AZG Daily #11, 24-03-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1651, Տպվել է` 397, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. ԲԱՑԱՌԻԿ ԵՐԵՎՈՒՅԹ

Մեկօրյա այցով Մանկավարժական համալսարանում էր Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատվիրակությունըՙ ռեկտոր, պրոֆեսոր Սուրոմի Սաբոլչի ղեկավարությամբ: Դեռեւս 2016 թվականին Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության արդյունքում Պիտեր Պազմանի անվան համալսարանում պաշտոնապես բացվեց հայագիտական ամբիոն, որը վերջին 25 տարվա ընթացքում Եվրոպայում բացված առաջին նման ամբիոնն է, ուր սովորում են օտարազգի ուսանողներ, գիտական մակարդակներում ուսումնասիրում հայ գրականություն եւ պատմություն: Այսօր Երեւանում էր նաեւ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը, Պատմության ինստիտուտի տնօրեն Սանդոր Օզեն, ռեկտորի խորհրդական եւ Սեչենի Ազգային գրադարանի տնօրեն, դոկտոր Լազլո Տուշկան:

Սուրոմի Սաբոլչը մեծ պատիվ համարեց եւս մեկ անգամ մանկավարժական բուհում հյուրընկալվելըՙ այն դիտարկելով երկու բուհերի արդյունավետ համագործակցության ապացույց: Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտորը նկատեց, որ Մանկավարժական համալսարանն այսօր միջազգային լայն դաշտում համագործակցում է ճանաչված համալսարանների եւ հետազոտական կենտրոնների հետ.«Մենք բարձր ենք գնահատում համալսարանի որդեգրած ռազմավարությունը, ինչը համահունչ է ժամանակակից գիտական չափանիշներին: Ռուբեն Միրզախանյանն իր գիտական ներդրումն ունի միջազգային գիտական շրջանակներում»,-նշեց հունգարացի ռեկտորը: Նա Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին շնորհեց Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

«1635 թվականին հիմնադրված համալսարանի պատվավոր դոկտոր լինելը պարտավորեցնող է եւ պատվաբեր: Հայագիտական ամբիոնի հիմնումը համատեղ աշխատանքի արդյունք է: Մեզ համար ուրախալի է հատկապես ուսանողների փոխանակման ծրագիրը, որի շրջանակներում այս պահին էլ 5 հունգարացի ուսանող ուսանում է ՀՊՄՀ-ի Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետում, իսկ հայ ուսանողներից 2-ըՙ Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանում. շուտով նրանց կմիանան եւս 5-ը»,-նշեց Ռուբեն Միրզախանյանը: Առաջիկա օրերին նախատեսվում է նաեւ հայ եւ հունգարացի դասախոսների փոխադարձ դասախոսություններ:

Ռուբեն Միրզախանյանը հույս հայտնեց, որ երկու բուհերի միջեւ համագործակցությունը կլինի առավել ընդգրկուն եւ կտարածվի նաեւ այլ ֆակուլտետներում.«Սա խոստումնալից սկիզբ է. ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմն անելու է ամեն ինչ, որ կյանքի կոչի ուսանողների համար նախատեսված ծրագրերը: Պարզ ճշմարտություն է, որ ուսանողներն են մեր վաղվա գործի շարունակողները, ուստի մեր աշխատանքի բովանդակությունից են կախված ուսանողների հաջողությունները»: Այդ շրջանակներում ամբիոնը հարստացվում է նաեւ մասնագիտական գրականությամբ:

Ի դեպ, Մանկավարժական համալսարանը Պիտեր Պազմանի անվան համալսարանի հայագիտական ամբիոնին մշտապես աջակցում է հայկական գրականությամբ, այսօր եւս բազմաթիվ գրքեր նվիրաբերվեցին ամբիոնին:

«Հայկական մշակույթը դարերի պատմություն ունի. հնամյա ժողովուրդը, չնայած արհավիրքներին, կարողացավ գոյատեւել: Հունգարիայում հայկական համայնքը թեպետ փոքր է, բայց լուրջ մասնակցություն ունի երկրի կյանքին: Մեր երկրում ապրող հայերը պահպանել են իրենց մշակույթը, լեզուն, ինքնությունն ու հայրենիքի հետ կապը»,-նշեց Սուրոմի Սաբոլչը:

Նա միջազգային հարաբերություններ զարգացնելու, Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության եւ բուհերի միջեւ կապը հաստատելու համատեքստում հիմնական գործոններից մեկը համարեց Հայագիտական ամբիոնի հիմնումը. «Սա նաեւ հիանալի առիթ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն սովորել հայերեն»:

Ի դեպ, պաշտոնական ընդունելությունից հետո հունգարացի պատվիրակներին հյուրընկալեց Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.