառնալ իրենց հայրենիքը: Նա իր դասախոսությունը հիմնել է արխիվային նյութերի վրա:

«Մենք այդ փաստերը օգտագործելու ենք մեր իրավական գործունեությունը շարունակելու ընթացքում», ասել է Հայկական իրավական կենտրոնի գործադիր տնօրեն Քեյթ Նահապետյանը:

Հիշեցնենք, որ դրանից առաջ դոկտ. Ումիտ Քուրդը դասախոսությունների շարք էր կարդացել թուրք անհատ հանցագործների գործունեությանց (Ալի Ջենանի Բեյի, Ահմեդ Ֆաիք Բեյի, եւ այլն) մասին:

Քուրդը իր դոկտորականը պաշտպանել է Քլարք համալսարանում 2016-ին:

Թեման եղել է հայերի ունեցվածքի բռնագրավումները Այնթապում 1915-21 թվերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.